Մերի Շելլին ասում է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մերի Շելլին ասում է…

  • Ես չեմ ցանկանում, որպեսզի կանայք իշխեն տղամարդկանց: Ես ցանկանում եմ, որ կանայք իշխեն ինքներն իրենց: 

 

  • Իմ երազանքներն ամբողջովին իմն էին, ես դրանց համար հաշվի չէի նստում ոչ ոքի հետ: Դրանք իմ գաղտնի անկյունն էին, երբ բարկացած էի և իմ ամենամեծ հաճույքը, երբ ազատ էի: 

 

  • Իմ երազանքներն ավելի ֆանտաստիկ են, քան իմ գրվածքները:

 

  • Ոչինչ այնքան ցավալի չէ մարդու մտքի համար, որքան մեծ ու անսպասելի փոփոխությունը:

 

  • Իմացի՛ր՝ ես անվախ եմ, հետևաբար նաև հզոր եմ:

 

  • Ոչ ոք չի անում վատ արարքներ, որովհետև դրանք վատն են: Մարդիկ ուղղակի շփոթում է վատն այն լավի ու երջանկության հետ, որը ցանկանում են ունենալ:

 

  • Սկիզբը միշտ այսօր կարող է դրվել:

 

  • Ընկած հրեշտակը դառնում է զարհուրելի հրեշ, բայց նույնիսկ նա՝ Աստծո ու մարդու այդ թշնամին, իր լքված վայրում ունի ընկերներ ու համախոհներ, մինչդեռ ես միայնակ եմ…

 

  • Պետք է համեստաբար ընդունեմ, որ նորարարությունը դատարկությունից ինչ-որ բան ստեղծելը չէ, այլ նոր բան ստեղծելը քաոսից:

 

  • Ժամանակին ես հիմարաբար հույս ունեի հանդիպել մեկին, որը, ներելով իմ արտաքին տեսքը, կսիրի ինձ իմ այն հիանալի հատկանիշների համար, որոնք կարող էի արտահայտել: 

 

  • Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես մարդիկ, որոնք գիտեն ամեն բան լավի ու վատի մասին, կարող էին ատել ու սպանել իրար:

 

  • Ապրի՛ր, երջանիկ եղի՛ր ու մյուսներին նույնպես երջանիկ դարձրո՛ւ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և Facebook-ում 

Տե՛ս նաև՝

Ագաթա Քրիստին ասում է…

Սթիվեն Քինգն ասում է…

Շեքսպիրն ասում է…

Բենեդիկտ Քամբերբաչն ասում է…

Օսկար Ուայլդն ասում է…

Մերիլին Մոնրոն ասում է…

Մարկ Տվենն ասում է…

Ջիմ Քերին ասում է…

Ջեյն Օսթինն ասում է…

Վիկտոր Հյուգոն ասում է…

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն ասում է…

Թեոդոր Դրայզերն ասում է…

Չարլզ Դիքենսն ասում է…

Սոմերսեթ Մոըմն ասում է…