«Մատանիների տիրակալի» հեղինակի մասին կենսագրական ֆիլմ կթողարկվի, որտեղ նրան մարմնավորելու է Նիքոլաս Հոլթը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Մատանիների տիրակալի» հեղինակի մասին կենսագրական ֆիլմ կթողարկվի, որտեղ նրան մարմնավորելու է Նիքոլաս Հոլթը

«Մատանիների տիրակալը» գրքաշարի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը վերջապես կունենա իր մասին պատմող ֆիլմ:

Ֆիլմը, որի սցենարի հեղինակներն են Դեվիդ Գլիսոնն ու Ստեֆան Բերեսֆորդը, կենտրոնանում է հեղինակի անձնական կյանքի վրա, ու ցույց տալիս, թե ինչպես է նա ընկերներ, սեր, ու ոգեշնչում գտել: Այն նաև կպատմի, թե ինչպես է հեղինակը ծառայել Բրիտանիայի բանակում, հետո գրել «Մատանիների տիրակալը» գրքաշարը Փեմբրոք քոլեջում աշխատելու տարիներին:

Variety-ն հաստատել է, որ կենսագրական ֆիլմում հեղինակին մարմնավորելու է Նիկոլաս Հոլթը (նա նաև մեկ այլ ֆիլմում մարմնավորում է Սելինջերին), իսկ նրա կնոջը՝ Լիլի Քոլինզը: Վերջինս շտապել է իր սոց. էջերում հայտնել ոգևորության մասին. «Որպես Թոլքինի հավերժ երկրպագու, անհամբերությամբ սպասում եմ այս հիանալի արկածին»:

Հիշեցնենք՝ Թոլքինն առաջին անգամ «Հոբիթը» հրապարակել է 1937թ.-ին: Այնուհետև նա 1937-47թթ.-ի ընթացքում գրել «Մատանիների տիրակալը», որը միտված էր լինել դրա շարունակությունը, բայց հեղինակն առանց գիտակցելու դուրս է եկել դրա սահմաններից ու արդյունքում գրել բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված գրքերից մեկը:

[29.01.2019] Թարմացում՝ Հայտնի է դարձել, որ ֆիլմը կինոթատրոններում կլինի 2019թ.-ի մայիսից: Թողարկվել են նաև ֆիլմի առաջին կադրերը՝ 


Disney-ը «Սպիտակաձյունիկը» վերածում է ֆիլմի

Այն, ինչ պետք է իմանալ Սոֆի Թըրների, նույն ինքը՝ Սանսա Սթարքի մասին

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Հայտնի մարդիկ սգում են Կառլ Լագերֆելդի մահը

The Beatles-ի մասին ֆիլմ կթողարկվի նախկինում չտեսնված կադրերով

Աստղերը մասնակցում են #10YearChallenge-ին (լուսանկարներ)

Անժելա Սարաֆյանը հայտնի աստղերի հետ՝ InStyle-ի մեծարման երեկոյին

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են

Աստղերը սրբերի տեսքով. Met Gala 2018-ի յուրահատուկ լուքերը

5 կենսագրական ֆիլմ հայտնի և սիրված մարդկանց մասին

10 հայտնի աստղեր, որոնք գրքեր են հեղինակել

5 հուզիչ ֆիլմ, որ պետք է դիտել աշնանը

10 աստղ, որ ուրվական է տեսել

7 սիրավեպ, որ արժե կարդալ

Լիլի Քոլինզը փորձել է հեռախոսով հարվածել արքայազն Չարլզին

Նոր ֆիլմում Սելինջերին մարմնավորում է Նիկոլաս Հոլթը