«Առաքինության փորձություն» մերկ աղջիկների հետ. Մահաթմա Գանդի - VNews

«Առաքինության փորձություն» մերկ աղջիկների հետ. Մահաթմա Գանդի

gandiiii - «Առաքինության փորձություն» մերկ աղջիկների հետ. Մահաթմա Գանդի

Մահաթմա Գանդին 1947-ին անկախացրեց իր երկիրը բրիտանական կառավարությունից: Նրան հաջողվեց իրականացանել դա բացարձակապես խաղաղ ճանապարհով, ինչից հետո նրա անունը հավերժացավ Հնդկաստանի պատմության էջերում։ Ըստ Գանդիի՝ պայքարը ոչ թե չար ու բարի մարդկանց միջև է, այլ ամեն մարդու մեջ: Գանդին պայքարում էր իր երկրում տիրող կրոնական պառակտության ու բռնությունների դեմ. ճակատագրի հեգնանքով նա նույնպես զոհ գնաց բռնությանը։Սերնդակիցները Գանդիին անվանում էին «մարդկության խիղճ», իսկ այսօրվա Հնդկաստանում նրա անունը այնպիսի ակնածանքով է շրջապատված, ինչպես արտասանում են միայն սրբերի անունները:

Այսուհանդերձ, Մահաթմա Գանդին ունեցել է իր  տարօրինակություններն ու վիճելի համոզմունքները, որոնց մասին էլ կխոսենք ստորև՝ ներկայացնելով մի ողջ ժողովրդի հոգևոր առաջնորդի մութ կողմերը։ 

Դեռահասական տարիքում Գանդին սկսեց դեմ գնալ ծնողների խիստ կրոնական համոզմունքներին. նա սկսեց միս ուտել, ինչը հակացուցված էր բուսակերների ընտանիքում և անգամ հասարակաց տուն այցելեց, թեև, ինչպես խոստովանել է հենց Գանդին, «այնտեղ ոչինչ տեղի չունեցավ»։

«Ես հայտնվեցի մեղքի ճիրաններում, բայց Աստված՝ իր անսահման բարությամբ, պաշտպանեց ինձ ինքս ինձնից»…

Երբ Գանդին 13 տարեկան էր, ծնողները որոշեցին ամուսնացնել նրան՝ միջնեկ եղբոր և զարմիկի հետ միաժամանակ. չէ՞ որ այդպես կարելի էր խնայել։ Հետգայում Գանդին խոստովանում է, որ իր համար ամուսնությունն ասոցացվում էր միայն նոր հագուստի, հարսանեկան արարողության, ճոխ սեղանի ու անծանոթ մի աղջկա հետ։ Ինչ վերբերում է մարմնական ցանկությունների. դրանք ի հայտ եկան շատ ավելի ուշ և իրենց դրսևորման գագաթնակետին հասան Գանդիի հոր մահվան օրը,

մանրամասնենք.

Գանդիի հայրը մահվան շեմին էր, բոլորը վստահ էին՝ ուր որ է, նա կլքի երկրային կյանքը։ Գանդին հոր սենյակում էր, կարևոր էր այդտեղ  լինել հատկապես այն պահին, երբ վերջինս հոգին կհանձնի։ Սակայն… սակայն Գանդին վեր կացավ և առանձնացավ կնոջ հետ՝ սիրային հաճույքներին տրվելու, և հենց այդ ընթացքում կողքի սենյակում մահացավ Գանդիի հայրը։ Հետագայում, իր ինքնակենսագրականում Գանդին պատմում է այն ահռելի մեղքի զգացողության մասին, որն ունեցել է այդ դեպքից հետո։

«Ես խորը ամոթ զգացի և ծայրաստիճան նեղստրած էի։ Ես վազեցի հայրիկի սենյակ։

Թվում էր՝ եթե կենդանական կիրքը չկուրացներ ինձ, հայրիկը կմահանար իմ ձեռքերի մեջ»։

gandiii - «Առաքինության փորձություն» մերկ աղջիկների հետ. Մահաթմա Գանդի

«առաքինության փորձություն» մերկ աղջիկների հետ

1944 թվականին մահացավ Գանդիի կինը, ինչը սկիզբ տվեց Մահաթմայի ամենաանհասկանալի տարօրինակությանը։ Նա համար ավանդույթ դարձավ անկողին կիսելը երիտասարդ, մերկ աղջիկների հետ։

Այդ աղջիկներից մեկը նրա անձնական բժշկուհին էր՝ Սուշիլա Նայարը, մյուս երկուսը նրա զարմուհիներն էին, որոնք այդ շրջանում 17-19 տարեկան էին։ Նշենք, որ նրանք փոքր էին Գանդիից մոտավորապես 60 տարով։

Այդ շրջանում Գանդին շուրջ 40 տարի սեքսուալ հարաբերություններ չէր ունեցել, և, ինչպես հասկանում ենք, չէր էլ պատրաստվում ունենալ։ Նա իր տուն էր հրավիրում ջահել աղջիկների, հրահանգում էր նրանց մերկանալ և գիշերել իր հետ։ Այդ աղջիկները գայթակղության մարմնացում էին, Գանդին համարում էր, որ եթե աղջիկների մերկ ներկայությունը նրան չեն գրգռում, ապա նա իսկապես հասել է ինքնակառավարման և առաքինության բարձրագույն մակարդակին։