Մարդիկ պատմում են հայտնի մարդկանց հետ իրենց անհավանական հանդիպումները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարդիկ պատմում են հայտնի մարդկանց հետ իրենց անհավանական հանդիպումները

Այնքան ենք սովորել աշխարհահռչակ աստղերին տեսնել էկրաններից, որ հաճախ մոռանում ենք՝ նրանք նույնպես իրական մարդիկ են: Ավելի անհավանական է թվում նրանց դրսում հանդիպելը, սակայն անհնար չէ: Մի շարք մարդկանց բախտը բերել է այս հարցում. նրանք հանդիպել են իրենց սիրելի աստղերին ամենաանհավանական վայրերում ու պայմաններում, իսկ հիմա այդ պատմություններով կիսվում են համացանցում:

1. Ես միշտ կատակել եմ՝ ասելով, որ այնքան եմ սիրում Ալան Ռիքմանի ձայնը, որ պատրաստ եմ նույնիսկ լսել, թե ինչպես է ճաշացանկ կարդում: Հետո ռեստորանում մի օր պատահաբար նստեցի Ալան Ռիքմանի կողքին ու իսկապես լսեցի՝ ինչպես է ճաշացանկը կարդում: 

2. Մի անգամ Առնոլդ Շվարցենեգերի ու իր թիկնապահի հետ վերելակում էինք, երբ այն հանկարծ անսպասելի կանգ առավ: Մի պահ լռություն տիրեց, իսկ հետո Առնորլդը կատակեց՝ ասելով, որ եթե իր ֆիլմերից մեկը լիներ, ապա հենց այդ պահին պետք է ահաբեկիչներ գրոհեին: 

3. Մի անգամ Վիկտորյա Բեքհեմը մեքենան ետ տալիս թեթևակի հարվածեց ինձ: Ընկա գետնին իմ անզգուշության պատճառով: Նա և Դեյվիդ Բեքհեմը դուրս եկան մեքենայից և Վիկտորյան հարցրեց՝ չե՞մ վնասվել: Ասացի, որ լավ եմ ու ուղղակի սայթաքեցի: Դեյվիդն էլ ասաց՝ «Իհարկե, որովհետև նա գրողի տարած հարվածեց քեզ մեքենայով»: Նրանք իսկապես գեղեցիկ էին: 

4. Մի անգամ բանկում հերթի մեջ կանգնած դերասան Մորգան Ֆրիմանին շփոթեցի ծնողներիս ընկերներից մեկի հետ ու 10 րոպե նրա հետ խոսեցի մորս առողջության մասին: Նա բավականին ներգրավված էր խոսակցության մեջ ու սիրալիր: Սպասարկողն այնուհետև հարցրեց՝ որտեղի՞ց գիտեմ նրան: Ես ետ նայեցի սարսափած, իսկ Ֆրիմանն ուղղակի ժպտած ու աչքով արեց: 

5. Բենեդիկտ Քամբերբաչն իմ քաղաքում էր՝ ֆիլմ էին նկարահանում: Այնպես ստացվեց, որ մի փակ միջոցառման գնացի ու նա այնտեղ էր: Նրան ասացի, որ կարծես պարելու կարիք ունի: Միասին պարեցինք ու այդ օրվանից սկսած արդեն 6 տարի է, ինչ 7-րդ երկնքում եմ: 

1 2

Արամ Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպումը

Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

5 մինի-սերիալ ամռան համար

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Հայտնիներն ու ծովափը. Լուսանկարներ, որոնք Ձեզ հանգստի կուղարկեն

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Մեկ օր Սալվադոր Դալիի հետ. մեծ սյուրռեալիստի բացառիկ լուսանկարները

BAFTA TV 2019 մրցանակաբաշխության հաղթողները

Բենեդիկտ Քամբերբաչը և Էլիզաբեթ Մոսը նկարահանվելու են նոր ֆիլմում

Met Gala 2019-ի խնջույքը միանգամայն այլ լուքերով

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմերը