Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ծնվել է1978 թվականի ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:
Կրթություն
1999թ. Ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:
2002թ. Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
2016թ. ACCA անդամ է։
Աշխատանքային փորձ
2003-2004 թթ․ աշխատել է որպես ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում։
2004 թ․ աշխատել է որպես հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։
2004-2006 թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։
2006-2008 թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։
2009 թ․ առ այսօր՝ ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։
2017 թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքից (Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ) ընտրվել է որպես ԱԺ պատգամավոր։
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո