Made In Kurtan. բրենդ, որը մեկ օրում գրավեց համացանցը [հարցազրույց] - VNews

Made In Kurtan. բրենդ, որը մեկ օրում գրավեց համացանցը [հարցազրույց]

կուրթանն min - Made In Kurtan. բրենդ, որը մեկ օրում գրավեց համացանցը [հարցազրույց]

Երեկ՝ հունվարի 26-ին ողջ համացանցը ողողված էր լուսավոր, կարմրահեր բալիկների լուսանկարներով, որոնք կրում էինք նույնքան վառ բաճկոններ: Օգտատերերի ուշադրությունը գրավեց նաև «Made in Kurtan» անվանումը. քիչ չէ՝ բրենդը տեղական է, մի բան էլ՝ կարված է կուրթանեցի կանանց հոգատար ձեռքերով:

Բրենդի մասին զրուցել ենք Աստղիկ բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի հետ: 

Ովքե՞ր են հիմնադիրները:

«Made in Kurtan»-ը հանդիսանում է Հայաստանում գործող «Աստղիկ բարեգործական հիմնադրամ /Little Star charitable fund»-ի ծրագրերից մեկը։ Հիմնադրամը իր գործունեությունը ծավալում է Հայաստանում, խնդիրը` տարբեր գյուղերում աշխատատեղեր և բնակիչների համար եկամուտի աղբյուր ստեղծելն է: Մեր հիմնադրամը համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնում Լոռու մարզի տարբեր համայնքներում, սկզբում Հարթագյուղ, հիմա նաև Կուրթան. ծարեգրերը շարունակական են լինելու: Այս պահին հիմնադրամի գերխնդիրը Լոռու մարզի Հարթագյուղ և Կուրթան համայնքների զարգացումն է, թիրախային շահառուներ են նաև Հայաստանի տարբեր մարզերում ապրող արցախցի ընտանիքները։ Նրանց օգնում ենք անասնսպահական ծրագրերով։ Կրկին նպատակը մեկն է` եկամուտի աղբյուր ստեղծելը…

«Made in Kurtan»-ի մասին…

Արտադրությունը գործում է մոտ 2 ամիս, ունենք 9 աշխատող։ Բայց նաև՝ ընդլայնվելու մեծ ներուժ և հնարավորություններ: Արտադրատեսակը դեռևս կլինի բաճկոնների տեսքով` ձմեռային, աշնանային, գարնանային։ Կունենանք նաև անթևիկներ (ժիլետներ): Բաճկոնները ձմեռային են, տաք։ Հայկական արտադրության սինտիպոն ենք օգտագործում: Գնային սանդղակը շուկայականից ցածր է, որ շատերին հասանելի լինի: Վաճառքը այս պահին իրականացվում է միայն Ազգային մոլում, սակայն ընդունում ենք նաև մեծաքանակ պատվերներ:

«Made in Kurtan»-ի յուրաքանչյուր բաճկոնի լուսանկարի տակ տեսնում ենք կարուհու անունը. ինչու՞

Մենք ուզում ենք, որ գնորդը զգա, պատկերացնի կուրթանեցի կանանց սերն ու ջերմությունը, որովհետև նրանք, իսկապես, շատ մեծ սիրով են անում իրենց գործը: Ուզում ենք նաև, որ գնորդը մտովի պատկերացնի ու, ինչու՞ ոչ, նաև ճանաչի իր բաճկոնը կարողին: Վարպետները տիրապետել են կարուձևին, բայց ոչ` բաճկոն կարելուն: Բաճկոն կարել սկսել են զրոյից, ու ուրախությամբ կարող եմ նշել, որ այժմ իրենց գործի իսկական պրոֆեսիոնալներ են: Մի մեծ նպատակ ունենք` արտադրությունը էլ ավելի մեծացնելու, ինչի արդյունքում շատ ավելի մեծ թվով աշխատողների կկարողանանք ընդունել աշխատանքի:

Գործունեությունը՝ պատերազմական օրերին:

Արտադրամասը բացվել է նոյեմբերին, ամբողջ նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին մեր կանայք տաք վերմակներ են կարել՝ արցախցիների համար։ Այդ օգնությունը, մինչ օրս շարունական բնույթ է կրում:

 

 

 

 

 


5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն… [Պատմում է Անի Հակոբյանը]

Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]

Մեր տղերքի սիրած երգերը. Պատմում է Գուսան Հայկազունը

Զրուցել ենք Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանի հետ

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Անահիտ Կիրակոսյանը