Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը - VNews

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

ֆ - Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում 1992 թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցածը, թերևս, Արցախյան առաջին ազատամարտի ամենաողբերգական էջերից մեկն է։

Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված կոտորածի արդյունքում զոհվել է մոտ հինգ տասնյակ հայ բնակիչ։

Առավոտյան ժամը 5-ին սկսվել է գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտել է Մարաղա։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին նահանջել են՝ զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Բնակչության մի մասը պատսպարվել է նկուղներում, մի մասը լքել գյուղը։ Ցավոք թշնամում հաջողվում է մեկ օր անցկացնել գյուղում և այդ մեկ օրը առանձնակի դաժանություններով սպանել է խաղաղ բնակչութանը կամ գերի վերցրել։

Հաջորդ օրը հայերին հաջողվում է հետ վերցնել գյուղը։

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը գրում է.

«Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել»։

 

Ըստ Քերոլայն Քոքսի, սպանվել է մոտ 45 խաղաղ բնակիչ։ Ըստ տարբեր տվյալների, այդ թվում Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների` Մարաղայում սպանվել է 53 – 100 մարդ և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել և հարազատներին հուղարկավորելու նպատակով վերադարձած բնակիչները ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ են դարձել:

 

Ինչպես հայկական, այնպես էլ անկախ լրատվական միջոցները նշում են, որ չնայած իր դաժանությանը՝ Մարաղայի կոտորածը համարյա չի լուսաբանվել և անհայտ է լայն հանրության համար: Ըստ Քերոլայն Քոքսի Դեյլի Թելեգրաֆ անգլիական թերթը սկզբում տպելու էր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո հրաժարվեց։

Ցավոք հայկական կողմն էլ չի ցանկացել լուսաբանել։ Արցախի նախագահ Արթուր Մկրտչյանը ի պատասխան Քերոլայն Քոքսի հորդորների ասել է.

«Ես չեմ կարող: Մեզ՝ հայերիս համար, շատ դժվար է պատմել մեր ցավի մասին»։

Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի Ազգային Հերոս» կոչում։

Մարաղան այսօր էլ շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ նախկին մարաղացիները փորձում են իրենց վերածնունդը գտնել Նոր Մարաղայում, որտեղից շատ հստակ երևում են կորցրած ծննդավայրի ավերակները։

Մարաղայի ողբերգության մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել այստեղ։


Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան

Տիգրանակերտ…