Մարտին Սկորսեզեն և Լեոնարդո ԴիԿապրիոն սերիալ են նկարահանելու - VNews

Մարտին Սկորսեզեն և Լեոնարդո ԴիԿապրիոն սերիալ են նկարահանելու

ma - Մարտին Սկորսեզեն և Լեոնարդո ԴիԿապրիոն սերիալ են նկարահանելու

Հաճելի անակնկալ Սկորսեզե-ԴիԿապրիո զույգի սիրահարների համար: Այս անգամ օսկարակիր ռեժիսորը և դերասանը համատեղ ջանքերով Hulu-ի համար սերիալ կնկարահանեն: Հոլիվուդյան աստղերը կէկրանավորեն Էրիկ Լարսոնի “The Devil in the White City: Murder, Magic, and Madness at the Fair That Changed America ” («Սատանան Սպիտակ քաղաքում: Սպանություն, կախարդանք և խելագարություն տոնավաճառում, որը փոխեց Ամերիկան») գիրքը:

Ֆիլմի իրադարձություններն ընթերցողին տեղափոխում են 1893 թ. Չիկագո, որտեղ անց էր կացվում Համաշխարհային Կոլումբոսյան տոնավաճառը, որը նվիրված էր Ամերիկայի հայտնագործման 400 ամյակին: Գլխավոր հերոսները ճարտարապետ Դենիել Բերնհեմը և հոգեկան լուրջ խանգարումներ ունեցաղ դեղագործ Հենրի Հովարդ Հոլմսն են: Վերջինս մնացել է պատմության էջերում, որպես առաջին պաշտոնապես գրանցված սերիական մարդասպան:

Այս երկու հերոսների ճանապարհները հատվում են հենց 1893 թ.: Բերնհեմն այնտեղ ցուցահանդես է կազմակերպել, իսկ Հոլմսը՝ առիթից օգտվելով հյուրանոց է կառուցել, որն օգտագործելու է իր մութ գործերը կյանքի կոչելու նպատակով: Հենց այս հյուրանոցում էլ մարդասպանը տանջում և դաժանորեն սպանում է իր զոհերին: Դրանից հետո նա շատ ուշադիր մշակում է զոհերի մարմինները, իսկ կմախքները վաճառում բժշկական հաստատություններին: Վիճակագրական տվյալների համաձայն տոնավաճառի գործելու ողջ ընթացքում հյուրանոցում սպանվել է ավելի քան 50 զբոսաշրջիկ:

Դեռ 2010 թ. ԴիԿապրիոն ստացավ գիրքն էկրանավորելու իրավունք և մտադրվել էր լիամետրաժ ֆիլմ նկարահանել:

Նշենք, որ Սկորսեզեն և ԴիԿապրիոն կլինեն սերիալի գործադիր պրոդյուսերները: Նրանց միանալու են մի քանի այլ պրոդյուսերներ:
Պարզ չէ՝ ԴիԿապրիոն կնկարահանվի սերիալում, թե ոչ: Պարզ չէ նաև թե նկարահանման աշխատանքները երբ կմեկնարկեն:

Աղբյուր՝ esquire, buro247


Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

Ինչու՞ են դադարեցվել «Ֆանտաստիկ գազանները 3» ֆիլմի նկարահանումները…

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Գերմանիայում 8 մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի հնգապատիկ դոզա

Մահացել է Marvel-ի ֆիլմերի հայտնի դերասանը՝ Չեդվիկ Բոուզմանը

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Սկորսեզեի 10 սիրելի ֆիլմերը

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու