Մարկեսի հրաժեշտի նամակի պատմությունը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարկեսի հրաժեշտի նամակի պատմությունը

Այս պատմությունը պտտվեց ամբողջ աշխարհով, հայտնվեց ամենհայտնի պարբերականների էջերին, նրան հավատացին միլիոնավոր մարդիկ ու պատմեցին մեկը մյուսին, իսկ իրականում …

Մարկեսի հրաժեշտի նամակը Մարկեսինը չէ

Նամակը հետևյալ բովանդակությունն ունի՝

«Աստված իմ, եթե ինձ ևս մի պատառ կյանք մնար, ես ոչ մի օր չէի անցկացնի առանց իմ սիրելիներին ասելու, որ սիրում եմ նրանց: Ես կհամոզեի ինձ համար թանկ յուրաքանչյուր մարդու, որ սիրում եմ նրան ու կապրեի սիրուն սիրահարված: Ես կհամոզեի մարդկանց, որ ծերանալով չեն դադարում սիրել, այլ սկսում են ծերանալ՝ սիրել դադարելուն պես: Երեխային ես թևեր կնվիրեի, բայց թույլ կտայի, որ նա սովորի թռչել ինքնուրույն: Ես այնքան բան եմ սովորել ձեզնից, մարդիկ, ես հասկացել եմ, որ բոլորն ուզում են ապրել սարի բարձրունքին, մինչդեռ երջանկությունը սարը բարձրանալու մեջ է»:

Այս «հրաժեշտի նամակը» հայտնվել է համացանցում 1996 թվականին՝ Մարկեսի կենդանության օրոք: Սակայն նամակի հեղինակը մեքսիկացի մի անհայտ գրող էր՝ Ջոննի Վելչ ծածկանունով, իսկ նամակն՝ ուղղակի գեղարվեստական ստեղծագործություն:

Մարկեսը բարկացած էր և բազմիցս հայտարարում էր, որ որևէ կապ չունի այս նամակի հետ:

«Ինձ սպանում է այն, որ բոլորը մտածում են, թե ես կարող եմ այսպես գրել»…

Այնուամենայնիվ, 2014 թվականին լեգենդար գրողը մահացավ, այդ իրադարձությունից հետո համացանցի օգտատերն ավելի մեծ ոգևորությամբ սկսեցին հրապարակել այս նամակն ու վերագրել այն Մարկեսին:


Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին. [վիպակն ասում է]

ինքնամեկուսացման մեջ գրված գիրք |100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ| լավագույն հատվածները

Գաբրիել Գարսիա Մարկես. 100 տարվա միության և սիրո պատմություն

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» կդառնա Netflix-ի սերիալ

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. Խորհուրդ է տալիս Գրքամոլը

#mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»

Լևոն Խեչոյանն ասել է . . .

«Հարյուր տարվա մենությունն» ասում է…

Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս

Գաբրիել Գարսիա Մարկեսն ասել է…

5 ֆիլմ+5 գիրք. Գրիշա Աղախանյան

5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

«Գահերի խաղը» գողացել են և փրկագին են պահանջում