fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լողազգեստների էվոլյուցիան կամ ինչպես ստեղծվեց «Բիկինի» լողազգեստը

Փարիզում 1946 թվականի հուլիսի 5-ին համաշխարհային առաջին ցուցադրության դուրս եկավ ամենահամարձակ լողազգեստներից մեկը՝ բիկինին, և այդ օրվանից մինչև այսօր  հուլիսի 5-ը համարվում է բիկինիի համաշխարհային օր: Օրվան ընդառաջ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լողազգեստի պատմությունը՝ սկսած 1960-ականներից:

Պրազվում է՝ բիկինի լողազգեստը շուրջ երկու հազար տարվա պատմություն ունի, որի մասին են փաստում հռոմեական կայսրության մի շարք խճանկարներ: Սակայն մինչ այդ, դեռ 19-րդ դարում, կանանց լողազգեստները նման էին ծննդյան կոստյումների, որոնք ամբողջությամբ փակ էին և ծածկում էին կնոջ ամբողջ մարմինը:

Եթե տեսնեք 19-րդ դարի երկրորդ կեսի կանանց լողազգեստով լուսանկարները, դժվար թե կռահեք, որ նրանք այդ հանդերձանքով պատրաստվում էին լողափ գնալ: Հանդերձանքներն ընդհանրապես լողազգեստի գեղագիտական տեսք չունեին, սակայն կարևորն այն էր, որ այդ հանդերձանքը ծառայում էր իր նպատակին՝ կնոջ մարմինը թաքցնելուն:

1800-ականների լողազգեստի օրինակ

Բրիտանացի կանանց լողի հավաքականը՝ 1912 թվականին Օլիմպիկանան խաղերի ժամանակ
Մարզական լողազգեստի օրինակ 1900-ականներին

Ստացվում է՝ մինչև 20-րդ դարի կեսը լողազգեստները բավականին խիստ տեսք ունեին, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, և սկսեց լողազգեստների էվոլյուցիան: Բավարար կտոր չլինելու պատճառով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի շարք նորաձևության տներ ստիպված էին ավելի համարձակ լողազգեստների դիզայն մտածել:

1946 թվականի հուլիսի 5-ին առաջին անգամ ամենահամարձակ լողազգեստը ցուցադրվեց Փարիզում, որը կրում էր մոդել Միշլեն Բերնարդինին, որի դիզայնը հեղինակեց ֆրանսիացի Լուիս Ռեարդը: Լողազգեստը կոչվեց Բիկինի կղզու անունով, որտեղ Միացյալ Նահանգներում 4 օր առաջ փորձարկել էին ատոմային ռումբ: Բիկինի լողազգեստի էֆֆեկն էլ ռումբի պես պայթունավտանգ դարձավ և մոտ տասը տարի այս լողազգեստը տարածում չգտավ:

Առաջին բիկինի կրող մոդել՝ Միշել Բերնարդինին 1946 թվականին

Մոդել Թայրա Բենքսը 21-րդ դարի նորաձև ու համարձակ լողազգեստով

2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Ջորջիո Արմանին ասում է…

Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

2021 թ. գարնան 5 իշխող գույները

2019թ.-ի Տոկիոյի նորաձևության շաբաթվա լավագույն լուքերը

2019թ.-ի Սեուլի նորաձևության շաբաթվա լավագույն լուքերը

Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Փարիզի նորաձևության շաբաթ 2019. Լավագույն լուքերը

Katy Perry-ն մեղադրվում է ռասիզմի մեջ

Gucci-ն մեղադրվում է ռասիզմի մեջ

Ջասթին Բիբերը հագուստի նոր բրենդ է ստեղծել

Ծիծաղելի մեմ դարձած նորաձևության 15 աղետալի օրինակ

Հագուստի հատուկ տեսականի «Հարի Փոթեր»-ի սիրահարների համար