She Loves You. մի երգի պատմություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

She Loves You. մի երգի պատմություն

The Beatles՝ ռոք խումբ, որը երևի թե փոխեց համաշխարհայի երաժշտության ընթացքը: Նրանց ճանաչեցին, սիրեցին, նրանց երգերը ակտուալ են մինչ օրս ու դեռ կլինեն: Ավելի քան կես դար առաջ Լիվերպուլում ձևավորված այս խմբի հիթերից մեկին կանդրադառնանք այսօր:

She Loves You

Նա սիրում է քեզ

Սա այն երգն է, որով սկսեց մի երևույթ, որը երաժշտագետներն անվանում են «բիթլոմանիա»: Երգը ներկայացրեց The Beatles-ին ամերիկյան հանրությանն ու դարձրեց երաժիշտներին իսկական աստղեր իրենց հայրենիքում: Բացի այդ երգի տեքստում առաջին անգամ հնչեց «yeah, yeah, yeah» արտահայտությունը, որի շնորհիվ հետագայում մի շարք եվրոպական երկրներում Բիթլզներին կսկսեն անվանել «The Yeah-Yeahs»:

Պատմությունն ու իմաստը

Երգի հիմնական հատվածը Փոլ ՄաքՔարթնին և Ջոն Լենոնը գրել են 1963թ.-ի հունիսի 26-ին Նյուսկալաում, համերգից հետո  հյուրանոցում հանգստանալու ժամանակ: Փոլը պատմում է, որ իրեն ոգեշնչել է Բոբբի Ռայդելլաի  «Forget Him» երգը:

Փոլը պատմում է՝

«Ես պլանավորում էի «երգ-պատասխան», որտեղ մեզնից մեկը կերգեր՝ «ես քեզ սիրում եմ», մյուսը՝ «այո-այո-այո»: Մենք հասկացանք, որ միտքը այնքան էլ լավը չէ: Արդյունքում մեզ մոտ միտք ծագեց երգն անվանել «She Loves You». Մենք մի քանի ժամ նստեցինք մահճակալին և գրեցինք այն ամբողջությամբ»

Լենոնը «yeah, yeah, yeah»-ի մասին՝

«Ես չգիտեմ, թե որտեղից հայտնվեց այդ «yeah, yeah, yeah»-ը, բայց հիշում եմ, որ առաջին անգամ նույն երգի ընթացքում լսել եմ «uh huh», «oh yeah» և «yeah, yeah» արտահայտությունները, երբ Էլվիսը գրեց իր «All Shook Up» երգը»

Երաժիշտները պատմում են, որ երգը հետաքրքիր է առավելապես նրանով, որ այն առաջինն էր, որտեղ օգտագործվեց ոչ թե «ես», «ինձ», այլ՝ «նա», «քեզ»: Իր տեսակի մեջ այն երգ-հաղորդագրություն է, որտեղ կատարողներն ուղղակի փոխանցողի դերում են:

Երգը ձայնագրվել են 1963թ.-ի հուլիսի 1-ին: Այն աննախադեպ հաջողություն ունեցավ և գլխավորեց մի շարք մրցանակաբաշխոթյուններ:

1964թ.-ին The Beatles-ը հանդես եկավ երգի գերմաներեն տարբերակով:

 

 


Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Յոկո Օնո. ճակատագրական կին

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Beatles-ի հայտնի լուսանկարի պատմությունն ու «թաղման» վարկածը

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

«The Beatles». Փոլ ՄաքՔարթնին և Ռինգո Սթարն էլի երգեցին միասին

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Փոլ ՄաքՔարթնին և «Aerosmith»-ի Սթիվեն Թայլերը միասին «The Beatles» են երգել