Մարկ Տվենն ասում է... - VNews

Մարկ Տվենն ասում է…

Mark Twain - Մարկ Տվենն ասում է...
  • Բարությունն այն լեզուն է, որը լսելի է խուլերի ու տեսանելի կույրերի համար:

 

  • Դրախտ գնա կլիմայի համար, դժոխք՝ լավ ընկերակցության:

 

  • Չես կարող աչքերիդ վստահել, երբ երևակայությունդ խելքից դուրս է:

 

  • Ավելի լավ է բերանդ փակ պահես՝ մարդկանց առիթ տալով մտածել, որ հիմար ես, քան բացես այն ու հաստատես նրանց կասկածները:

 

  • Մարդու բնավորությունը կարող ես գուշակել խոսակցության ժամանակ նրա օգտագործած ածականներից:

 

  • Այն մարդը, որ չի կարդում, նույնն է ինչ այն մարդը, որ չի կարողանում կարդալ:

 

  • Հումորը մարդկության ամենամեծ նվերն է:

 

  • Մարդիկ մի շատ կարևոր ու ազդեցիկ զենք ունեն. դա ծիծաղն է:

 

  • Լավ ընկերներ, լավ գրքեր ու քնած բանականություն. սա է անթերի կյանքը:

 

  • Երբեք վաղվան մի թող այն գործը, որը կարող ես անել մյուս օրը:

 

  • Ինձ համար սա օրենք է՝ երբեք մի՛ ծխիր քնած ժամանակ:

 

  • Ներքուստ մենք բոլորս նույնն ենք:

 

  • Երբեք մի՛ փորձիր խոզին երգել սովորեցնել: Դու ժամանակդ ես ծախսում, իսկ խոզը նյարդայնանում է:

 

  • Կյանքը կարճ է՝ օրենքներ խախտի՛ր, հեշտ ների՛ր, դանդաղ համբուրվի՛ր, իսկապես սիրի՛ր, լիաթոք ծիծաղի՛ր ու երբեք մի՛ ափսոսա այն հիշողությունները, որ ստիպել են քեզ ժպտալ: