Մարտին Լյութեր Քինգ... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարտին Լյութեր Քինգ…

Մի առավոտ երկու ընկեր խաղում են բակում: Նրանից մեկը հանկարծ վեր է կենում տեղից և կաշկանդված խոստովանում, որ այլևս չի կարող մյուսի հետ ընկերություն անել, քանի որ մայրը թույլ չի տալիս սևամորթների հետ խոսել, ուր մնաց՝ խաղալ: Ասելով այս ամենը՝ տղան վազում է տուն՝ թողնելով նախկին ընկերոջը միայնակ բակում…

Ով կմատծեր, որ նույն այդ տղան՝ վիրավորված իրականությունից և անարդարությունից, հետագայում կդառնա սևամորթների պաշտպանն ու հավասար իրավունքների խորհրդանիշը՝ Մարտին Լյութեր Քինգը…

Չնայած, որ

Մարտին Լյութեր Քինգն արդեն ծնվել էր սևամորթների ստրուկությունը հանելուց հետո, արդեն քաղաքակիրթ Ամերիկայի ձևավորման ժամանակներում, միևնույն է, սևերի հանդեպ հասարակության վերաբերմունքը չէր փոխվել, քանի որ պետությունն օրենսդրական տեսանկյունից ոչ մի բարեփոխում չէր կատարել՝ ի շահ սևամորթների: Սպիտակները շարունակում էին ատել և ստորացնել սևամորթներին՝ նրանց համարելով երկրորդ կարգի ցեղատեսակ: Ավելին՝ այն սպիտակները, որոնց արյան մեջ նույնիսկ  չնչին սևամորթի գեն կար, նույնպես արժանանում էր նույն վերաբերմունքին և մերժվում մի ամբողջ երկրի կողմից…

Եվ ահա հենց այս ժամանակաշրջանում է ծնվում Մարտին Լյութեր Քինգը՝ 1929 թվականի հունվարի 15-ին, հայտնի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում՝ տիպիկ սևամորթների նահանգ ու քաղաք:  Նրա հայրը՝ Մարտին Լյութեր Քինգ ավագը եկեղացեկան էր, մայրը՝ Ալբերտա Ուիլիամս Քինգը՝ ուսուցչուհի: Ծնողներն աֆրոամերիկացի էին, բայց հայրական կողմը իռլանդացի էր, քանի որ հոր մեծ պապը իռլանդական ծագում է ունեցել:

Լյութերների ընտանիքը․․․

․․․աղքատ չեր, բավականին ապահոված էր.  կարողանում էր իրանց թույլ տալ, որ երեխաները լավ կրթություն ստանային: Ի դեպ, բացի դպրոցում գերազանց սովորելուց՝ Մարտինը երգում էր նաև եկեղեցական երգչախմբում, որը հանդես էր եկել «Քամուց քշվածները» ֆիլմի պրեմիերային Ատլանտայում:

15 տարեկանում Լյութեր Քինգն ընդունվում է համալսարան և մասնակցելով հռետորների մրցույթին՝ զբաղեցնում է առաջին տեղը: Ավարտելով համալսարանը՝ ստանում է բակալավրի աստիճան: Նա հոր հետ բավականին հաճախ է աշխատում եկեղեցում, իսկ հետո արդեն դառնում է եկեղեցական՝ նույն բապտիստական եկեղեցում:

Քանր որ եկեղեցու ազդեցությունը շատ նկատելի էր նրա հայացքների ձևավորման վրա, Քինգը որոշում է ուսումը շարունակել Ատավածաբանության ֆակուլտետում, որտեղ ապագա հեղափոխականը ստանում է Աստվածաբանի դոկտոր-պրոֆոսորի աստիճան: Բայց նա չի բավարարվում այդքանով. Բոստոնի համալսարանում 1955 թվականին ստանում է ասպիրանտի կոչում՝ դառնալով փիլիսոփայության դոկտոր: Այս բոլոր գիտելիքները նա համախմբում է իր եկեղեցական գործունեության մեջ և ընտրում է քարոզչի ուղին՝ բողոքական եկեղեցում: Իսկ նրան այդ գործում օգնում էին ոչ միայան բազմակողմանի զարգացվածությունն ու գիտելիքները, այլ նաև հռետորի գերազանց կարողություններն ու ունակությունները:

Իսկ ե՞րբ սկսեց նրա հեղափոխական գործունեությունը

Երբ Մոնտգոմերի քաղաքում սևամորթները պայքարում էին իրենց իրավունքների համար և բողոքում, որ հասարակական տրանսպորտում նրանք իրավունք չունեն զբաղեցնել առաջին 4 շարքերը: Որոշ վարորդներ կոպիտ են վարվում սևամորթների հետ, հենց այդ ժամանակ Մարտին Լյութեր Քինգը միացավ այս բողոքի ակցիային, որը հասել էր իր գագաթնակետին, երբ հայտնի ակտիվիստ Ռոզա Պարկսը չէր զիջել իր տեղը ավտոբուսում սպիտակամորթ մի տղամարդու, որի համար էլ բանտարկվել էր և անհարգալից վերաբերմունքի  արժանացել ոստիկանների կողմից…

Այս գործողությունները հաճախակի բնույթ էին կրում Ամերիկայում: Աֆրոամերիկացիների համար սովորական օրակարգ էր… Մարթին Լյութեր Քինգը չհաձայնեց այդ օրակարգի հետ և կազմակերպեց ոչ բռնի (հիշեցրե՞ց մի բան) ցույց, բողոքի ակցիա, որին մասնակցում էին մեծ թվով սևամորթներ: Բողոքի ակցիաները տևեցին շուրջ մեկ տարի: Սևամորթները հրաժարվեցին օգտվել հասարակական տրանսպորտից. տեղաշարժվում էին ոտքով: Իսկ այդ պոտենցիալ ուղևորները քիչ չէին, մոտ 6 հազար մարդ…

Քինգը հասավ իր նպատակին. լրատվամիջոցները սկսեցին լուսաբանել այս բողոքի ակցիաները, նույնիսկ Time հայտնի պարբերականը հարցազրույց վերցրեց առաջնորդից և նրա լուսանկարը տեղադրեց իր շապիկին: Բայց ոչ բոլորն էին սատարում Քինգին: Նա պարբերաբար ենթարվում էր հարձակումների, մի անգամ նույնիսկ հակառակորդները փորձել էին այրել նրա տունը: Ի դեպ, հենց Մարտին Լյութեր Քինգն է ոչ բռնի մեթոդով բողոքի ակցիաների հիմնադիրը: Այս խաղաղ ձևաչափի հեղափոխական գործունեություն ծավալելու համար նա արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի:

Բայց հասարակական տրանսպորտի դեմ բողոքի ակցիաները չեն, որ Քինգին մեծ ճանաչում բերեցին: 1963 թվականին կազմակերպվեց մեկ այլ շարժում, որը կոչվում էր «քայլարշավ Վաշինգտոն» (կրկին ոչինչ չի՞ հիշեցնում հայկական իրականության մեջ)…

Ես ունեմ երազանք…

Կազմակերպված ակցիային մասնակցում էր 300 հազար մարդ: Հենց այստեղ էլ Քինգը հանդես է եկել իր հայտնի ելույթով՝ «Ես ունեմ երազանք», որտեղ կարևորում էր, որ յուրաքանչյուր մարդ հավասար վերաբերմունքի արժանանա և խտրականության չենթարկվի: Այստեղ էլ Քինգը հաջողություն ունեցավ: Սպիտակ տունը՝ ի դեմս նախագահ Ջոն Քենեդու, նրան հրավիրեց բանակցությունների, և 1964 թվականին օրենք ընդունվեց քաղաքացիական իրավահավասարության մասին։

Անձնական կյանքում

Մարտին Լյութեր Քինգը երջանիկ էր: Նա օրինակելի ամուսին և հայր էր: Ամուսնացել էր կոնսերվատորիայի ուսուցչուհի Կորետա Սքոտ Մարտինի հետ: Ի դեպ, հարսանեկան արարաողությունն անցկացվել էր հարսնացուի տանը, իսկ Մարտին Լյութեր Քինգ ավագը պսակադրել էր զույգին:

Մահ պատշգամբում…

Այն որ հեղափոխական առաջնորդին շատ մարդ չէր սիրում, հայտնի էր, նրան միշտ ուղեկցում էին անվտանգության աշխատակիցները: Բայց մահվան օրը անհասկանալի պատճառներով կամ նախօրոք պլանավորած դեպքերի զարգացումով՝ անվտանգության աշխատակիցները շտապ կանչով ուղևորվում են մեկ այլ դեպքի վայր:

Քինգը մեկնել էր Մեմֆիս՝ մասնակցելու և սատարելու տեղի աղբահանության սևամորթ աշխատակիցներին, որոնք բողոքի ակցիա էին իրականցնում: Քաղաքում նա տեղավորվում է «Լորեյն» մոթելի 306 սենյակում: Դուրս գալով պատշգամբ՝ դիմացի շենքից դիպուկահարը մեկ կրակոցով գետնին է տապալում Քինգին՝ նշան բռնելով ուղիղ գլխին: Ինքնախոստովանված մարդասպանը Ջեյմս Էռլ Ռեյն է, որը սակայն հետագայում հետ վերցրեց իր խոստովանությունը և հայտարարեց, թե նա չի սպանել սևամարթների առաջնորդին, այլ՝ ամերիկյան հետախուզական գործակալությունը:

Ի դեպ, «մարդասպանին» հավատացին բոլորը՝ սկսած Քինգի ընտանիքի անդամներից, մինչև մանկահասակ երեխաներ: Բայց դատարանին «ձեռք չտվեց» այս վարկածը և նա Ռեյին դատապարտեց 99 տարվա ազատազրկման:

Իրականում

․․․սպանությունից հետո  և առաջ տեղի ունեցած գործողություններն իրոք դժվար հավատալի էին: Նախ՝ հարևան շենքի բնակիչները պնդում էին, որ այս սենյակից, որտեղից դիպուկահարը կրակել էր Քինգի վրա, նախորդ երկու օրերը բավականին շատ ելումուտ է ունեցել կասկածելի տղամարդկանց կողմից:

Իսկ ինչո՞ւ որպես մարդասպան ընտրվեց հենց Ռեյը, որովհետև նա հիանալի թեկնածու էր՝ ատում էր սևամորթներին, խոնարվում էր Հիտլերի առաջ և ուներ մի քանի դատվածություն, ավելին՝ այդ ժամանակ գտնվում էր փախուստի մեջ: Հիանալի թեկնածու: Այնպես չէ՞…

Ռեյի խոսքերով ոմն Ռաուլը կապ է հաստատել նրա հետ, որպեսզի նա զենքի ձեռք բերի այդ Ռաուլի համար և սպասի պատվիրատուին հենց այն սենյակում, որտեղից տեղի է ունեցել սպանությունը: Հետո չգիտես՝ ինչպես, երբ Ռեյի անունն է շրջանառվել որպես մարդասպան, նա փախուստի է դիմել, ու խոսքը հարևան քաղաքի մասին չէ. նա կարողացել է հատել երկրի սահմանները՝ հասնելով Կանադա, այնտեղից Մեծ Բրիտանիա, հետո Պորտուգալիա…

Հարց է առաջանում

․․․արդյո՞ք սովորական, միջին վիճակագրական հանցագործը կարող էր միայնակ  իրագործել այսպիսի լայնամասշտաբ օպերացիա, որից հետո էլ կարողանար կատարել այսպիսի տրամագծով մեծ շրջագայություն: Իհարկե՝ ոչ…

Տարիներ անց նա դեռ բանտում մի հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ իրականում կապ չի ունեցել Քինգի սպանության հետ: Ու ամենականխատեսելին այն է, որ անմիջապես հարցազրույցից հետո նրան ծեծի են ենթարկել՝ դանակի 15 հարված հասցնելով: Ռեյին հաջողվել է փրկվել: Նա մահացել է ավելի ուշ՝ 1994 թվականին 70 տարեկանում: Նրա մահն իրական հարված էր նաև Լյութեր Քինքի ընտանիքի համար, քանի որ այն հույսը, որ մի օր կբացահայտվի հեղափոխական առաջնորդի  մահվան մասին ճշմարտությունը, հօդս ցնդեց…

Իսկ Լյութեր Քինգը մահացավ 1968 թվականի ապրիլի 4-ին՝ 39 տարեկանում: Մահից առաջ նա ելույթ էր ունեցել, որտեղ ժողովրդին տպավորել էր այս խոսքերով.

«Ես գագաթնակետին եմ եղել: Կուզեի ապրել երկար կյանք․․․ բայց հիմա դրա մասին չեմ մտածում: Ուղղակի ուզում եմ Աստծո կամքը կատարել…»:

Կարդացեք նաև՝


Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

5 միֆ, որոնց հավատացել ենք

Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը…

Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում

Վարդգես Պետրոսյանի սպանությունը. [գլխավոր վարկածը]

Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

Ջազի պատմությունը

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

5 կարևոր ֆիլմ

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Օլիմպիական խորհրդանիշ