Մասոնների մասին՝ փաստերով... - VNews

Մասոնների մասին՝ փաստերով…

Մասոններ. նրանց մասին հազարավոր իրարամերժ պատմություններ են պատմում այստեղ այնտեղ: Ի՞նչ են անում նրանք, ովքե՞ր են, ի՞նչ են ուզում մեզանից, արժե՞ վախենալ առհասարակ․․․․

Vnews-ն առանձնացրել է մի քանի փաստ մասոնների ու նրանց գործունեության մասին:

10 փաստ. մասոններ

1.1717 թվականին Լոնդունում ի հայտ եկավ առաջին մասոնական կազմակերպությունը: Մասոնությունն հիմնադրման օրն է համարվում 1717 թվականի հունիսի 24-ը՝ Լոնդոնի մեծ օթյակի հիմնադրման օրը: Արդեն 1740-ական թվականներին եվրոպական բոլոր երկրներում մասոններ հայտնվեցին. դա մոդայիկ էր:

2.«Մասոն» բառն առաջացել է ֆրանսերեն «masson»-ից, ինչը թարգմանաբար նշանակում է «ազատ որմնադիր»: Մասոնությունը չունի միասնական առաջնորդ, եղբայրության անդամներից ոչ մեկը և ոչ մի կազմակերպություն չեն կարող խոսել մասոնության անունից, դա թույլատրված է միայն Մեծ օթյակին:

3.Ողջ աշխարհում գոյություն ունեցող մասոնների թիվը կազմում է շուրջ 5 մլն.: Ի դեպ, նրանցից 480 հազարը Մեծ Բրիտանիայում, իսկ 2 մլն.-ից ավելին՝ ԱՄՆ-ում: Ամենահայտնի մասոններից են համարվում Չարլզ Դարվինը, Մարկ Տվեն, Ուինսթոն Չերչիլը, Էդվարդ Գուվերը, Բենջամին Ֆրանկլինը, նաև առաջին ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգթոնը:

4.Մասոն դառնալու համար հարկավոր է համապատասխանել մի շարք չափորոշիչների, օրինակ աթեիստները չեն կարող մասոն դառնալ, քանզի այդ կազմակերպության շարքերը համալրելու համար հարկավոր է հավատալ որևէ վերերկրյա ուժի:

5.Պարզվում է՝ մասոններն այդքան էլ գաղտնի հանրություն չեն, նրանք կարող են հանգիստ բարձրաձայնել այդ մասին, սակայն կազմակերպության ներքին գաղտնիքների մասին պարտավոր են լռել: Այդուհանդերձ մասոնները միմյանց ողջունում են տարբեր գաղտնի նշաններով: Նրանք կրում են հատուկ նշանով մատանի, ինչպես նաև ունեն հատուկ «մասոնական ձեռքսեղմում», որն օգտագործվել է մասոնների կաղմից միմյանց ճանաչելու նպատակով:

6.Մինչև 18-րդ դարի վերջ մասոնական կազմակերպության մեջ կանայք ընդգրկված չէին: Միայն 19-րդ դարի սկզբում ծաղկունք ապրող սուֆրաժիստական շարժման հետ մեկտեղ մասոնների շրջանակներում հայտնվեցին նաև կանացի անուններ, այնուամենայնիվ, մասոնական կազմակերպությունը առավելապես կազմված է տղամարդկանցից:

7. Մասոնական ամենահին խորհրդանիշը պատկերում է քառակուսի և կողմնացույց, այն նաև խորհրդանիշերից ամենատարածվածն է ամբողջ աշխարհում, թեև տարբեր երկրներում տարբեր մեկնաբանություն ունի: Ի դեպ, թեև տարածված կարծիք կա, որ մասոնները օգտագործում են խորհրդանիշերը եղբայրության գաղտնիությունը պահպանելու նպատակով: Սակայն, իրականում, մասոնության մեջ սկսել են խորհրդանիշներ օգտագործել, քանի որ կազմակերպության հիմնադրման սկզբին անդամների մեծ մասը չգիտեին կարդալ:

8.Մասոնները պարտավոր են վճարել որոշակի անդամավճար, կանոնավոր մասնակցել ժողովներին: Մասոնից առաջին հերթին պահանջվում է լինել բարձր բարոյական արժեքների տեր մարդ, կազմակերպության անդամը պարտավոր է հարկ եղած դեպքում զոհաբերել մինչև անգամ սեփական կյանքը հանուն եղբոր:

9.Հայտնի է, որ արդեն 19-րդ դարի 30-ական թվականներից սկսած՝ Օսմանյան կայսրության դիվանագիտական տարբեր պաշտոններ զբաղեցնող հայազգի գործիչների մի մասը, նաև արտասահմանում եղած ժամանակ, հարել են ֆրանսիական ու շոտլանդական մասոնական օթյակներին ու չեն թաքցրել այդ փաստը։

10.Առաջին հայկական օթյակը՝ «Տիգրան № 1014»-ը, հիմնվել է Զմյուռնիայում, Անգլիայի Գերագույն օթյակի հովանու ներքո 1864 թվականի ապրիլի 29-ին։ Իր սկզբնավորումից մինչև 1876 թվականի լուծարումը  «Տիգրան» օթյակը ունեցել է 118 անդամ, որոնցից 108-ը՝ հայ, 7-ը՝ թուրք, 3-ը՝ հույն։ Հայտնի են նաև «Սեր», «Եփրատ № 1078», «Հայաստան № 1185» հայկական օթյակները:

 

 


Փաստեր գլխուղեղի մասին…

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Աթենա Մանուկյան. փաստեր

Հրաչյա Հարությունյան. փաստեր