Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ

Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը Մադամ Տյուսոյի անունը կրող իրական մարդկանց մոմե արձանիկների թանգարանն է, որը ստեղծվել է Լոնդոնում 200 տարի առաջ: Այսօր մասնաճյուղեր ունի աշխարհի մոտ 20 քաղաքներում: Լինելով աշխարհի ամենաճանաչված ու հետաքրքիր թանգարաններից մեկը, այն տուն է դարձել հազարավոր աստղերի մոմե արձանների համար, ուրեմն եկեք ավելին իմանանք դրա մասին:

1. Աննա Մարիա Տյուսոն ձեզ կդիմավորի Լոնդոնյան իր թանգարանի մուտքի մոտ: Նա իր սեփական մոմե արձանի հեղինակն է.

2. Մադամ Տյուսոն իր առաջին մոմե արձանը, որը Ոլտերի կրկնօրինակն էր, ստեղծել է 1777 թ.: Միայն տարիներ անց նրան հաջողվում է թանգարան բացել և մշտական ցուցադրություն կազմակերպել:

3. Թանգարանի ամենապրոբլեմատիկ արձանը Ադոլֆ Հիտլերինն է: Ի դեպ, նրա արձանը կա և՛ Լոնդոնում, և՛ Բեռլինում: Հիտլերի արձանը միակն է, որ ապակե պաշտպանիչ շերտով փակված է: Պատճառն այն է, որ թանգարանի այցելուները պարբերաբար նրա վրա էին նետում տարբեր առարկաներ, նաև թքում էին արձանի վրա:
Այցելուներից մեկն էլ 2008 թ. Բեռլինյան մասնաճյուղում նույնիսկ հարվածել և կոտրել է ֆաշիստ առաջնորդի գլուխը: Դատարանում նա արդարացել է. «Գրված է չնկարվել, բայց գրված չէ՝ չեք կարող գլուխը պոկել»: Ինչևէ, իր այս արարքի համար նա վճարել է 720 ֆունտ:

4. Մայր Թերեզան հրաժարվել է մոմե արձան ունենալուց:

5. Նկարիչները մոտավորապես 150 տարբեր չափեր են վերցնում մարդու մարմնից, որ նրա մոմե արձանը պատրաստեն: Նաև նկարում են մարմինը 80 անգամ, դեմքը 100 անգամ: Ի դեպ, արձանները պատրաստում եմ մարդկանց իրական չափերից 2%-ով ավելի մեծ: Ասում են, մոմը ժամանակի ընթացքում չորանում է, իսկ արձանն այդպիսով փոքրանում:

6. Թանգարանն աշխատակիցների մեծ թիմ ունի. վարսահարդարներ, դիմահարդարներ, նկարիչներ: Ոմանք պատասխանատու են արձանների հագուստի համար, ոմանք՝ դիմահարդարման, ոմանք՝ մազերի: Ամեն օր ստուգվում են՝ արդյո՞ք չկան արձանների վրա հետքեր, քերծվածքներ, արդյո՞ք բոլոր զարդերն են տեղում, քանի որ գողություններ էլ են լինում: Գրեթե ամեն օր լվացվում են արձանների մազերը և թարմացվում շպարները:

7. Մադամ Տյուսոյի բոլոր մասնաճյուղերում պարտադիր է Մերիլին Մոնրոյի արձանը, քանի որ այն շատ սիրելի է և պահանջված :

8. Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի արձանները ստեղծվել են միասին և միասին էլ կանգնած էին թագարանում:

Սակայն նրանց բաժանումից հետո աշխատակիցները ստիպված եղան նրանց բաժանել միմյանցից:

9. Ամենափոքր մոմե արձանը, որ երբևէ արվել է Մադամ Տյուսոյի թանգարանի համար, Թինքերբելի արձանն է:

10. Գոյություն ունի Մադամ Տյուսոյի 26 թանգարան՝ աշխարհի տարբեր ծայրերում:


Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Բրեդ Փիթի բացակայությունը նկատեցին բոլորը

Մատենադարան

Հավերժ 36 տարեկան Մերիլինը…

Մադամ Տյուսոյի պատմությունը…

25 չհրապարակված լուսանկար Մերիլին Մոնրոյից

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Թողարկվել են Անջելինա Ջոլիի՝ «Մալեֆիսենտ 2» ֆիլմի պաստառները

Անջելինա Ջոլին նկարահանվել է оծանելիքի համարձակ գովազդում