Մարկ Արեն․ խոհեր հավերժականի ու այսօրվա - VNews

Մարկ Արեն․ խոհեր հավերժականի ու այսօրվա

ՄԱՐԿԱՐԵՆ - Մարկ Արեն․ խոհեր հավերժականի ու այսօրվա

«Աչքը աչքի դիմաց» սկզբունքը կկուրանացնի բոլորիս…

Գավառում տեղի ունեցած արտակարգ միջադեպը խոսում է այն մասին, որ ժամանակն է, որպեսզի հանրությունը, քանի դեռ ուշ չէ, փոխվի այն կերպ, որը հնարավոր է միայն բարքերի բարելավումից, այլ ոչ թե բռնի ցնցումներից։

Ոչինչ չի փոխվի, մինչեւ մենք չսովորենք ինչ-որ կերպ վարվել այս մազոտ, մռայլ, լկտի, ծույլ և խորամանկ կապիկի հետ, որը նստած է մեզանից յուրաքանչյուրի ներսում։ Մինչև չսովորենք ինչ-որ կերպ դաստիարակել նրան։ Կամ զսպել։ Կամ վարժեցնել։ Կամ գոնե խաբել։ Չէ՞ որ մենք միայն նրան ենք փոխանցում մեր երեխաներին և թոռներին գեների հետ միասին։

Միայն նրան, եւ ոչինչ բացի։

Ես նաև IT ոլորտի մասնագետ եմ, եւ գիտեմ, որ չկա մի ծրագիր, որը հնարավոր չի բարելավվել։ Բայց ի՞նչ է նշանակում բարելավվում, երբ խոսքը վերաբերում է ԴՆԹ-ին, դեզօքսիռիբոնուկլեինաթթուին։ Եվ ահա թե ինչն է զարմացնում երեւակայությունը. շատերը գոհ են․․․ Կամ գրեթե շատերը։ Կամ գրեթե գոհ։ Դժգոհները հառաչում են, լաց լինում, աղոթում, կռվում մարդասիրության նոպաների մեջ, և ոչինչ չեն կարողանում փոխել։ Սրբեր են։ Իրենց զոհաբերողներ։ Անզոր մոլեկրոններ։

Նրանք չեն հասկանում, որ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾՆԵՐԸ ոչ մեկին պետք չեն։ Համենայնդեպս, առայժմ պետք չեն։ Դա նման է անգրագիտությանը, նմանակը սպառիչ է։ Հազարամյակներ շարունակ անգրագետ մարդիկ նորմ էին, և դա ոչ ոքի չէր անհանգստացնում, բացի սրբերից ու մոլեկրոններից։ Անհրաժեշտ էր ինչ-որ բան փոխել հանրության մեջ, որպեսզի գրագիտությունը դառնա անհրաժեշտ: Ինչ-որ արմատապես կարեւոր բան։

Եվ այն ժամանակ, կարծես կախարդական փայտիկի թափով ինչ-որ հարյուր տարվա ընթացքում բոլորս դարձանք գրագետ: Գուցե դաստիարակությո՞ւնն էլ դեռ մեր հանրությանը պետք չէ։ Մեզ պետք չեն հանդուրժող, ազնիվ, աշխատասեր մարդիկ, պետք չեն նաև ազատախոհներ. նրանց կարիքը չկա, և այդպես էլ ամեն ինչ լավ է։ «Թող ինձ կառավարեն։ Չեմ առարկում։ Բայց միայն այնպես, որ ես դա չնկատեմ…»։

Ինչ-որ խորհրդավոր եւ նույնիսկ սրբազան բան գուցե պետք է տեղի ունենա մեր հանրության ներսում, որպեսզի դաստիարակված մարդը դառնա մեզ անհրաժեշտ: Պետք լինի հանրությանը։ Ինքն իրեն և իր մերձավորին։ Եվ քանի դեռ այդ առեղծվածը չի բացահայտնվել, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես նախկինում:

Ժամանակի պիղծ շղթան․․.

Շղթա սովորական արատների և բարոյական թշվառության։ Ատելի քրտնաքամ աշխատանք և պիղծ կյանք՝ շրջանցելով ատելի օրենքները… Մինչեւ ինչ-ինչ պատճառներով չպահանջվի փոխել այս կարգը…

 

կարդա նաև՝