fbpx

#lovéմյուզիք [14]

Ինչ երաժշտություն է լսում ժամանակակից աշխարհը արտասահմանյան փոփից բացի՝ էքսպերիմենտալի ու ալտերնատիվի մեջտեղում։ Այստեղ թոփ 10 արտիստների աշխատանքներ են ամբողջ աշխարհից: Առաջարկում ենք դրանք լսել հատկապես ականջակալներով՝ ավելի խորը «վայբեր» ստանալու համար:

Drake – I’m Upset

Կանադացի ռեփեր Drake-ի հինգերորդ ստուդիական ալբոմին սպասեք հունիսի 29-ին: Ալբոմի վերնագիրն է «Scorpion», որը կթողարկվի երկու տարվա դադարից հետո, ինչպես հիշում եք, ռեփերի վերջին ալբոմը 2016 թվականին լույս տեսած Views-ն էր: Մինչև նոր ալբոմը կդառնա հասանելի, օրեր առաջ Drake-ը հրապարակեց նոր տեսահոլովակ, աուդիոն համացանցում էր հայտնվել դեռ մեկ ամիս առաջ: I’m Upset թրեքը ևս տեղ կգտնի Scorpion-ում:

Gorillaz – Fire Flies (Visualiser)

Բրիտանական Gorillaz խմբի՝ The Now Now անվանումն ունեցող սպասվելիք ալբոմի մասին կարող եք կարդալ՝ այստեղ: Հունիսի 14-ին արտ փոփ խմբի Youtube-յան ալիքում հայտնվեց նոր թրեք՝ «Fire Flies» անվանումով, որը ևս ներառված է THE NOW NOW-ում:

Crush – Cigarettes After Sex

Ամերիկյան էմբիենթ փոփ ժանրում հանդես եկող Cigarettes After Sex խումբը ստեղծագործում է 2008 թվականից: Մինչ այժմ խմբի անդամները թողարկել են մեկ ստուդիական ալբոմ և EP : Պարզվում է՝ խումբը նախատեսում է համերգային շրջագայության, և շրջագայության մեկնարկը խմբի անդամները տալիս են նոր սինգլի պրեմիերայով: «Crush»-ն արդեն հասանելի է:

Mura Masa – Move Me ft. Octavian (Official Audio)

Alex Crossan-ը, որն առավել հայտնի է որպես Mura Masa կեղծանվամբ էլեկտրոնային մյուզիք պրոդյուսեր, երգերի հեղինակ և մուլտի ինստրումենտալիստ է: Արտիստը հիմնականում ստեղծագործում է արտ-փոփ և ալտերնատիվ R&B ժանրում 2014 թվականից: 22-ամյա Mura Masa-ի 2018 թվականի նորությունը “Move Me” թրեքն է, որն արտիստը գրել է հարավային Լոնդոնի իր ստուդիայում: Ի դեպ, նոր թրեքը կոլաբորիացիա է բրիտանացի ռեփեր Octavian-ի հետ:

BADBADNOTGOOD – I Don’t Know Ft. Samuel T. Herring

Արմատներով Կանադայից BadBadNotGood երաժշտական խումբը ստեղծվել է 2010 թվականին և ներկայանում է ջազ ֆյուժն ժանրում: Խումբը հայտնի է  Kendrick Lamar-ի, Tyler The Creator-ի, Earl Sweatshirt-ի և այլ հայտնի արտիստների կոլաբորացիաներով և հաջողված քավր կատարումներով: BadBadNotGood-ի դիսկոգրաֆիան սկսվում է 2011 թվականից և մինչ այժմ խմբի անդամները հասցրել են թողարկել 5 ստուդիական ալբոմ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խմբի ամենաթարմ համագործակցություններից մեկը՝ ամերիկացի ռեփեր՝ Samuel T. Herring-ի հետ: Սյուրռեալիստական տեսահոլովակի հեղինակը ամերիկացի ռեժիսոր Will Mayer-ն է:

1 2

Արիանա Գրանդեն հաղթել է “Women in Music ” նախագծում

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 11)

Քիչ հայտնի երգիչներ, որոնք լավ երաժշտություն են ստեղծում (մաս 2)

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ամենահայտնի կատարումները

Տիգրան Համասյան «Ձոն Գյումրուն»

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերներն ըստ Forbes-ի

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության հավանական հաղթողների անունները

I Love It տեսահոլովակի ռեժիսորը ցույց է տալիս ինչպես ծնվեց այն ստեղծելու միտքը

10 բան, որ չգիտես Mac Miller-ի մասին

Այս ամառվա թոփ 20 երգերն ըստ Spotify-ի

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Բեյոնսե և Ջեյ Զի

​EMINEM-ը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը

Քանյե Ուեսթը կիսվել է անակնկալ երգով և այն նվիրել Քայլի Ջեներին

BAMBIR IS BACK. Արև է ելել

Ռեփեր Դրեյքը` “Euphoria” սերիալի պրոդյուսերի դերում

Յոկո Օնոյի նոր ալբոմում կներառվի Ջոն Լենոնի հայտնի Imagine-ը