Լուսանկարի փոքրիկի՝ Լաուրայի հետագա կյանքը - VNews

Լուսանկարի փոքրիկի՝ Լաուրայի հետագա կյանքը

dark 15 min min - Լուսանկարի փոքրիկի՝ Լաուրայի հետագա կյանքը

Աբականյան պարբերականը հրապարակել է մի հոդված, որտեղ խոսվում է, 1988 թվականիի երկրաշարժից փրկված, Լաուրայի հուզիչ ճակատագրի մասին:

Լաուրայի ընտանիքն ու մտերիմները փախել էին Բաքվից, որտեղ, այդ տարիներին գլուխ էր բարձրացրել հակահայկական նացիզմը: Ընտանիքին այդ հարցում օգնել էր բարեսիրտ հարևանը՝ Մամեդը… Աղջիկը կորցրեց իր փրկված ընտանիքը՝ երկրաշարժի պատճառով, իսկ ինքը՝ Լաուրան, ողջ մնաց հրաշքով: Նա փրկվեց: Մինչ օրս հիշում է, թե ինչպես էին իրեն ու այլ տուժածների ուղղաթիռով տեղափոխում Երևանի հիվանդանոց: Երկրաշարժի արդյունքում փոքրիկի վրա բազմաթիվ կապտուկներ կային, իսկ ոտքը կոտրված էր: Բոլոր ֆիզիկական ցավերից զատ՝ երեխան անդադար հարցնում էր, թե ուր են իր մայրիկն ու հայրիկը: Օրեր անց Լաուրայի առողջական խնդիրները լուծվեցին, դրա հետ զուգահեռ, Լաուրան նաև նոր ընտանիք ունեցավ. նրան որդեգրեց բժշկուհի Ուլյանա Գերասիմովան… Այս բարի կնոջն այնքան դուր եկավ հսկայական, տխուր աչքերով աղջիկը, որ մեկ անգամ նրան գրկելուց հետո, նա այլևս բաց չթողեց Լաուրային: Լաուրան Ուլյանային «մայրիկ» կոչեց միայն մեկ տարի անց, Մոսկվայում. նրանք ապրում էին Կամերգերսկի նրբանցքից ոչ հեռու գտնվող տանը:

Լաուրան ավարտեց Մոսկվայի թիվ 1024 դպրոցը, հաճախեց երաժշտական դպրոց, զբաղվեց սպորտով: Նա որբություն, որպես այդպիսին, չունեցավ, քանի որ մայրը ՝ Ուլյանան, սիրում էր նրան: Իր՝ հեռավոր պատանության տարիներին նա ամուսնալուծվել էր, հետագայում, այդպես էլ, չէր դասավորել իր անձնական կյանքը, փոխարենը՝ այն նվիրել էր Լաուրային: Լաուրան ընդունվեց համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, որտեղ սովորում էր նույն կերպ, ինչպես դպրոցում՝ գերազանց, ավարտելուց հետո աշխատում էր Արտակարգ իրավիճակների նախարարությունում, հաճախ ճանապարհորդում էր: Նույն տեղում, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչությունում, նա հանդիպեց մի բարի տղայի ՝ փրկարար Պավելին: Վերջինս ամուսնության առաջարկություն արեց ծանոթության երկրորդ շաբաթը չբոլորած: Նրանք ամուսնացան: Ուլյանա տատը երբեմն խնամում էր թոռնիկին, երբ վերջինիս ծնողները խիստ կարևոր գործով մեկնում էին. նրանք փրկում էին մարդկանց…

Լաուրան արդեն կայացած մարդ, կին ու մայր էր, երբ մի օր նրան զանգեցին: Խոսափողից այն կողմ լսվում էր մի տղամարդու ձայն՝ կովկասյան առոգանությամբ: Տղամարդը հարցնում էր՝ արդյո՞ք Լաուրան եղել է Բաքվում, ջարդերի տարիներին, և արդյո՞ք հետագայում կորցրել է իր ընտանիքը՝ երկրաշարժի հետևանքով… Լաուրան շփոթվեց, անմիջապես հարցրեց, թե ով է զանգել ու նման հարցեր տալիս իրեն: Տղամարդը պատասխանեց՝ «Ես քո հորեղբայրն եմ, հորեղբայր Աշոտը»…

Աշոտը Լաուրայի հոր հորեղբորորդին էր… Նրան, նույնպես, բախտ էր վիճակվել ողջ մնալ երկրաշարժից հետո: Բազմաթիվ առողջական խնդիրների արդյունքում, տարիներ շարունակ, Աշոտը բուժումներ էր անցել և Երևանում, և Մոսկվայում: Հետո մեկնել էր Սախալին՝ աշխատելու, որտեղ էլ հանդիպել էր մի Յուլիա Տրետյակովային: Վերջինս, ժամանակին աշխատել էր Լաուրայի հետ. զրույցներից մեկի ընթացքում էլ Յուլիան պատմել էր Աշոտին Լաուրայի մասին, որին տղամարդը, մինչ այդ օրը, մահացած էր համարում…

Լաուրայի և Աշոտի հանդիպումը հուզիչ էր: Երկար ժամանակ Լաուրան և Աշոտ քեռին գրկախառնված էին միջանցքում: Լաուրան ուրախությունից լաց էր լինում. չէ՞ որ գտել էր իր արյունակցական հարազատին, որն այնքան նման էր իր հորը՝ Սամվելին… Արդեն սեղանի շուրջ նստած՝ նրանք հիշում էին Լաուրայի ծնողներին, բոլոր նրանց, ովքեր զոհ էին գնացել այդ արհավիրքին: Փոքրիկ Մուշեղը նստում էր Աշոտ պապիկի ծնկներին, խաղում նրա նվիրած մեքենայով: Հեռանալիս Աշոտը համբուրեց Ուլյանայի ձեռքն ու շնորհակալություն հայտնեց. հենց այս պահին երեք հարազատ մարդիկ՝ Ուլյանան, Լաուրան ու Աշոտը գրկախառնվեցին ու սկսեցին լաց լնել. Պավելը, արցունքները թաքցնելու համար, դուրս եկավ պատշգամբ՝ ծխելու, իսկ փոքրիկ Աշոտը չէր հասկանում, թե ինչու են այս մեծահասակները գրկախառնվել ու լաց լինում…

 

 

Աղբյուրը՝ facebook.com/avetik.pivazyan

 

 


Մելանյա Թրամփ. այն ամենն, ինչ չգիտեք

Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

Ողբերգություն, որը չի մոռացվում (Ֆոտոշարք Armenpress-ից)

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Ռուստամ Գասպարյան. փաստեր

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Բոկաչչոյից մեր օրեր…

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…