fbpx

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

«Մարգո Ռոբին միշտ մտածել է, որ հենց լավ դերասանուհի դառնա, պետք է նամակ գրի Քվենտին Տարանտինոյին: Ուղղակի, որ իմաց տա ռեժիսորին իր գոյության մասին, կամ գոնե ասի, թե ինչ մեծ նշանակություն ունեն նրա ֆիլմերն իր համար». այսպես է Vogue-ը սկսել իր հարցազրույց-ֆոտոշարքը դերասանուհի Մարգո Ռոբիի հետ:

Երբ Ռոբին դիտել է իր մասնակցությամբ նկարահանված «I, Tonya»/ «Տոնյան ընդդեմ բոլորի» ֆիլմի սկզբնական տարբերակը, որոշել է այդպես էլ անել՝ նամակ է գրել Տարանտինոյին՝ ասելով. «Ուղղակի պաշտում եմ Ձեր ֆիլմերը և իրոք մեծ սիրով Ձեզ հետ կաշխատեմ թեկուզ փոքր պրոեկտի շրջանակներում»:

Երբ Տարանտին ստացել է նրա նամակը, «Once Upon a Time in Hollywood»/«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի սցենարն արդեն ավարտված էր և ժամանակն այնքան համապատասխան է եղել, որ հուլիսին թողարկվող այս ֆիլմի սցենարի հեղինակը միանգամից մտածել է՝ պետք է հանդիպի Մարգո Ռոբիի հետ: Որոշ ժամանակ անց արդեն դերասանուհին Տարանտինոյի խոհանոցում 4 ժամ շարունակ ֆիլմի սցենարն էր կարդում, իսկ ռեժիսոր/սցենարիստը պարբերաբար մտնում էր խոհանոց՝ առաջարկելով ավստրալական գարեջուր կամ ուտելիք:

Այսպես է Մարգոթ Ռոբին հայտնվել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի դերասանական կազմում, որը համարվում է տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը: Բնական է, քանի որ գլխավոր դերերում են նաև Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն:

Սա սակայն միակ պրոեկտը չէ, որի մասին Ռոբին զրուցել է Vogue-ի հետ:

Արդեն 2020-ին կթողարկվի նրա մասնակցությամբ «Birds of Prey»/ «Գիշատիչ Թռչուններ» ֆիլմը, որը 2016թ.-ին թողարկված «Suicide Squad»/«Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի սփինոֆն է: Այո՛, Մարգոթը վերադարձել է իրեն հայտնություն բերած Հարլի Քուին կերպարը մարմնավորելուն: Նկարահանումներն արդեն սկսել են և դերասանուհին ասել է, որ մեծ հույսեր ունի դրա հետ կապված:

Նա նաև Vogue-ի հայտնի «73 հարց» հեղինակային շարքի հյուրն էր, որտեղ նշել է, որ սիրելի գիրքն է «Հարի Փոթերը», իսկ հայտնի մարդն, ում հետ կցանկանար մեկ օր անցկացնել գրքաշարի հեղինակն է՝ Ջոան Ռոուլինգը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Լեոնարդո Դի Կապրիոն 15 միլիոն դոլար է նվիրաբերել բնությունը փրկելու համար

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ