Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա-Ջոնս. մի սիրո պատմություն - VNews

Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա-Ջոնս. մի սիրո պատմություն

catherine zeta jones michael douglas - Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա-Ջոնս. մի սիրո պատմություն

Քեթրին Զետա-Ջոնսը և Մայքլ Դուգլասը ծնվել են սեպտեմբերի 25-ին:

Այսօր Զետա Ջոնս-Դուգլաս զույգը թերևս Հոլիվուդի ամենագեղեցիկ միություններից մեկն է, որը, թեպետ, բազում դժվարությունների միջով է անցել, սակայն կարողացել է պատվով դուրս գալ այդ դժվարին իրավիճակներից:

Ձեզ ենք ներկայացնում Մայքլ Դուգլասի և Քեթրին Զետա-Ջոնսի սիրո գեղեցիկ պատմությունը:

Սկիզբը…

Մայքլ Դուգլասը 56 տարեկան էր, երբ հանդիպում է իր կյանքի ամենամեծ սիրուն՝ Քեթրինին: Դուգլասն այդ տարիքում արդեն հասցրել էր դառնալ Հոլիվուդի սիրելին և ապացուցել, որ գործին նվիրվածության և աշխատասիրության շնորհիվ կարող է մեծ բարձրունքների հասնել, և որ հայտնի ծնողների զավակ լինելն ամենևին էլ հաջողության գրավական չէ: Իր կյանքի ամենամեծ սիրուն հանդիպելու պահին Մայքլն արդեն հասցրել էր երկու անգամ Օսկարի արժանանալ: Եթե չգիտեք, ասենք, որ իր 1-ին Օսկարը Դուգլասը ստացել է «Թռիչք կկվի բնի վրայով/One Flew Over the Cuckoo’s Nest» ֆիլմի համար. Դուգլասը ֆիլմի պրոդյուսերն է: Հաջորդ և գուցե էլ ավելի սպասված Օսկարին Մայքլն արժանացավ «Ուոլ Սթրիթ/Wall Street» ֆիլմի համար. նա հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Այս ֆիլմի համար Մայքլը նաև «Ոսկե գլոբուսի» է արժանացել:

michael - Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա-Ջոնս. մի սիրո պատմություն

Ի տարբերություն իր ապագա ամուսնու՝ Քեթրինը հանդիպման պահին  որպես դերասանուհի դեռ չէր հասցրել կայանալ, և հենց դրանով էր պայմանավորված այն, որ շատերը մինչ օրս կարծում են, որ Քեթրինը ամուսնացավ Դուգլասի հետ միայն անձնական շահից ելնելով: 30-ամյա Քեթրինը դեռ երկար ճանապարհ ուներ անցնելու, սակայն դերասանուհի դառնալու մանկական երազանքը միշտ իր մտքում էր, միշտ լուսավորում էր նրա ճանապարհը: Դեռ մանկուց աղջկա ծնողները գիտակցում էին, որ իրենց դուստրը ծնվել է հայնի և շատ հաջողակ լինելու համար. ծնողների ջանքերով փոքրիկ Քեթրինը զբաղվում էր պարով, երաժշտությամբ, մասնակցում էր դպրոցական ներկայացումներին, հույս ունենալով որ մի օր ավելի մեծ բեմերում է լինելու:

Հարաբերությունները փուչիկի նման փխրուն են:
Մայքլ Դուգլաս 

Առաջին քայլը Քեթրինն արեց «Նուրբ մայիսյան ծաղիկներ/The Darling Buds of May» սերիալով, սակայն հաջողությունը, որը նա գրանցեց այս նախագծով գեղեցկուհու սրտով չէր. այն լոկալ էր, մինչդեռ Քեթրինը ցանկանում էր, որ իր մասին հայրենիքից դուրս էլ լսեն:
Եվ այսպես, թողնելով հարազատ Բրիտանիան, Զետա-Ջոնսը մեկնում է Ամերիկա…

ca 960x720 - Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա-Ջոնս. մի սիրո պատմություն

1996 թ. Քեթրինը նկարահանվում է Ռոբերտ Լիբերմանի «Տիտանիկ/Titanic» մինի-սերիալում: Քեթրինը մեծ հույսեր էր կապում այս սերիալի հետ և նա չսխալվեց: Այս սերիալից հետ նրան նկատեց Հոլիվուդի ամենասիրված ռեժիսորներից մեկը՝ Սթիվեն Սփիլբերգը և երկու տարի հետո Զետա-Ջոնսը նկարահանվեց Մարթին Քեմփբելի «Զորրոյի դիմակը/ The Mask of Zorro» ֆիլմում, որի պրոդյուսերը Սփիլբերգն է: Այստեղ դերասանուհու խաղընկերներն էին Անտոնիո Բանդերասն ու Էնթոնի Հոփքինսը:

Այս ֆիլմի շնորհիվ Քեթրինը շլացուցիչ հաջողություն գրանցեց. գեղեցիկ, սեքսուալ, երիտասարդ դերասանուհին դարձավ շատ ու շատ տղամարդկանց երազների ամենանվիրական սուբյեկտը  և շատ ու շատ կանանց համար կանացիության խորհրդանիշ:

 

Հանդիպում…

Ասում են. «Ոչինչ հենց այնպես չի լինում»:

Քեթրինի և Մայքլի հանդիպումը տեղի ունեցավ «Զորրոյի դիմակը» ֆիլմի փակ պրեմիերային: Դուգլասն արդեն 20 տարի է ինչ ամուսնացած էր, երբ հանդիպում է Քեթրինին: Կինը՝ Դիանդրա Լյուկերը Մայքլին որդի էր պարգևել.Քեմերոնը Դուգլաս կրտսերի կյանքի ամենամեծ իմաստն էր, սակայն Քեթրինը փոխեց Դուգլասի կյանքի ընթացքն ու իմաստը…

Գերված գեղեցկուհու արտաքինով, Մայքլը չգիտեր ինչպես մոտենալ նրան: Թեև Մայքլը երբեք կանանց հետ դժվարություններ չի ունեցել, Քեթրինի մոտ իրեն փոքրիկ տղա էր զգում, որը կորցրել է խոսելու ունակությունը: Ի սկզբանե Քեթրինը լուրջ չէր ընդունում երկրպագուին, սակայն չէր հրաժարվում նրա նվերներից և հաճելի խոսքերից: Մի որոշ ժամանակ անց Քեթրինը պատասխանում է Մայքլին. «Ես էլ քեզ եմ սիրահարված, Մայքլ» և այս խոսքերով էլ հիմք է դրվում նրանց հարաբերություններին: Չար լեզուները զրպարտում էին Քեթրինին, ասելով, որ աղջկան միայն Մայքլի ունեցվածքն է հետաքրքրում, սակայն Մայքլը ուշադրություն չէր դարձնում նրանց:

i 4 960x540 - Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա-Ջոնս. մի սիրո պատմություն

Դուգլասը երազում էր սիրելիի հետ լինել, նրա կողքին անցկացնել կյանքի մնացած օրերը, և առանց երկմտելու երիտասարդ կնոջը ամուսնության առաջարկություն է անում: Սակայն ամենից առաջ նա պետք է ամուսնալուծվեր Դիանդրայից: Դիանդրան գիտակցում էր, որ ապահարզանն անխուսափելի է, սակայն հույս ուներ, որ կկարողանա հնարավորինս շատ գումար պոկել Դուգլասից և նրա բախտն իսպակես բերում է: Ընդհամենը 60 000 000 դոլարով Դուգլասը մեկընդմիշտ ազատվում է կնոջից և սիրելիին պաշտոնական առաջարկություն է անում:

Սիրահարների ամուսնության արարողությունը տեղի ունեցավ 2000 թ.: Հարսանիքին ներկա էին ամենամտերիմ ընկերները և հարազատները, ինչպես նաև սիրահարների 3-ամսյա որդին:

1 13 960x593 - Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա-Ջոնս. մի սիրո պատմություն

Մոխրոտիկի պատմությունն իրականություն դարձավ. Զետա-Ջոնսը ամուսնացավ Մայքլ Դուգլասի հետ:

Ամուսնությունից հետո Քեթրինի կարիերան կտրուկ վերելք է ապրում. պատահականություն է, թե ոչ՝ դատեք ինքներդ: Նրան նկատում են Կոեն եղբայրները և հրավիրում են նկարահանվելու «Անտանելի դաժանություն/Intolerable Cruelty» ֆիլմում, որտեղ Քեթրինի խաղընկերն է Ջորջ Քլունին: Ավելի ուշ Քեթրինը նկարահանվեց Սթիվեն Սոդերբերգի «Օուշենի 12 ընկերները/ Ocean’s Twelve» ֆիլմում, իսկ ավելի ուշ էկրաններ բարձրացան «Ծուղակ/Entrapment», «Ամերիկայի սիրելիները/America’s Sweethearts», «Չիկագո/Chicago» ֆիլմերը. վերջինը Ջոնսին Օսկար բերեց՝ «2-րդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում: Քեթրինի Օսկարին հաջորդում է  երկրորդ երեխայի՝ Քերիս Զետայի ծնուդնը:

Դուգլասը խելագարվում էր երեխաների համար: Երջանիկ հայրը զբաղվում էր զավակների դաստիարակությամբ, սակայն անուշադրության էր մատնել ավագ որդուն՝ Քեմերոնին. արդյունքում Քեմերոնը գնաց սխալ ճանապարհով…

դւ 960x960 - Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա-Ջոնս. մի սիրո պատմություն

Ճգնաժամ…

Ասում են. «Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ»: Համաձա՞յն եք:

Զետա-Ջոնսի և Դուգլասի ամուսնության առաջին 10 տարիներն ասես հեքիաթ լինեին: Սիրահարները հոգ էին տանում միմյանց մասին, ոչ մի րոպե չէին բաժանվում և համատեղ ուժերով դաստիարակում էին իրենց երեխաներին, միևնույն ժամանակ չմոռանալով իրենց կարիերայի մասին, սակայն 2010 թ. Դուգլասի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում: Մայքլը հուսահատ էր, քանի որ վստահ էր, որ կինը չի ցանկանա ստանձնել նրա խնամակալի դերը, սակայն Քեթրինը զարմացրեց բոլորին:

Մարդիկ ասում էին, որ ամուսնու հիվանդությունը կստիպի Զետա-Ջոնսին հեռանալ նրանից, սակայն Քեթրինը զարմացրեց բոլորին. նա օր ու գիշեր չէր հեռանում ամուսնու կողքից, հոգ էր տանում նրա մասին և հոգեպես աջակցում նրան: Ասում են. «Յուրաքանչյուր հաջողակ ամուսնու թիկունքում կին կա կանգնած». սա հենց այդ դեպքն է:  Մեկ տարի անց ամուսինները հայտարարեցին, որ ճգնաժամն անցյալում է և որ նրանք երջանիկ են և ոչ մի հիվանդություն չի կարող խոչընդոտել նրանց երջանկությանը:

Քաղցկեղն ինձ թևաթափ չարեց. այն ինձ ավելի ամուր դարձրեց: 

Մայքլ Դուգլաս 

դուուու 960x540 - Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա-Ջոնս. մի սիրո պատմություն

Սակայն…

Ամուսնու հիվանդությունը մեծ հարված հասցրեց Քեթրինին և շուտով նրա մոտ տրամադրության անկում և դեպրեսիա սկսեց նկատվել: Ավելի ուշ՝  2013 թ. Քեթրինը դիմում է մասնագետների օգնությանը. նա հույս ուներ, որ մասնագետների միջամտությունը նորից կվերադարձնի նրա՝ կյանքի հանդեպ սերը և դուրս կհանի դեպրեսիայից, սակայն ապարդյուն: Քեթրինն օրեցօր ավելի անկառավարելի էր դառնում և Մայքլը առաջարկում է բաժանվել: Կես տարի անց, սակայն, ամուսինները վերամիավորվում են, աշխարհին ապացուցելով, որ իրենց սերն անմահ է:

Ամուսնական կյանքում հաջողակ լինելու համար յուրաքանչյուր տղամարդ և կին պետք է իրենց սեփական լոգարանը ունենան: Այդքանը, սիրելիներս: 
Քեթրին Զետա-Ջոնս:


Շամիրամի մանյակը և Վանա լիճը [կյանքը ջրին տված թագուհու լեգենդը]

Աստղային կարանտին. Ռոբի Ուիլյամս, Հոփքինս և ոչ միայն

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Քըրք Դուգլասի ժառանգությունը

5 տաք սիրո խոստովանություն. կինո

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն

Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթողները

Դիտել հունիսին կինոթատրոնում

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

Հայտնի մարդիկ սգում են Կառլ Լագերֆելդի մահը

«ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա 2019»-ի հաղթողները

«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակից լավագույն սերիալները

«Ոսկե Գլոբուս 2019»-ի մասնակիցները