Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» կդառնա Netflix-ի սերիալ - VNews

Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» կդառնա Netflix-ի սերիալ

«100 տարվա մենությունը» սերիալ - Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» կդառնա Netflix-ի սերիալ

Netflix-ը Գաբրիել Գարսիա Մարկեսի հայտնի «100 տարվա մենությունը» ստեղծագործության հիման վրա սերիալ կնկարահանի. այս մասին հայտնում է Variety-ն: Սա այս ստեղծագործության առաջին էկրանավորումն է լինելու:

Սերիալը կլինի իսպաներեն, իսկ գլխավոր պրոդյուսերներն էլ հեղինակի որդիները՝ Գոնսալո Գարսիա Բարչան և Ռոդրիգո Գարսիան են: Վերջինս սերիալի մասին խոսելիս ասել է.

«Տասնամյակներ շարունակ մեր հայրը երկմտում էր՝ տալ այս ստեղծագործության հեղինակային իրավունքները որևէ ֆիլմարտադրող ընկերության, թե ոչ: Նա վախենում էր, որ եթե էկրանավորումն իսպաներենով չլինի, ապա այն արդարացված չի լինի»: 

Սերիալի մասին դեռևս այլ մանրամասներ չկան:

Հիշեցնենք՝ առաջին անգամ 1967թ.-ին հրատարակված այս ստեղծագործությունը վաճառվել է ավելի քան 50 մլն օրինակով և թարգմանվել 46 լեզվով՝ այդ թվում նաև հայերեն:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Խելահեղ կրքեր. ևս 5 իսպանական սերիալ

Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի հետ պայմանագիր է կնքել

Հայացք ապագային. «Սև հայելու» լավագույն էպիզոդները

DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

Netflix. նոր ֆիլմ Մարիո Կասասի մասնակցությամբ

Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Ռուսական ո՞ր ֆիլմերն են ճանաչում ձեռք բերել արտերկրում

5 վեպ, որոնք վերջերս են թարգմանվել հայերեն

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

«Պելե». Netflix-ի նոր պատմավավերագրական ֆիլմը

Առանց երազանքի տղամարդու…