Լրացուցիչ

Ընտրել լեզուն

#lovéմյուզիք [13]

w - #lovéմյուզիք [13]

Ինչ երաժշտություն է լսում ժամանակակից աշխարհը արտասահմանյան փոփից բացի՝ էքսպերիմենտալի ու ալտերնատիվի մեջտեղում։ Այստեղ թոփ 10 արտիստների աշխատանքներ են ամբողջ աշխարհից: Առաջարկում ենք դրանք լսել հատկապես ականջակալներով՝ ավելի խորը «վայբեր» ստանալու համար:

1.Kanye West ‘Ye’

Վերջին օրերին ամերիկացի ռեփեր Kanye West-ի 8-րդ ստուդիական ալբոմը ամենաքննարկվածն էր: Ռեփերի ‘Ye’ անվանումն ունեցող ալբոմը թողարկվեց հունիսի 1-ին GOOD Music և Def Jam Recordings լեյբլների ներքո: Ալբոմը լի է ոչ միայն երաժշտական էքսպերիմենտներով, նաև վիզուալ, որի մասին մինչև թողարկվելը պատմեց հիփ հոփ արտիստի կինը, նշելով որ ալբոմի շապիկը Kanye-ն հասցրել էր ֆիքսել ալբոմի նախնական լսումներին շտապելիս, ձայնագրման ստուդիա գնալու ճանապարհին: Ռեփերի երկբևեռ աֆեկտիվ խանգարման վերաբերյալ քննարկումներ ծավալվեցին հենց ալբոմի շապիկի I hate being Bi-Polar Its awesome գրառման պատճառով: Ռեփերը միշտ իր պրովոկացիոն ոճում է: Իսկ ալբոմը, որն արդեն հասանելի է ու կարող եք գնահատել ստորև, ունի մի շարք կոլաբորացիաներ Kid Cudi-ի, Ty Dolla Sign-ի, PartyNextDoor-ի, Jeremih-ի, Charlie Wilson-ի և 070 Shake-ի հետ:

 

2.A$AP Rocky – Praise The Lord (Da Shine) ft. Skepta

Rocky-ի “Testing” ալբոմին անդրադարձել էինք: Ինչպես արդեն նշել էինք ռեփերի երրորդ ստուդիական ալբոմը լի է կոլաբորացիաներով: Օրեր առաջ թողարկվեց հենց այդ կոլաբորացիաներից մեկը անգլիացի գրայմ արտիստ Skepta-ի հետ: Այս թրեքով ռեփերները պատմում են իրենց երկու տարբեր աշխարների մասին խոսքը բնականաբար Նյու Յորքի և Լոնդոնի մասին է:

3.Christina Aguilera – Like I Do ft. GoldLink

Այս շաբաթվա lovéմյուզիք-ում տեղ է գտել նաև 37-ամյա R&B, փոփ ժանրում ստեղծագործող երգչուհի Christina Aguilera-ի “Like I Do” նոր սինգլը, որը համագործակցություն է Վաշինգտոնաբնակ էմսի GoldLink-ի հետ: Սինգլի պրոդյուսինգը վստահվել է ամերիկացի ռեփեր Anderson.Paak-ին: “Like I Do”-ն ներառվել է երգչուհու ”Liberation” անվանումն ունեցող չորրորդ ալբոմում, որը կթողարկվի հունիսի 15-ին:

4. Jorja Smith  ‘Lost & Found’

Jorja Smith-ի մասին պատմել ենք #lovéմյուզիք-ի նախորդ թողարկումների մեջ: Ինչպես տեղեկացրել էինք R&B երգչուհին հունիսի 8-ին պետք է թողարկեր իր ”Lost & Found” դեբյուտային ալբոմը: Դեռ 2016 թվականին Jorja-ն թողարկեց իր Blue Lights սինգլը, որը մեծ հաջողություններ գրանցեց՝ հայտնվելով մի շարք երաժշտական և ժամանցային նախագծերում: Ինչ վերաբերում է ալբոմին, այն արդեն հասանելի է, ձայնագրվել է FAMM լեյբլում և պարունակում է 12 թրեք:

5. Gorillaz – Sorcererz (Visualiser)

Բրիտանական արտ փոփ ժանրում ստեղծագործող Gorillaz խումբը հունիսի 29-ին կթողարկի իր չորրորդ  The Now Now ալբոմը: Մինչ ալբոմի լույս ընծայումը խումբը ներկայացրել է իր  “Sorcererz” կոչվող թրեքը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպիսին է լինելու սպասվելիք ալբոմը:

1 2

Աշխարհահռչակ BASSIANI վրացական ակումբը կժամանի Հայաստան

Ամառը սկսվում է հիմա. Նոր հիթ Ջասթին Թիմբերլեյքից

Հիթային ու ամառային երգեր, որոնք լույս տեսան 2018-ին

Հունիս ամվսա լավագույն երաժշտական ալբոմները

Տիգրան Մանսուրյանն ասում է . . .

BET Awards 2018-ի հաղթողների անունները հայտնի են

Նոր ալբոմ Kanye West-ից և Teyana Taylor-ից

35 տարի անց ABBA խումբը 2 նոր ստեղծագործություն կթողարկի

Աստղային սելֆիներ, որ պայթեցրել են համացանցը

2 նոր երգ Paul Mccartney-ից և նոր ալբոմը, որի թողարկման օրն արդեն հայտնի է

“FairWind”. հարցազրույց

Հարցազրույց DJ KAN-ի հետ

Քանյե Ուեսթը և այլ հայտնիներ ռեփեր XXXTentacion-ի սպանության մասին

“Lelocity”. հարցազրույց

#lovéմյուզիք [14]

21 ռոք խմբի լուսանկարներ առաջին համերգներից