Մարկ Շագալն ասել է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարկ Շագալն ասել է…

  • Եթե մեր կյանքն անխուսափելիորեն ավարտ է ունենալու, ապա մեզանից յուրաքանչյուրը գոնե պետք է գունավորի այն սիրո և հույսի գույներով: 

 

  • Գույնն ամեն ինչ է: Երբ գույնը ճիշտ է ընտրված, ձևն էլ է ճիշտ լինում: Գույնն ամեն ինչ է, գույնն ինչպես երաժշտությունը թրթիռ է, ամեն ինչ էլ թրթռում է:

 

  • Սրտիցս բխող ամեն մի միտք գրեթե միշտ աշխատում է, գլխիցս բխող մտքերը հակառակը՝ գրեթե միշտ  ձախողվում են:

 

  • Ես դեմ եմ «ֆանտազիա» և «սիմվոլիզմ» հասկացություններին:Մեր ներքնաշխարհը իրական է և գուցե արտաքին աշխարհից էլ իրական է:

 

  • Դուք գուցե ժամերով փորձեք հասկանալ, թե ինչ նշանակություն ունեն ծաղիները, սակայն ինձ համար դրանք իրենց ողջ շքեղությամբ կյանք են, կյանք, հասկանո՞ւմ եք: Մենք չենք կարող ապրել առանց ծաղիկների, քանի որ դրանք օգնում են մեզ մոռանալ կյանքի ողբերգությունները: 

 

  • Ինձ միայն սերն է հետաքրքրում և ես կապված եմ այն ամենի հետ, ինչը սիրո շուրջն է պտտվում: 

 

  • Ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում, այն ամենը, ինչը հիմնված է սիրո վրա, հնարավոր է թվում:

 

  • Ես Մարկն եմ, իմ էմոցիոնալ կյանքը շատ զգայուն է, գրպանս՝ դատարկ, սակայն ասում են, որ ես տաղանդավոր եմ: 

 

  • Ես միշտ նկարել եմ այնպիսի նկարներ, որոնցում սերը հեղեղում է գույներս:

 

  • Երբ հին ընկերներս դավաճանում են ինձ, ես չեմ հուսահատվում, իսկ երբ նոր ընկերներ եմ ձեռք բերում՝ չեմ գայթակղվում: Ես միշտ հանգստություն եմ պահպանում:

  • Ես կարծում եմ, որ եթե հրեա չլինեի, նկարիչ չէի լինի, կամ էլ այլ նկարիչ կլինեի:

 

  • Իմ հանդեպ մորս սերն այնքան զորեղ էր, որ ես միշտ փորձել եմ արդարացնել և արժանի լինել դրան: 

 

  • Ես համոզված չեմ, որ տեսությունը դրական ազդեցություն ունի արվեստի վրա: 

 

  • Կուբիստների համար նկարն ուղղակի հարթություն է, որը լի է տարբեր ձևերով: Ինձ համար նկարը հարթություն է, որը ծածկված է տրամաբանական հերթականությամբ տեղադրված իրերի պատկերներով:

 

  • Մեր ծննդյան առաջին օրվանից աշխարհը մեզ է պատկանում և մենք կարծում ենք, որ հենց առաջին շնչից պատրաստ ենք դրան:

 

  • Մեր դժբախտ կյանքն այս հողի վրա դիմակահանդես չէ, և դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, քանի որ դա ուղղակի ժամանակի կորուստ է:

 

  • Ես ոչ մի նկար ավարտին չեմ հասցնում, քանի դեռ չեմ լսում վերջինիս «այո»-ն կամ «ոչ»-ը:

 

  • Մեր օրերում արվեստի մասին մտածելու համար դու պետք է հրեշտակ լինես: 

 

  • Հզոր արվեստը վերցնում է այնտեղ, որտեղ վերջանում է բնությունը: 

 

  • Արվեստը նախևառաջ հոգեվիճակ է, իսկ հոգին այս մեղսավոր հողի վրա քայլող յուրաքանչյուր մարդու սրբությունն է:

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…


Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Ալֆոնս Դոդեն ասել է…

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Արամ Պաչյանն ասում է…

Սոս Սարգսյանը պատմում է…

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Մարկ և Բելլա Շագալ. սեր կյանքի տևողությամբ

Ակսել Բակունցն ասել է․․․

Պետրոս Դուրյանն ասել է…

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

«Աննա Կարենինան» ասում է․․․

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…