Մայակովսկու մութ կողմերը - VNews

Մայակովսկու մութ կողմերը

min - Մայակովսկու մութ կողմերը

1930 թվականի ապրիլի 14-ին մոսկովյան իր բնակարանում առավոտյան 10:15-ին  ինքնասպան է լինում Վլադիմիր Մայակովսկին՝ ատրճանակի մեկ կրակոցով՝ ուղիղ սրտին: Իսկ ռուսական  իշխանություններն համարում էին, որ մեռած պոետը լավագույն պոետն է. հայտնի գրական գործիչների ինքնասպանությունները սովորական բնույթ էին կրում 30-ական թվականներին՝ ժամանակաշրջան, երբ երկիրը գտնվում  էր  բոլորին ահ ու սարսափ ներշնչող, գնդակահարությունը նախասիրություն դարձրած, ամենակարող Ստալինի տիրապետության տակ:

Այսօր կխոսենք Մայակովսկու «մութ կողմերի» մասին…

Նա այդպես էլ չավարտեց դպրոցը…

1906-ի ամռանը, երբ Մայակովսկին 13 տարեկան էր, նա իր մոր և քրոջ հետ տեղափոխվեց Մոսկվա, որտեղ գնաց դպրոց, բայց երկու տարի անց նրան վտարեցին՝ ուսման վարձը չվճարելու համար: Ընտանիքը շատ վատ էր ապրում:

Նա բանտարկված է եղել…

1908-1909 թվականներին Մայակովսկին երեք անգամ դատապարտվել է. ստորգետնյա տպարանի գործով, մի խումբ անարխիստների հետ կապ ունենալու կասկածանքով և Նովինսկի բանտից կին քաղբանտարկյալներին փախուստի հարցում օգնելու մեղադրանքով: 1909 թվականի հուլիսի 2-ից 1910 թվականի հունվարի 9-ը նա գտնվում էր Բուտիրկա բանտիմեկուսարանում: Հենց այնտեղ նա սկսեց գրել բանաստեղծություններ, չնայած դժգոհ էր դրանցից:

Նա ատում էր Եսենինին

%D5%84%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%AB %D4%B5%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB%D5%B6 - Մայակովսկու մութ կողմերը

Բանաստեղծները իրար, մեղմ ասած,  տանել չէին կարողանում, Եսենինը Մայակովսկուն մեղադրում էր իշխանություններին գովազդելու և սատարելու մեջ, իսկ Մայակովսկին էլ իր հերթին գեղջկական պոետ էր անվանում և բացահայտ նախանձում էր Եսենինի՝ կանանց մոտ հաջողություններ ունենալու համար: Չնայած այս ամենին՝ Մայակովսկին ընդունում էր ընդդիմախոսի տաղանդը, բայց և առիթը բաց չէր թողնում քննադադել Եսենինին պահպանողականության և ալկոհոլային կախվածության մեջ: Ինչ-որ իմաստով՝ նրանք հարազատ հոգիներ էին` տաքարյուն, խոցելի, անընդհատ որոնման և հուսահատության մեջ:

Նրան թույլ չտվեցին մեկնել ռազմաճակատ

Մայակովսկին փորձեց, որպես կամավորական, մեկնել Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատ, բայց նրան մերժեցին՝ քաղաքական անվստահության պատճառով:

Բակտերիոֆոբիա…

Ենթադրվում է, որ Մայակովսկին ինչ-որ հիվանդություն ձեռք բերելու ֆոբիա ուներ: Ասում են, որ նրա վրա այդպիսի ազդեցություն է ունեցել հոր մահը. բանն այն է, որ Մակաովսկու հայրը մահացել էր սովորական ասեղի ծակոծից արյան վարակում ստանալով: Այդպիսով, բանաստեղծը միշտ իր հետ օճառաման էր վերցնում ու, ամեն առիթով, լվանում էր ձեռքերը (մեր օրերում դա համարվում է  լավ սովորություն. այնպես չէ՞) : Մինչև կյանքի վերջին օրերն էլ Մայակովսկին վախենում էր ասեղներից, քորոցներից ու մազակալներից:

Շատ ազատ սեր…

%D5%95%D5%BD%D5%AB%D5%BA %D4%B2%D6%80%D5%AB%D5%AF %D4%BC%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A1 %D4%B2%D6%80%D5%AB%D5%AF %D5%8E%D5%AC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B4%D5%AB%D6%80 %D5%B4%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%AB 960x595 - Մայակովսկու մութ կողմերը

Մայակովսկու միակ ու անփոխարինելի սերն էր  Լիլիա Բրիկը, որի հետ պոետը ծանոթանում է 1915 թվականին Լիլիայի քրոջ՝ Էլզայի օգնությամբ: Մայակովսկին սիրահետում է  Էլզային՝ չնայած որ վերջինս դեռևս 16 տարեկան էր: Բայց այս հարաբերությունները երկար չեն տևում, քանի որ նախ՝ Մայակովսկին սիրահարվում է Լիլիա Բրիկին, որը ամուսնացած էր Օսիպ Բրիկիի հետ, իսկ Էլզան  փախնում է սովետական  իշխանությունների հետապնդումներից՝ հաստատվելով Փարիզում և ամուսնանալով ֆրանսիացի հայտնի գրող Լուի Արագոնի հետ: Լիլիա Բրիկի և ամուսնու հարաբերություններն այն ժամանակվա ընտանեկան արժեքների չափանիշների համար չափազանց առաջադեմ, նույնիսկ անբարո բնույթ էին կրում: Ամուսիններն որոշել էին չբաժանվել, ինչու չէ՝  կատարել նաև ամուսնական պարտականությունները, բայցևայպես ազատ լինել սիրեկան և սիրուհի ունենալու հարցում: Այս ամուսնության մեջ երրորդնը բոլորովին ավելորդ չէր: Իսկ այդ երրորդը շատ պատրատակամ ու հաճույքով դառնում է Մակակովսկին: Օսիպ Բրիկը հիանում էր բանաստեղծի տաղանդով և չէր խոչընդոտում նրանց  հարաբերություններին, քանի որ «Լիլիան ոգեշնչում էր պոետին»…

Այս տարօրինակ հարաբերություններում ինչ-որ պահ եկավ, երբ Մայակովսկին սկսեց չհադուրժել Օսիպ Բրիկի ներկայությունը: Նա խանդում էր, պահաջում բաժանվել, բայց Լիլիան անդրդվելի էր: Այս մերժումը ստիպեց Մայակովսկուն հեռուն նայել. նա սիրավեպեր սկսեց տարբեր կանանց հետ: Մեկնելով Փարիզ՝ նա սիրահետում է Էլլի Ջոնսին: Այս կապից ծնվում է նրա դուստրը՝ Էլենա-Պատրիսիան: Իսկ նկարչուհի Լիլիա Լեվինսկայայի հետ սիրավեպից ծնվում է նրա որդին՝ Գլեբ-Նիկիտան:

Նկարահանվել է ֆիլմում…

Մայակովսկին սցենարներ էր գրում, նույնիսկ նկարահանվում էր որոշ ֆիլմերում: Մեզ հասել միայն «Барышня и хулиган» ֆիլմից մի դրվագ:

Զբաղվում էր Խորհրդային գովազդով

197669 900 640x746 - Մայակովսկու մութ կողմերը

1919 թվականին Վլադիմիր Մայակովսկին մասնակցեց «Окна РОСТА» քարոզչական պաստառների ստեղծմանը: Նա գրում էր տեքստեր և անմիջականորեն մասնակցում էր երգիծական պաստառների ձևավորմանը: