Լուսանկարների 6 տեսակ, որ վկայում են ցածր ինքնագնահատականի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լուսանկարների 6 տեսակ, որ վկայում են ցածր ինքնագնահատականի մասին

Համաձայնեք, այսօր մենք մեծաքանակ տեղակատվություն ենք ստանում մարդու մասին, նրա սոցիալական էջերից: Հաճախ դրանք ավելի «շատախոս» են գտնվում, քան օգտատերն ինքը: Այսօր մենք կպատմենք այն լուսանկարների մասին, որոնք մատնում են ձեր կամ ձեր ծանոթների ցածր ինքնագնահատականը:

Անթիվ սելֆիներ

 

Եկեք տրվենք հասարակ տրամաբանությանը. ի՞նչ են տալիս մարդուն անթիվ սելֆիները՝ օրվա բոլոր ժամերին, պատեհ-անպատեհ առիթներով. դե իհարկե, լայքեր ու մեկնաբանություններ: Վերջիններս էլ արհեստականորեն ու կարճաժամկետ բարձրացնում են մեր ինքնագնահատականը: Ցանկացած պահի դիմային տեսախցիկը միացնելու ու սեփական դեմքը ֆիքսելու հակումը, համաձայնեք, հիվանդագին է, այն միտված է ամեն կերպ հասարակության ուշադրությունը սեփական անձի վրա ուղղելուն, դե իսկ բազմատեսակ ֆիլտրներն ու թերությունները շտկող հավելվածները թույլ են տալիս ցանկացած պարագայում ստանալ այդ նույն հասարակության հավանությունը:

Տեսեք՝ ինչ երջանիկ ենք մենք

Երջանկությունը, ինչպես հայտնի է, լռություն է սիրում: Եթե ձեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջը գոռում է այն մասին, որ դուք երջանիկ եք, սիրում եք և սիրված եք, ապա դա շատ ավելի նման է երջանկության արհեստական դեմոնստրացիայի: Սովորաբար ամեն առավոտ համատեղ նախաճաշից, իսկ ամեն երեկո համատեղ ընթրիքից նկարներ հրապարակող կինը կամ տղամարդն այդքան էլ երջանիկ չեն և փորձում են գոնե վիրտուալ տիրույթում ստեղծել իրենց երազած հարաբերությունների պատրանքը: Մեկ այլ տարբերակ. նրանք ուղղակի ինքնահաստատվում են, ամեն մի նկարով ասում՝ «ես սիրելի ունեմ, իսկ դու՝ ոչ»:

Ես գնում եմ մարզասրահ, լա՞վ

Եթե դուք գնում եք մարզասրահ լավ կազմվածքի ետևից ու մի բան էլ՝ այդ այցելությունը ձեզ հաճույք է պատճառում, ապա դժվար թե սպորտզալ հասնելուն պես ձեր առաջին գործը նկարվելը լինի: Սովորաբար մարզումների վրա ֆիքսված մարդիկ անգամ ժամանակ ու ուժ չեն ունենում հեռախոսը փոխանցել ընկերուհուն ու խնդրել մոտ 100-120 անգամ նկարել իրենց, հետո ընտրել դրանցից մեկը, մանրամասն շտկել թերությունները, ապա դիմել համացանցի օգնությանն ու ինչ-որ մոտիվացնող տեքստ փնտրել, որը հետագայում իր տեղը կգտնի լուսանկարի նկարագրության մեջ: Մարդիկ, որոնք անվերջ լուսանկարներ են հրապարակում մարզասրահից, կրկին ցանկանում է այդ կերպ արժանանալ հասարակության հավանությանը, ցույց տալ, թե որքան ճիշտ ու առողջ ապրելակերպ է նա վարում, եթե անգամ մարզասրահում անցկացրած 1 ժամից 40 րոպեն ծախսել է նկարվելու վրա:

Նկար, որտեղ ընկերուհին այնքան էլ հաջող չի ստացվել

Եթե վերոնշյալ կետերում մենք անդրադարձանք պատրանք ստեղծելու հաշվին ինքնահաստատվելուն, ապա այստեղ ախտորոշումն ավելի ծանր է. մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք ինքնահաստատվում են ուրիշների հաշվին, և այդ ուրիշները, հաճախ, նրանց մտերիմ ընկերներն են: Միայն ծայրահեղ կոմպլեքսավորված մարդն իրեն թույլ կտա հրապարակել լուսանկար, որում միայն ինքն է լավ ստացվել, իսկ մնացածը նուրբ ասած անհեթեթ տեսք ունեն: Խուսափեք նման մարդկանցից, իսկ եթե հենց դուք եք այդպիսին, ի սեր Աստծո, մի՛ արեք:

Թանկարժեք նվերներ ու ծաղիկներ

Սա ուղղակի բարձր ու ականջ ծակող ճիչ է «ինձ սիրում են» ու «ինձ համար չեն խնայում»: Եվս մի պատրանք, ևս մի առիթ, որ մնացածը նախանձեն, իսկ դուք մի պահ ինքներդ հավատաք ձեր ասածին:

Ու՞ր է դեմքի կեսը

Բոլորիս հանդիպում են իգական սեռի հիասքանչ ներկայացուցիչներ, որոնք սիրում են մի ձեռքով փակել քիթն ու գրավիչ հայացքով նայել տեսախցիկին, կամ նկարվում են մեջքից, թեև այդ նկարի գլխավոր հերոսն ամենևին էլ մեջքը չէ: Սա հստակ ազդակ է առ այն, որ մարդը ամաչում է իր արտաքին տեսքի ինչ-ինչ բաղադրիչներից. մեկին դուր չի գալիս իր քիթը, մյուսը նախըտնրում է ցուցադտել հետույքը: Իրականում, սա շատ միամիտ խափկանք է, քանի դուք ինքներդ բառացի մատնանշում եք այն, ինչը «սիրուն չէ»:

 

 

 

 

 

 


ինչպե՞ս են առաջացել ակնաջօղերը. Մահմեդական առասպել

Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Հանճարները նաև հանճարեղ կատակում են…

Ինչու՞ է փետրվարը տևում 28 օր. [փորփրե՞նք]

3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

Սեքսի դերը համաշխարհային պատմության մեջ

Չապլինի ճառը. սու՞տ, թե՞ իրականություն

Նոստրադամուս. 6 գուշակություն, որ իրականացավ