Մարկ և Բելլա Շագալ. սեր կյանքի տևողությամբ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարկ և Բելլա Շագալ. սեր կյանքի տևողությամբ

Նրանց սերը ծնունդ տվեց մի դստեր ու բազում գեղանկարչական գլուխգործոցների: Նրանց սերը ոգեշնչեց և ապրեց նրանցից շատ ավելի երկար, նրանք Մարկն ու Բելլան են. հանճարեղ նկարիչն ու անհերքելի մուսան:

Բելլան

Ինտելեկտուալ և բազմաշնորհ

Բերտա Ռոզենֆելդը Վիտեբսկից էր, հենց այսպես էր հնչում նրա անունը մանկության տարիներին և միայն հետագայում՝ Մարկի հետ Փարիզ մեկնելով նա կդառնա Բելլա: Բերտան ուղղափառ հրեական ընտանիքի 8-րդ երեխան էր, հայրը՝ հայտնի ու հաջողակ ոսկերիչ:

Բելլայի ընտանիքը

Աղջիկն արծաթե մեդալով ավարտում է վիտեբսկյան համալսարանը, ինչն էլ նրան հնարավորություն է տալիս ուսումը շարունակելու Մոսկվայում՝ պատմության, գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում: Բերտան զուգահեռ դերասանական կուրսեր է անցնում Ստանլիսլավսկու ստուդիայում և գրում է «Ռուսաստանի առավոտը» պարբերականի համար:

Մարկը

Կապուտաչյա, գանգրահեր պատանին

Մարկ Շագալ

Դեռևս Մոյշա Սեգալն ապրում էր Պասկովատիկում՝ աղքատ արվարձանում: Մայրը՝ ֆեյգա-Իտան երես էր տալիս առաջնեկին իր անսահման սիրով, մինչդեռ հայրն ավելի սառն ու հանգիստ մարդ էր: «Երազկոտությամբ մորս եմ նմանվել»,-ասում էր Մարկը, այդ հոգևոր կապը մոր հետ հավերժ ուղեկցեց նկարչին: Գիմնազիայում, ուր մայրը տեղավորել էր տղային կաշառքի դիմաց, Մարկն առաջադիմում էր միայն երկրաչափության ու նկարչության մեջ: Իր նկարչական կրթությունը Մարկը սկսեց Յուդել Պենի նկարչական դպրոցում, որն առանձնապես չէր գնահատում Մարկի՝ դեռևս ձևավորվող ոճը:

Չնայած սոցիալական պայմանների խիստ տարբերությանը, 2 ընտանիքների կյանքն էլ ընթանում էր նույն կրոնական ծեսերի, նույն սովորույթների, նույն հրեական տոների ուղեկցությամբ: 

Հանդիպում

1909 թվական, աշուն

Բելլա և Թեյա

Մարկը Պետերբուրգից վերադառնում է հայրենի Վիտեբսկ, վրձնին հազվադեպ է դիպչում, օրերով թափառում է փողոցներում, ժամերով նստում կամրջին. թերևս այդ տարիներին ոչ ոք Շագալից կյանքից ավելի վառ գույներ չէր սպասում: Եվ ահա 1909թ.-ի աշնանը մի հանդիպում ամբողջապես փոխում է ապագա հանճարի կյանքի ու ստեղծագործության գունապնակը:

Շագալը հաճախ էր հյուրընկալում իր ընկերուհուն՝ Թեյա Բրահմանին, նման այցելություններից մեկի ժամանակ Թեյայի տանն էր նաև Բելլան: Սկզբում Մարկին հիասթափեցնում է երրորդ ավելորդի ներկայությունը: Բելլան նստած էր մեջքով ու թեև Մարկը չէր տեսնում նրան, բայց հանկարծ նրա մելոդիկ ձայնը գրավում է նկարչի ուշադրությունը, իսկ գնալուց առաջ աղջիկը մի հայացք է նետում Մարկին, որն էլ ամբողովին տակնուվրա է անում վերջինիս: Իսկ հետո՝

«ես և Թեյան դուրս ենք գալիս զբոսանքի և կամրջի վրա կրկին հանդիպում են Թեյաի ընկերուհուն:

Նա մենակ էր, լրիվ մենակ:

Հենց նրա, ոչ թե Թեյայի, հենց նրա հետ ես պիտի լինեմ,- հանկարծ մտածում եմ ես:

Նա լռում է, ես նույնպես: Նա նայում է. օ՜, նրա աչքերը, ես նայում եմ ի պատասխան: Թվում է՝ մենք վաղուց ծանոթ ենք ու նա գիտի ամեն բան իմ մասին. մանկությունս, ներկայիս կյանքն ու այն, թե ինչ է լինելու ինձ հետ: Թվում է՝ միշտ հետևել է ինձ, մոտակայքում է եղել, թեև ես տեսնում էի նրան առաջին անգամ:

Ես հասկացա՝ նա իմ կինն է:

Նրա գունատ դեմքին փայլում են աչքերը՝ մեծ, բարձր, սև: Դրանք իմ աչքերն են, իմ հոգին: Թեյան մի վայրկյանում դարձավ օտար ու միևնույն:

Ես մտա մի նոր տուն, ու այն իմը դարձավ առհավետ»: 

Մարկ Շագալ «Իմ կյանքը»

Իսկ հենց ինքը՝ գունատ դեմքով ու արտահայտիչ աչքերով Բելլան իր հուշերում պատմում է՝

«ես չեմ համարձակվում բարձրացնել աչքերս ու հանդիպել նրա հայացքին: Նրա աչքերը հիմա կանաչավուն-մոխրագույն են՝ երկնքի ու ջրի գույնն ունեն: Ես լողում եմ նրանցում, ինչպես գետում»: 

 

Ա՜խ, այս տղամարդիկ

Արդեն մի տարի անց Մարկն ու Բելլան նշանադրված էին: Թեև աղջկա հարուստ հրեական ընտանիքը դեմ էր այդ միությանը, սակայն ինչպես հասցրել ենք նկատել, Բելլան չափազանց կիրթ էր՝ որևէ մեկին իր փոխարեն որոշելու հնարավորություն տալու համար: Մոտալուտ ամուսնության հեռանկարը, կամ վախը պատասխանատվությունից ու ընտանեկան կյանքից, դրդում են Մարկին գնալ… ուղղակի գնալ: Նա ճանապարհվում է նախ Պետերբուրգ, հետո՝ Փարիզ. նպատակը՝ ուսում և փախուստ: Բաժանումը տևում է 4 տարի, ու այդ ողջ ընթացքը նշանավորվում է ռոմանտիկ և պոետիկ նամակագրությամբ հեռավոր սիրահարների միջև:

1915թ.-ին Շագալը վերադառնում է, սիրահարներն ամուսնանում են:

Շագալն ու նրա դուստրը՝ Իդան, ԱՄՆ, 1942 թվական

Բելլան գեղեցիկ էր և տաղանդավոր, նա կարող էր փայլուն մասնագիտական կարիերա ունենալ տարբեր ոլորտներում, բայց կինն ընտրեց սերն ու ընտանիքը, ընտրեց սիրելն ու մուսա դառնալը, ընտրեց Շագալին: Նրանք միասին անցան ամեն ինչի միջով՝ հեղափոխություններ, պատերազմներ, աղքատություն և հարստություն: Բելլան դարձավ նկարչի հավերժական մուսան, մշտական բնորդուհին, սերը, ընտանիքը, տունը…1916թ.-ին ծնվեց նրանց դուստրը՝ Իդան, որը հետագայում դառնալու է մուսա կորցրած հոր միակ ամոքումը:

Բելլան՝ Շագալի նկարներում.

1944 թվական, օգոստոսի 25

Փարիզն ազատագրված էր օկուպացիայից, այս լուրը հիացմունքով ընդունեց Շագալների ընտանիքը, նրանք շտապեցին վերադառնալ սիրելի Ֆրանսիա: Ամեն ինչ հենց այդպես էլ կընթանար, եթե վրա չհասներ Բելլայի հանկարծակի հիվանդությունը, որը բառացիորեն մի քանի օրվա ընթացքում սպանեց նրան:

«Երբ Բելլան հեռացավ կյանքից, դա 1944թ.-ի սեպտեմբերի 2-ն էր՝ երեկոյան 6-ը, երկինքն անողոք փոթորկեց ու անդադար անձրև տեղաց երկրի վրա: Իմ աչքերի առաջ մթնեց»:

 

Տես նաև՝ 


Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Մանե և Մոնե [ինչպես տարբերել երկու տաղանդավոր իմպրեսիոնիստներին]

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…