Մարչելո Մաստրոյանի - VNews

Մարչելո Մաստրոյանի

1960 թվականին մի տղամարդ ու կին վաղ առավոտյան համբուրվում էին Հռոմի Տրևի շատրվանի ջրերում… Իդելական տեսարանն ու կադրը ստանլուն պես լսվեց ռեժիսոր Ֆելինիի ձայնը՝

«Ստո՛պ, նկարված է…»

Ֆիլմի՝ էկրաններ բարձրանալուց հետո,  դերասանը կդառնա Lа Dolche Vita-ի այն հայտնի սրտակերը, որը նոր ոճ ու կերպար բերեց համաշխարհային կինոարտադրության մեջ: 50 տարվա կարիերայի ընթացքում նա նկարահանվեց ավելի քան 160 ֆիլմերում՝ դառնալով իտալական կինոյի դեմքը:

Այդ դերասանը Մարչելո Մաստրոյանին էր…

Ասում են, որ ամբողջ կյանքի ընթացքում Մաստրոյանին այդպես էլ պահպանեց իր իսկական, բնական լինելու կարողությունը: Սա պայմանավորված էր նրանով, որ դերասանն իտալական շարքային ընտանիքից էր, որն ապրում էր բավականաին համեստ կյանքով: Գյուղացու ընտանիքում ծնվելով՝ նա հետագայում կդառնա իտալական կինոյի պարծաքը:

Մարչելո Մաստրոյանին ծնվել է…

․․․1924 թվականին Լացիոյում: 2 տարի անց  ընտանիքը տեղափոխվում է Հռոմ: Հետագայում դերասանի դուստրը կպատմի, որ հայրն այդպես էլ չի այցելել իր հայրենի գյուղը, ոչ էլ ընտանիքին է ծանոթացրել: Բանն այն է, որ մանկության տարիներին ֆաշիստները գրավել էին գյուղը, և պատերազմական ծանր հուշերն այդպես էլ չեն լքել դերասանին:

24 տարկանում, մի պատահական հանդիպման ժամանակ նրան բացահայտում է ռեժիսոր Լուկինո Վիսկոնտին: Նա տեսնում է Մաստրոյանիի տաղանդը, իսկ հետագայում Ֆելինին նրան դարձնում է կինոմատոգրաֆիայի իկոնա:

Հռոմի թատերական խմբակում նա մարմնավորում էր փոքորիկ դերեր՝ հետզհետե փորձառություն ձեռք բերելով: Վիսկոնտիի ղեկավարության տակ աշխատելով՝ նա համբերատար վարպետություն է ձեռք բերում,  որը տևում է մոտ 10 տարի:

«Մեծ դերասանը պետք է համբերություն ունենա: Ես ստիպված համբերատար դարձա: Դերասանի մասնագիտությունը հավերժ սպասում է: Սպասում, որը տանում ես միայնակ»:

Մարչելո Մաստրոյանի

1954 թվականին Մաստրոյանին ամուսնանում է թատերախմբի զուգընկերուհիներից մեկի՝ Ֆլորա Կարաբելլայի հետ: Ամուսնությունից ծնվում է նրանց դուստրը՝ Բարբարան: Բայց նրանց հարաբերություններն այնքան էլ սիրառատ չէին: Մաստրոյանին, իհարկե, հաճախ էր դավաճանում կնոջը. զարմանալի չէ, այդպիսի արտաքինով տղամարդը դժվար թե կարողանար հավատարիմ մնալ:

Հետագայում

Նրանք այդպես էլ չբաժանվեցին: Ֆլորիսը հարմարվեց, ընդունեց այդ իրականությունը, իսկ Մաստորյանին հանդիպեց Կատրին Դենյովին, որը ծաղկուն հասակում էր՝ 27 տարեկան, իսկ Մարչելոն՝ հասուն 46: Տեղափոխվելով Փարիզ՝ նրանք ապրեցին համատեղ կյանքով, ծնվեց նրա երկրորդ դուստրը՝ Կիարան:

Մի անգամ հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ կանանց հետ սիրավեպում ամենասիրելի ու հետաքրքրիր շրջանն առաջինն է, երբ հմայում ես կնոջը, հետաքրքրում նրան, ինտրիգ ստեղծում դեռ չհասունացած հարաբերություններում: Հետո արդեն գալիս է երկրոդ մասը, և ամեն ինչ անհետաքրքիր ու կանխատեսելի է դառնում…

կարդա նաև՝

Կատրին Դենյովի և Մարչելո Մաստրոյանիի սիրո պատմությունը

«Դուրս է գալիս, որ ես նկարահանման հրապարակից դուրս այդքան էլ լավ սիրեկան չեմ: Իրական կյանքում էլ լավ ամուսին չեմ: Քանի որ ամուսնությունն ու սերը բոլորովին տարբեր երևույթներ են»:

Բայց նրա կյանքում հայտնվեց մի կին, որը դարձավ լավ ընկեր, հոգատար ու մշտապես սրտով հավատարիմ: Ընկերները վստահ էին, որ նրանց միջև առանձնապես սիրայն հարաբերություններ չկային, բայց չգիտես՝ ինչու զույգը կարողացել էր այդպիսի տպավորություն թողնել… Սոֆի Լորենի հետ նրանց համագործակցությունը սկսում է «Իտալական ամուսնություն»-ից, հետո շարունակվում է «Երեկ, այօր, վաղը» ֆիլմում՝  դասական, որտեղ սերը կյանքի տարբեր ժամանակներում առանձնահատուկ կերպ է ընկալվում, բայց շարունակում է համեմված լինել իտալական անսպառ կրքով, յուրօրինակ հումորով ու հիշարժան երկխոսություններով:

Իսկ 8½…

Բարոկկոյի գլուխգործոց համարվող «8½» ֆիլմը իրականության ու կինոյի խաչմերուկն է, որտեղ դեպրեսիայի շեմին հայտնված կինոռեժիսորին է մարմնավորում Մաստրոյանին՝ տվյալ դեպքում Ֆելինիին: Իսկ իրականում դերասանի և ռեժիսորի անկեղծ ընկերությունը կապում էր նրանց ամբողջ կյանքի ընթացքում. այս ընկերության և համագործակցության շնորոհիվ ծնվում են  կինորտադրության մեջ լավագույն ֆիլմերը:

«Նա այն ռեժիսորներից է, որի հետ շատ հեշտ է աշխատելը: Ես երբեք սցենարն անգիր չեմ արել, քանի որ նկարահանման հրապարակում կերպարի մեջ մտնելով՝ բառերն էլ կգնտվեն…»

Ֆելինիի գեղարվեստական անփութությունը գրավում էր Մաստրոյանիին:

Ժամանակագրական թռիչք անենք անցյալ և հիշենք այն ֆիլմը, որը թույլ տվեց փոխել նրա կերպարը: Ֆելինիի La Dolche Vita-ում ֆիլմի պրոդյուսերները ցանկանում էին նկարահանել այնպիսի հանրահայտ դերասանների, ինչպիսիք էին Պոլ Նյումանը, Ժերար Ֆիլիպը, բայց ռեժիսորը պնդում է, որ գլխավոր հերոսի դերը պետք է խաղա դեռևս ոչ այնքան հայտնի, միջին մի դերասան, որին Ֆելինին նույնիսկ չէր էլ ճանաչում: Այս ճակատագրական հանդիպումն ու համագործակցությունը փոխեց թե՛ Մաստրոյանիի, թե՛ ֆելինիի կարիերայի ուղին:

«Ֆեդերիկոն կարծես սպասում էր այս հանդիպանը, նա մի օր ասաց, որ ընտրել է ինձ ֆիլմի համար, բայց չի կարծում, որ ես լավ դերասան եմ. նրան անհայտ դերասան էր անհրաժեշտ: Իհարկե, սա որպես հաճոյախուսություն չի կարելի ընկալել, բայց ես շատ ոգևոված էի…»:

Շքեղության և հուսահատության մասին այս ֆիլմը, շնորհիվ կերպարանփոխված Մաստրոյանիի և Ֆելինիի դիպուկ աչքի, 1960 թվականին Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» արժանացավ: Մաստրոյանին միանգամից հանրահայտ դարձավ՝ ձեռք բերելով աստղի համբավ:  Բայց այս հաջողություններն էլ իրենց դժվրություններն էին բերում: Հանդիստեսն ու երկրպագունները նրան նույնացնում էին նրա ստեղծված կերպարների, դերերի հետ. Մաստրոյանին կորցրել էր իր դեմքը՝ որպես առանձին կյանքով ապրող մի մարդ, նա այլևս La Dolche Vita-ի մելանխոլիկ լրագրողն էր… Սրտակերի պիտակը դարձել էր նրա համար իրական գլխացավանք:

«Ես փորձեցի հետագայում կոտրել այդ կերպարը, բայց այդպես էլ չստացվեց: Մի անգամ լրագրողի՝ «ի՞նչ է ձեր համար կինը»  հարցին ես այլևս չդիմացա և միանգամից շատ կոպիտ պատասախանեցի՝ ես իմպոտենտ եմ…»:

Ստեղծված կերպարի հետ նմանությունից խուսափելու համար ժամանակին Մաստրոյանին կատակով ասել է, որ սիրով կնկարահանվի ամերիկյան վեսթերնում: Բայց շատ ծույլ է, որ անգլերեն սովորի: Այս կատակն ամերիկայն կինոարդյունաբերությունը շատ լուրջ է ընդունում և նրան խուլ ու համր կերպարի համար դեր է առաջարկում…

Վերջին անգամ

Մաստրոյանին խաղում է թատերական ներկայացման մեջ կարիերայի 50-րդ տարելեցին: Նա մարմնավորում է իրեն՝ մի մարդու, որը շուտով հանդիպելու է մահվանը… Հատկանշական է, որ առավոտյան նա  հիվանդանոցում քիմիոթերապիա է ստանում, իսկ երեկոյան բեմում է: Դերասանը տառապում էր քաղցկեղով:

«Ծերությունն ինձ չի վախեցնում: Անհանգստացնում է, իհարկե, երբ գործը հասնում է ֆիզիկական ու մտավոր դժվարություններին, և մարդն ընկնում է արդեն մանկություն՝ դառնալով բեռ հարազատների համար, ինչն իրականում շատ նվաստացուցիչ է:  Ինձ միայն մահվան միտքն է հուզում, հանգիստ չի տալիս: Կուզեի ավելի երկար ապրել, մյուս դրաշարջան անցնեի ու տեսնեի, թե ինչ է տեղի ունենալու այն ժամանակ…»:

Նա վախճանվեց Փարիզում 1996 թվականի դեկտեմբերի 19-ին: Երբ Հռոմում տեղեկացան նրա մահվան մասին, Տրևի շատրվանը ծածկվեց սև շղարշով: Բայց իտալացիները չէին սգում La Dolche Vita-ի հայտնի սրտակերին. նրանք կորցրել էին մի մարդու, որը նման էր իրանց կենսակերպով, ներաշխարհով, որը դրաձել էր Իտալիայի ազգային բնավորության մարմնավումն ու կերպարը՝ իր  բացասական ու դրական առանձնահատկություններով: Իտալիան կորցրել էր Մարչելո Մաստրոյանիին՝  իդեալական իտալացուն…

Կարդացեք նաև՝

 

 

 

 

 


Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Բոկաչչոյից մեր օրեր…

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Bono-ի նոր երգը՝ նվիրված Իտալիային…

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Իտալիա]

Իտալիա. ի՞նչ է կատարվում երկրում

Թե ինչու Իտալիայում մանկատներ չկան…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Միլանի ամենաէսթետիկ լուսավոր բարը՝ ըստ ռեժիսոր Ուես Անդերսոնի դիզայնի

Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ կրկին կինովարձությում է «Քաղցր կյանքը»

Ստենդալ

Լորենի հայացքն ու Մենսֆիլդի կրծքերը

Անցնելով Ռուբիկոնը…

5 բառ իտալական մշակույթն ավելի լավ հասկանալու համար