fbpx

#lovéմյուզիք [11]

Ինչ երաժշտություն է լսում ժամանակակից աշխարհը արտասահմանյան փոփից բացի՝ էքսպերիմենտալի ու ալտերնատիվի մեջտեղում։ Այստեղ թոփ 10 արտիստների աշխատանքներ են ամբողջ աշխարհից: Առաջարկում ենք դրանք լսել հատկապես ականջակալներով՝ ավելի խորը «վայբեր» ստանալու համար:  Ի դեպ #lovéմյուզիք-ի այս թողարկման մեջ նույնպես կգտնեք +1[հայquality] թրեք հայ կատարողից:

 

1.Anderson .Paak – Bubblin

Շաբաթավա երաժշտական ամփոփումը սկսենք ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և ձայնագրման պրոդյուսեր Brandon Paak Anderson-ի նույն ինքը՝ Anderson Paak-ի վերջերս թողարկված “Bubblin” սինգլով: Այս սինգլը երաժշտի զվարճալի ու միևնույն ժամանակ բուռն հրապարակախոսությունն է ռեփի լեզվով: Տասնյակ հազարավոր դոլարներ փողոցում, սրճարանում, օդում և անգամ հսկա լողավազանում, որտեղ Anderson .Paak-ը սուզվում է իքնամոռացությամբ՝ տրվելով վայբին: Տեսահոլովակում կգտնեք նաև 32-ամյա ռեփերի որդուն՝  Soul-ին, որն իր արտիստիզմով չի զիջում հորը: Թե՛ սինգլը, թե՛ տեսահոլովակը փառահեղ ռմբակոծություն է ֆոլկի տարրերով ու որակյալ ինստրումենտալով, որի սյուրռեալիստական վերջաբանում կարելի է գտնել ամբողջ տեսահոլովակի «բանալի» բառակապակցությունը:

2.NxWorries (Anderson.Paak & Knxwledge) “Lyk Dis”

Ի դեպ մեկ այլ նորություն ևս Anderson Paak-ի և ամերիկացի պրոդյուսեր Knxwledge-ի համատեղ թողարկված Yes Lawd! ստուդիական ալբոմի մասին: Չնայած ալբոմն ու “Lyk Dis” թրեքն արդեն ունի 2 տարվա պատմությունը վերջին օրերին կրկին արժանացել է հազարավոր շեյրերի նոր թողարկված անիմացիոն հոլովակի շնորհիվ: Հոլովակի իլյուստրացիաները հեղինակել է բելգիացի նկարիչ` Robin Velghe-ը, իսկ անիմացիայով զբաղվել է լոնդոնաբնակ արտիստ՝ Andy Baker-ը: Հավելենք նաև, որ այս թրեքից բացի նկարիչների դուոն հեղինակել է ևս երկու թրեքի անիմացիոն հոլովակ նույն ալբոմից։ Խոսքը` “Wngs” և “Bstwun” թրեքերի մասին է: Վերջում նշենք, որ NxWorries-[no worries] դուոն Anderson Paak-ի և Knxwledge-ի համատեղ նախագիծն է, որի շրջանակում արտիստները համագործակցում են 2015 թվականից:

3.A$AP Rocky – Fukk Sleep (Audio) ft. FKA twigs

Ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ի 3-րդ ստուդիական ալբոմն արդեն հասանելի է: Ռեփերը  մայիսի 25-ին թողարկեց իր երկար սպասված (3 տարվա ընդմիջում/2015 թվական 2-րդ՝ At. Long. Last. ASAP  ստուդիական ալբոմ)  “Testing” ալբոմը, որը լի է կոլաբորացիաներով՝Frank Ocean, Kid Cudi, Skepta, French Montana, Kodak Black, Dev Hynes, FKA Twigs և այլ անուններիով։ Ամերիկյան GQ ամսագրին Rocky-ին պատմել է, որ այս ալբոմը նոր հնչյուններ ստեղծելու մասին է, որից վերջին տարիներին շատ արտիստներ վախենում են: Հարլեմցի մյուզիք պրոդյուսերի նոր թողարկված ալբոմը բավականին էքսպերիմենտալ է ստացվել և այդ առիթով #lovéմյուզիք-ի այս լիսթում առանձնացրել ենք ռեփերի և բրիտանացի արտիստ՝ FKA Twigs-ի համատեղ աշխատանքը։

4.ZHU, Karnaval Blues – Still Want U

Մյուզիք պրոդյուսեր ZHU-ի մասին առիթ ունեցել ենք պատմելու: Այժմ ներկայացնում ենք նոր հակագործակցություն երաժշտի և բրիտանացի արտիստ Karnaval Blues-ի հետ: Ապրիլի 26-ին  ZHU-ն թողարկել էր իր 7 թրեք պարունակող RINGOS DESERT PT.1 ալբոմը, որում ներառված էր նաև Still Want U թրեքը և այն արդեն ունի տեսահոլովակ: Երբ փլեյ ենք տալիս ZHU-ի որևէ թրեք, ակնկալում ենք տրամադրող ու ռելաքս պարգևող հնչյուններ, Karnaval Blues-ի և ընդհանուր ալբոմում տեղ գտած ստեղծագործությունները այս անգամ էլ հուսախաբ չեն արել:

5.Justice – Stop

Justice ֆրանսիական էլեկտրոնային երաժշտություն ներկայացնող խումբը կազմված է` Gaspard Augé-ից և Xavier de Rosnay-ից: Ֆրանսիական դուոն ստեղծագործում է  2003 թվականից` house, funky house, electronic rock ժանրում և մինչ այժմ թողարկել է 3 ալբոմ հեղինակավոր երաժշտական պորտալների կողմից արժանանալով դրական գնահատականների: Մայիսի 9-ին խմբի անդամները հրապարակեցին նոր անիմացիոն հոլովակ՝ “Stop” թրեքի հիման վրա, իսկ հոլովակի նկարագրության մեջ` 2018 թվականի շրջագայությունների ցանկը (ի դեպ խմբի շրջագայությունը սկսվեց Մոսկվայից):

1 2

Դիմա Բիլան. երևի իրոք պետք է ինչ-որ սահմաններ գծել

Լավ էլի-ի սիրված երգերն ու դրանց պատմությունները

ՄյուզիքԼիսթ. Նարինե Դովլաթյան

ՄյուզիքԼիսթ. Գրիգոր Կյոկչյան

Զեմֆիրայի սիրահարների համար

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 11)

Քիչ հայտնի երգիչներ, որոնք լավ երաժշտություն են ստեղծում (մաս 2)

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ամենահայտնի կատարումները

Տիգրան Համասյան «Ձոն Գյումրուն»

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերներն ըստ Forbes-ի

I Love It տեսահոլովակի ռեժիսորը ցույց է տալիս ինչպես ծնվեց այն ստեղծելու միտքը

10 բան, որ չգիտես Mac Miller-ի մասին

Այս ամառվա թոփ 20 երգերն ըստ Spotify-ի

Edgar Artis. Նորաձևության իլյուստրացիաներ պիցցայից, մատիտներից, օճառահեղուկից և ոչ միայն

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Բեյոնսե և Ջեյ Զի

​EMINEM-ը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը