-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
42 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Չեդվիկ Բոուզմանը: Այս մասին նշվում է դերասանի Twitter–յան պաշտոնական էջում։
«Չեդվիկի մոտ 2016թ.–ին ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ, որը գտնվում էր երրորդ փուլում։ Հիվանդությունը 4 տարվա ընթացքում զարգացել է` հասնելով չորրորդ փուլի», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բոուզմանը մահացել է իր տան` կնոջ և ընտանիքի շրջապատում։
Չեդվիկ Բոուզմանը ծնվել է Երկնագույն լեռնաշղթայից ոչ հեռու՝ Հարավային Կալիֆոռնիայի Անդերսոն քաղաքում։ Նրա մայրը բուժքույր է աշխատել , իսկ հայրը գործարար է եղել: 1995 թվականին դպրոցն ավարտելուց հետո Բոուզմանն ընդունվել է Հարվարդի համալսարան ։ 2013 թվականին նա նկարահանվել է «42» ֆիլմում, որտեղ կատարել է Ջեքի Ռոբինսոնի դերը։ Նա նաև մարմնավորել է Նաթանիել «Նեյթ» Ռեյ Թեյլորին՝ «Լինքոլն Հայթս» հեռուստասերիալում և սերժանտ Գրեհեմ ՄաքՆեյրին՝ «Անհայտ դեմքեր» ֆիլմում։ «Հրազենային վնասվածք» ֆիլմում նա մարմնավորել է լեյտենանտ Սեմյուել Դրեյքի դերը։
2014 թվականին Բոուզմանը «Ջեյմս Բրաուն. Ճանապարհ դեպի վերև» ֆիլմում կատարել է Ջեյմս Բրաունի դերը: 2016 թվականին նա կատարել է եգիպտական աստվածներից մեկի՝ իմաստության աստված Թոթի դերը «Եգիպտոսի աստվածները» ֆիլմում, նաև կատարել է սուպերհերոս Սև հովազի դերը «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում: Բոուզմանը կրկին մարմնավորել է այդ կերպարը 2018 թվականին թողարկված «Սև Հովազ» ֆիլմում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո