Մատենադարան - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մատենադարան

Հին ձեռագիր մատյանների պահոց-թանգարանը՝ Մատենադարանը, մեր գլխավոր մշակութային արժեքներից մեկն է: Մատենադարան այցելում են՝ ծանոթանալու հայկական ձեռագրերի մշակույթին և հիանալու հայ միջնադարյան վարպետների տաղանդով, ապշելու մանրանկարչության զարմանահրաշությամբ:

Vnews-ը որոշել է փաստերի տեսքով պատմել Մատենադարանի մասին:

  • Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում: Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:

 

  • 1920–30-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են:

 

  • 1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան:

 

  •  1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թ-ին: 1959 թ-ին Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը:

  • Մուտքի առաջ տեղադրված են Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու բազալտե արձանները, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները:

  • Այստեղ պահվում է շուրջ 17.260 ձեռագիր, որից ավելի քան 11.180-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են, մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլն) ձեռագրեր:

 

  •  Մատենադարանի շենքի հյուսիսային կողմում՝ սարալանջի տակ, ստեղծվել են ստորգետնյա գրապահոցներ՝ ձեռագրերի անվտանգ պահպանության համար։

 

  • Մատենադարանի արխիվում պահպանվում են 100 հազարից ավելի վավերագրեր:

 

  •  1997 թվականին Մատենադարանը գրանցվել է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում:

 

  • Մատենադարանի նոր մասնաշենքը կառուցվել է ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով:

  • Մատենադարան բառը գրաբարում նշանակում է գրադարան:

 

  • 2007-2018 թվականից Մատենադարանի տնօրենն է եղել բանասիրության դոկտոր Հրաչյա Թամրազյանը։

 

  • Մեզ հասած հնագույն ամբողջական ձեռագիրը 7-րդ դարում ընդօրինակված մագաղաթե Ավետարան է, որի վրա ձեռքը դրած երդվել են նախագահները:

 

  • Մուտքի մոտ գրված է ըստ ավանդության հայերեն թարգմանված առաջին նախադասությունը՝

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Աղբյուրը՝ Մատենադարան, Վիկիպեդիա Հայաստան,  encyclopedia.am

Կարդացեք նաև՝


Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

10 հայտնի թանգարան, որ կարող եք այցելել առցանց

Տեսնել Ռեմբրանդի կտավները՝ նոր մահանալ

Թանգարան սելֆիի սիրահարների համար (լուսանկարներ)

Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները

Երբ մարդիկ թանգարանում գտնում են իրենց նմանակներին

Մատենադարանը և Հայոց ցեղասպանության թանգարանը Ասիայի լավագույն 25 թանգարանների ցանկում

Ստորջրյա թանգարան Մալդիվներում

Թանգարան, որտեղ ստացվում են ամենաոճային լուսանկարները

10 հետաքրքիր փաստ Խորվաթիայի մասին

Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ