Լրացուցիչ

Ընտրել լեզուն

#lovéմյուզիք մաս [7]

lovemusicunfinished - #lovéմյուզիք մաս [7]

Ինչ երաժշտություն է լսում ժամանակակից աշխարհը արտասահմանյան փոփից բացի՝ էքսպերիմենտալի ու ալտերնատիվի մեջտեղում։ Այստեղ թոփ 10 արտիստների աշխատանքներ են: Առաջարկում ենք դրանք լսել հատկապես ականջակալներով՝ ավելի խորը «վայբեր» ստանալու համար:

1.A$AP Rocky – A$AP Forever (Official Video) ft. Moby

Ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ, մյուզիք պրոդյուսեր A$AP Rocky-ն մարտի 3-ին Jimmy Fallon-ի երեկոյան շոուի ընթացքում ներկայացրեց միանգամից երկու նոր թրեք՝ “A$AP Forever”-ը և “Distorted Records”-ը: Թրեքերի պրեմիերային հաջորդեց ռեփերի նոր տեսահոլովակը, որի ավարտին հազիվ ես քեզ զսպում, որպեսզի չբացականչես թրեքի վերնագիրը՝  ի նշան շնորհակալության: A$AP Rocky-ն բազմիցս է ներկայացրել հարուստ վիդեոէֆեկտներով, «խորտակող» վիզուալներով տեսահոլովակներ, սակայն վերջինիս զգայապատրանքներին ու փսիխոդելիկային դիմանալն անհնար է, պետք է պարզապես սեղմել «play» կոճակն ու միանալ ճանապարհորդությունը: Ինչ վերբերում է երաժշտությանը, որի երկրորդ հատվածում լսվում է նաև ամերիկացի երաժիշտ՝ Moby-ի ձայնը, նշենք, որ Rocky-ն որպես սեմփլ ընտրել է երաժշտի 1999 թվականին թողարկված “Porcelain” հիթը, իսկ Moby-ի մասին հիացական կարծիքներ հայտնել դեռ 2012 թվականին ասելով՝ «Ես սիրում եմ Moby-ին — Moby-ն ցնցող է»:

Չմոռանանք նշել նաև տեսահոլովակի ռեժիսորին՝ Dexter Navy-ին, որն առաջին անգամ չէ համագործակցում հարլեմցի MC-ի հետ:

2.The DAMN. Chronic’ Kendrick Lamar & Dr. Dre

Հիփ հոփի սիրահարների համար այս mash-up-ն իսկական գանձ է: Lamar-ն ու Dre-ն համագործակցել են դեռ 2012 թվականին ռեփերի ‘Good Kid, M.A.A.D City’ ալբոմի շրջանակներում, այս անգամ արտիստներին միավորել է  DJ Critical Hype -ը իր  ‘The DAMN. Chronic’ միքսթեյփի ներքո: Ի դեպ միքսթեյփի հեղինակը հենց այն նույն DJ-ն է, որը 2016-ին ներկայացրել   էր Chance The Rapper-ի և Kanye West-ի mash-up-ը:

3.Cardi B – Bartier Cardi (feat. 21 Savage) [Official Video]

Պրեմիերա Նյու Յորքի Բրոնքս քաղաքում ծնված-մեծացած ռեփեր Cardi B-ից: Վինտաժային ու գլամուրային տեսահոլովակը կոչվում է՝ “Bartier Cardi” և համագործակցություն է  25-ամյա ռեփեր 21 Savage-ի հետ: Թրեքը ներառված է Cardi B-ի դեբյուտային ստուդիական՝ «Invasion of Privacy» կոչվող ալբոմում, որը թողարկվեց բոլորովին վերջերս՝ ապրիլի 6-ին: Նորաոճ ու ֆանտազիայով լի տեսահոլովակը հեղինակել է կանադացի լուսանկարիչ,դիզայներ և մոդել Petra Collins-ը ու չնայած տեսահոլովակի թողարկումից անցել է 3 օր, այն Youtube-ում ունի ավելի քան 4 միլիոն դիտում:

4.DUCKWRTH – TAMAGOTCHI

#lovéմյուզիք-ի մեր լիսթում ներառվում են հին ու նոր արտիստներ, ովքեր լավ երաժշտություն են ստեղծում, փորձելով շրջանցել մեյնսթրիմը: Ծանոթացեք DUCKWRTH նիքնեյմով հանդես եկող նորանուն ռեփերի հետ, ում ակտիվ ստեղծագործական շրջանը սկսվում է 2016 թվականից: Funkwave, Hip Hop և R&B – սրանք այն 3 ժանրերն են, որոնք միախառնում է ռեփերն իր երաժշտության մեջ: Ռեփերի իսկական անունն է Jared Lee, և նա սերում է հարավային Ամերիկայից: DUCKWRTH-ի նոր տեսահոլովակի թրեքը TAMAGOTCHI-ին, ռեփերի 2017 թվականին թողարկված An XTRA UUGLY միքսթեյփից է:

5. SOFI TUKKER – Batshit

Չնայած շատերը կարծում են, թե Sofi Tukker երաժշտական duo-ի երգչուհու անուն ազգանունն է, նշենք, որ ամենևին էլ ոչ: Նյույորքցի երաժշտական երկյակը կազմում են՝ Sophie Hawley-Weld-ը և Tucker Halpern-ը: Խումբը ստեղծագործում է 2014 թվականից և հայտնի է իր “Best Friend,” և “Drinkee” հիթերով: Sofi Tukker-ի անդամները ապրիլի 13-ին պատրաստվում են ներկայացնել իրենց դեբյուտային ալբոմը՝ “Treehouse”-ը: Թողարկվելիք ալբոմից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում “Batshit” թրեքը, որն արդեն հասանելի է Ultra Music պորտալի յութուբյան էջում:

1 2

Պինգվինաշեն, Հայելի և Անհաղթը. մեր մանկության մուլտֆիլմերի երաժշտության հեղինակը

Սեքս, թմրանյութեր և ռոք-ըն-ռոլլ. 35 լուսանկար վուդսթոքյան փառատոնից

Թավշյա հեղափոխության #lovéմյուզիքները

Ինտելեկտուալ վայբեր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից [DJ Ed Ward]

Ադելի ծննդյան տոնը «Տիտանիկի» թեմատիկայով

#lovéմյուզիք [10]

Նոր կոնցեպտուալ տեսահոլովակ Stromae-ից

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [10]

#lovéմյուզիք մաս [9]

15 անիմացիոն ալբոմի շապիկներ. The Beatles, Michael Jackson, David Bowie և ոչ միայն

#lovéմյուզիք մաս [8]

Ֆոտոնախագիծ. Երաժիշտներն ու իրենց հավատարիմ «ընկերները»

Սքեյթբորդ, սեքս և McDonald՛s-յան արկածներ. Pharrell Williams-ին այսպիսին չգիտեիք

#lovéմյուզիք մաս [6]

Կովկաս հեղինակային երգի փառատոնը՝ ապրիլի 22-ին

Ասա՝ ի՞նչ ես լսում, ասենք՝ ով ես դու