fbpx

Մադոննայի նամակների վաճառքն աճուրդում անօրինական է

Մադոննայի նախկին օգնականներից մեկը՝ Դարլին Լութցը, երգչուհու մոտ աշխատելու ժամանակ Մադոննայի մի քանի անձնական իրեր էր վերցրել և ետ չէր վերդարձրել: Հիմա էլ խորամանկ և հեռատես Լութցը աճուրդ է կազմակերպել՝ Gotta Have It, որ վաճառի այդ իրերը և հարստանա: Աճորդի է հանվել մոտ 20 իր, որոնց մեջ՝ սանր, ներքնազգեստ և նման մանր մունր բաներ: Սակայն իրերի մեջ նաև մի շարք չափազանց հետաքրքիր և սկանդալային նմուշներ էլ կան. օրինակ՝ Թուփակի նամակը Մադոննային:

Վերջին օրերին այդ նամակի մասին է խոսում ողջ աշխարհը. անգամ հատվածներ են արդեն հայտնվել մամուլում, որտեղ ռեփերը խոստովանում է, որ Մադոննայի հետ չէ միայն այն պատճառով, որ վերջինս սպիտակամորթ է: Այս նամակի նախնական գինն աճուրդում 100.000 դոլլար էր սահմանվել:

Երկրորդ սկանդալային նամակը, որ աճուրդի էր հանվելու, Մադոննան գրել է ոմն Ջեյին: Այստեղ նա վատ է արտահայտվում Ուիթնի Հյուսթընի և Շերոն Սթոունի մասին. «Հիասթափեցնում է, որ Ուիթնի Հյուսթընն այնպիսի երաժշտական կարիերա ունի, ինչպիսին ինքս կուզեի, իսկ Շերոն Սթոունը՝ այնպիսի կինոկարերա, ինչպիսին ես երբեք չեմ ունենա: Ոչ թե այն պատճառով, որ ես ուզում եմ այդ կանանց նման լինեմ, ես ավելի լավ է՝ մեռնեմ, քան իրենց նման լինեմ, այլ այն պատճառով, որ նրանք այնքան անտանելի միջակություններ են»:

Աուկցոնի մասին Մադոննան իմացել է մամուլից և միանգամից դիմել դատարան: Նա հայտարարել է, որ այդ իրերն իր սեփականությունն են, իսկ Լութցը գողացել է դրանք և ոչ մի իրավունք չունի՝ վաճառել դրանք:

Դատարանը Մադոննայի հայցը բավարարել է և չեղարկել աճուրդը:


Ինչպիսի՞ն էր «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը․․․

Մադոննան նոր երգ է թողարկել «Madame X» ալբոմի համար

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019-ում

Երիտասարդ Մադոննան Հերբ Րիթսի օբյեկտիվում

Մադոննա. լեգենդի ծնունդը

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

ՄյուզիքԼիսթ. Մանվել Խաչատրյան. Մավ

Մադոննան Եվրատեսիլ 2019-ում

Այն, ինչ գուցե չգիտեք Դեյվիդ Գետտայի մասին

2Pac-ը ո՞ղջ է. վկայությունները փաստում են՝ այո!

Հայտնի աստղերի անսպասելի կամեոները ֆիլմերում

Պարզ է դարձել, թե ով է սպանել 2Pac-ին

Աստղերը սրբերի տեսքով. Met Gala 2018-ի յուրահատուկ լուքերը

Աստղերը սգում են Ավիչիի մահը

Ինչպիսի՞ տեսք են ունեցել հայտնիները դպրոցում (լուսանկարներ)