#lovéմյուզիք մաս [9] - VNews

#lovéմյուզիք մաս [9]

Untitled 1 30 - #lovéմյուզիք մաս [9]

Ինչ երաժշտություն է լսում ժամանակակից աշխարհը արտասահմանյան փոփից բացի՝ էքսպերիմենտալի ու ալտերնատիվի մեջտեղում։ Այստեղ թոփ 10 արտիստների աշխատանքներ են ամբողջ աշխարհից: Առաջարկում ենք դրանք լսել հատկապես ականջակալներով՝ ավելի խորը «վայբեր» ստանալու համար: Ի դեպ ինչպես տեղեկացրել էինք #lovéմյուզիք-ի այս թողարկման մեջ նույնպես կգտնեք +1[հայquality] թրեք հայ կատարողից:

 

1.FLATBUSH ZOMBiES – Vacation ft. Joey Bada$$ 1f3b6 - 15 անիմացիոն Õ¡Õ¬Õ¢Õ¸Õ´Õ« Õ·Õ¡ÕºÕ«Õ¯Õ¶Õ¥Ö€. The Beatles, Michael Jackson, David Bowie Ö‡ Õ¸Õ¹ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶

FLATBUSH ZOMBiES-ն ամերիկյան հիփ հոփ խումբ է Բրուքլինի Ֆլեթբուշ համայնքից: FZ-ը միավորում է Meechy Darko, Zombie Juice և Erick Arc Elliott ռեփերների եռյակը: Խումբը ստեղծագործում է 2010 թվականից և ներկայանում հիփ հոփի մի քանի ենթաժանրերում՝ փսիխոդելիկ,հորորքոր, քրլաուդ և ոչ միայն: FZ-ի դիսկոգրաֆիան սկսում է 2012 թվականից, երբ ռեփերները թողարկեցին իրենց առաջին D.R.U.G.S. անվանումն ունեցող միքսթեյփը: 2018-ի ապրիլի 6-ին լույս տեսավ հիփ հոփ եռյակի Vacation in Hell անվանումն ունեցող երկրորդ ստուդիական ալբոմը: Ներկայացնում ենք 19 թրեք պարունակող ալբոմի Vacation երգի տեսահոլովակը, որը համագործակցություն է ամերիկացի ռեփեր Joey Bada$$-ի հետ: Սակայն մինչ «play» սեղմելը, փոքրիկ ինտրո ալբոմի շապիկի մասին: Աչք ծակող շապիկում ռեփերների եռյակը շրջապատել են երկու մերկ, փայլապատ մարմնով աղջիկներ, որի անիմացիոն ու արդեն տրամաբանական շարունակությունը տեսնում ենք այս տեսահոլովակի մեջ:

Շապիկի հեինակը լուսանկարիչ Jessica Lehrman-ն է, որը նկարում է մի շարք հայտնի լրատվամիջոցների համար:

2.Lykke Li – deep end 1f3b6 - 15 անիմացիոն Õ¡Õ¬Õ¢Õ¸Õ´Õ« Õ·Õ¡ÕºÕ«Õ¯Õ¶Õ¥Ö€. The Beatles, Michael Jackson, David Bowie Ö‡ Õ¸Õ¹ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶

Ինդի փոփ ժանրում հանդես եկող շվեդ երգչուհի նաև մոդել Lykke Li-ի ստեղծագործական դադարի մասին անդրադարձել էինք ամիսներ առաջ, երբ երգչուհին ներկայացրեց Time In A Bottle հիթի cover տարբերակը: Չորս տարի անց երգչուհին վերադառնում է նոր ալբոմով: So sad so sexy այսպես է վերնագրել Lykke Li-ն իր չորորդ ստուդիական ալբոմը, որը նախատեսում է թողարկել հունիսի 8-ին: Երգչուհու Youtube-յան ալիքում սպասվելիք ալբոմից արդեն հասանելի է 2 թրեքեր՝Hard Rain-ը և Deep End-ը: Վերջինս էլ ներառել ենք #lovéմյուզիք-ի մեր այս լիսթում:

Չմոռանաք դիտել նաև ալբոմի վիզուալը, որն ազդարարում է երգչուհու այդքան  տխուր  ու սեքսուալ քամբեքը:

3.Prince – Nothing Compares 2 U 1f3b6 - 15 անիմացիոն Õ¡Õ¬Õ¢Õ¸Õ´Õ« Õ·Õ¡ÕºÕ«Õ¯Õ¶Õ¥Ö€. The Beatles, Michael Jackson, David Bowie Ö‡ Õ¸Õ¹ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶

1984 թվականին ամերիկացի հանրահայտ երաժիշտ լուսահոգի Prince-ն իր The Family կոչվող ֆանկ խմբի հետ համատեղ ձայնագրեց Nothing Compares 2 U սինգլը՝ համանուն ալբոմի ներքո, սակայն այդ ժամանակ երգն առանձնապես մեծ հաջողության չհասավ: Միայն 1990 թվականին այն համաշխարհային հիթ դարձավ ու սիրվեց, երբ երգը հնչեց իռլանդացի երաժիշտ Sinéad O’Connor-ի շուրթերից: Ով կպատկերացներ, որ տասնյակ տարիներ անց Prince-ի այս կատարումը կհայտնվի Youtube-ի ամենաշատ դիտված տեսանյութերի թոփում: Մինչ այժմ չհրապարակված կադրեր ու ձայնագրություն, որը գուցե կմեղմացնի երաժշտի երկրպագուների անհաղթահարելի կարոտը:

4.KALI UCHIS – MIAMI {FEAT. BIA} 1f3b6 - 15 անիմացիոն Õ¡Õ¬Õ¢Õ¸Õ´Õ« Õ·Õ¡ÕºÕ«Õ¯Õ¶Õ¥Ö€. The Beatles, Michael Jackson, David Bowie Ö‡ Õ¸Õ¹ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶

KALI UCHIS-ի ստուդիական ալբոմի մասին արդեն պատմել ենք: Կոլաբներով լի ալբոմը չի դադարում զարմացնել երգչուհու երկրպագուներին: Նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է  isola†ion ալբոմի 2-րդ թրեքի հիման վրա և համագործակցություն է ամերիկացի ռեփեր Bia-ի հետ: UCHIS-ն իր վինտաժային ոճում է, իսկ պուերտո ռիկացու և իտալացու արմատներով Bia-ն իր յուրօրինակ երանգավորումն է տվել այս թրեքին:

5.Logic, Marshmello – Everyday 1f3b6 - 15 անիմացիոն Õ¡Õ¬Õ¢Õ¸Õ´Õ« Õ·Õ¡ÕºÕ«Õ¯Õ¶Õ¥Ö€. The Beatles, Michael Jackson, David Bowie Ö‡ Õ¸Õ¹ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶

28-ամյա ամերիկացի ռեփեր Logic-ը, որին կոչում են նաև «երիտասարդ Սինատրա» մարտի 9-ին թողարկեց իր «Bobby Tarantino II» անվանումն ունեցող 6-րդ միքսթեյփը։Աֆրոամերիկացու և կովկասցու արմատներով ռեփերն իր միքսթեյփում պատրաստել էր մի քանի համագործակցություններ  2 ChainzիBig Seanի,Wiz KhalifaիMarshmelloի և ոչ միայն։ Օրեր առաջ թողարկվեց Logic-ի և էլեկտրոնային և պարային երաժշտության պրոդյուսեր Marshmelloի համատեղ տեսահոլովակը «Everyday» կոչվող երգի հիման վրա։Մինչ օրս տեսահոլովակը Youtube-ում ունի ավելի քան 7 միլիոն դիտում և երաժշտական մի շարք քննադատներ շարունակում են բարձր գնահատել ռեփերի և Marshmelloի երաժշտական համատեղելիությունը։

1 2

Օրվա բառ. Ֆանկ

Քամանչա. Աշուղական արվեստի զարդը

Հայտնիներն ու ծովափը. Լուսանկարներ, որոնք Ձեզ հանգստի կուղարկեն

Ֆրենկ Սինատրայի հայտնի և անհայտ սերերը

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Հայտնի դերասան-դերասանուհիներն ամենագեղեցիկ գովազդային հոլովակներում

Ֆրենկ Սինատրայի սուրճ խմելու արվեստը

YouTube-ը հայտարարել է 2018-ի ամենահիթային 10 երգերը

Ռիհաննան դատի է տվել հորը ազգանվան պատճառով

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

Այն, ինչ գուցե չգիտեք Ֆրենկ Սինատրային մասին

Հայտարարավել են Grammy 2019-ին առաջադրված աստղերը

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերներն ըստ Forbes-ի

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության հավանական հաղթողների անունները

I Love It տեսահոլովակի ռեժիսորը ցույց է տալիս ինչպես ծնվեց այն ստեղծելու միտքը

Հայտնի երաժիշտներ, որոնց դեմքը երբեք չեք տեսել