-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հարավկորեական արտադրության եռակի օսկարակիր «Մակաբույծներ» ֆիլմը շուտով ամերիկյան ձևաչափ կստանա: Հայտնի HBO ծրագրում է այս ժապավենի հիմքի վրա սերիալ նկարահանել:
Այս մասին հայտնում է հարավկորեական առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ Yonhap News-ը:
Վերջնական որոշումը դեռ չի կայացվել, բայց սպասվող գործարքը ծրագրային փուլում է: Հատկանաշական է, որ մեկ այլ առաջատար Netflix հեռուստատեսությունը փորձել է գնել ֆիլմը ռեմեյքի համար, բայց մրցակից HBO ավելի շահավետ առաջարկ է կատարել:
Սյուժետային մասով դեռ պարզ չէ, թե ինչ տեսք կունենա սերիալը: Նույն սյուժեով կներկայացվի՞ սերիալը, թե՞ կցուցադրվի դրա հավանական շարունակությունը:
Ֆիլմը ռեժիոսր Բոն Ջուն Հոյին կմիանա ամերիացի մեկ այլ հայտնի ռեժիսոր Ադամ Մաքքեյը, որը հայտնի Vice/Власть և The Big Short/Игра на понижение ֆիլմերի ռեժիսորն է:
Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ Բոն Ջուն Հոն խորհուրդ է տվել ամերիկյան հանդիսատեսին հաճախ ֆիլմեր նայել ենթագրերով, քանի որ լեզվի խոչընդոտը տարանջատում է նրանց կինոյի հետաքրքիր աշխարհից: Ռեժիսորն հաճախ է նշել, որ «Մակաբույծների» պատմությունը արդիական է բոլոր կապիտալիստական երկրների համար:
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո