Մայր Թերեզան սիրո մասին... - VNews

Մայր Թերեզան սիրո մասին…


Մայր Թերեզայի անունը ճանաչելի է ողջ աշխարհում։  Այս կաթոլիկ միանձնուհին իր ողջ կյանքը նվիրել է աղքատներին ու հիվանդներին, դարձել Նոբելյան մրցանակի դափնեկիր և դասվել սրբերի շարքին: Մինչև 1931 թվականը  նրան կոչում էին Ագնես Գոնջե Բոյաջիու, ի դեպ, ալբաներենում Ագնես նշանակում է «փոքրիկ ծաղիկ»:

Այսպիսով, Ագնեսը ծնվել է 1910 թվականի օգոստոսի 26-ին Սկոպյե քաղաքում՝ կաթոլիկների ընտանիքում։ Մայր Թերեզա անունը ստացել է ի պատիվ ֆրանսուհի Թերեզայի, որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ։ Նրա կյանքը հիմնովին փոխվել է 1946 թվականին, երբ, իր իսկ խոսքերով, Հիսուսը երևացել է իրեն և ասել, որ թողնի ուսուցչի իր աշխատանքն ու Կալկաթայում օգնի աղքատներին ու հիվանդներին: Դեպքից 4 տարի անց Մայր Թերեզան հիմնել է «Բարեգործության միսիոներներ» կրոնական թիմը, որը ներկայումս ավելի քան 4500 անդամից էր բաղկացած ու գործում է ավելի քան 133 երկրում:

Կասկած չկա, որ նա աշխարհի ամենագթասիրտ կանանցից մեկն էր, իսկ ի՞նչպիսին էր սերն ըստ նրա։

Մայր Թերեզան սիրո մասին…

Կյանքում լավագույն դեղամիջոցը սերն է և հոգատարությունը:

***

Սիրեք, եթե դա չի վնասում:

***

Կյանքում չարը շատ է, շատ են անտուններն ու հիվանդները, բայց ամենավատ վիճակում նրանք են, ովքեր զրկված են սիրո բերկրանքից:

***

Սերը պետք է արտահայտել գործողության մեջ, և այդ գործողությունը ծառայելն է:

***

Սիրո հաջողությունը ոչ թե արդյունքի, այլ հենց ընթացքի մեջ է:

***

Ժպիտը մեր սիրո գլխավոր արտահատչամիջոցն է:

***

Սիրի՛ր. որքան շատ ես կիսում ուրիշների հետ, այնքան ավելի շատ ես ձեռք բերում ինքդ:

***

Փոքրիկ, բարի գործերը, որոնք արված են մեծ սիրուց դրդված, ուրախություն և խաղաղություն են բերում:

***

Երբ դուք ձեզ դժբախտ ու լքված եք զգում, փորձեք սիրով որևէ բան անել: Թեկուզ մեկ բառ արտասանեք սիրով, պարզապես սիրով մտածեք ինչ-որ մեկի մասին:

***

Բացեք ձեր սիրտը և փորձեք նրանում սեր արթնացնել: Դրա համար հարկավոր է դադարել ուրիշների և ձեր մեջ միայն թերություններ ու սխալներ տեսնել:

***

Ի՞նչ կարող եք անել աշխարհն ավելի լավը դարձնելու համար. գնալ տուն ու սիրել ձեր սեփական ընտանիքը:

***

Հեշտ է սիրել նրանց, ովքեր քեզանից հեռու են։ Ավելի դժվար է սիրել նրանց, ովքեր քո կողքին են:

***

Մարդիկ աշխարհում կարող են տարբեր տեսք ունենալ, տարբեր կրոն, տարբեր դաստիարակություն կամ դիրք:  Սակայն մի հարցում բոլորը նույնն են. բոլորը սիրո քաղց ունեն։

***

Երբ քննադատում եք մարդկանց, ձեզ այլևս ժամանակ չի մնում նրանց սիրելու։

***

Ընտանիք կազմելու միայն սիրելը բավարար է։ Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։

***

Թող նա, ով մտնում է ձեր կյանք, ձեզնից հեռանա՝ դառնալով ավելի լավն ու ավելի երջանիկ։

***

Սիրեք և ձեր սերը թող նույնքան բնական լինի, որքան շնչառությունն է։ Ոչինչ մի պահանջեք ու ոչինչ մի անկանալեք։ Եթե ինչ-որ բան ձեզ տրվում է, երախտապարտ եղեք։ Իսկ եթե ոչինչ չի տրվում, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։

***

Հիասթափվելով մի մարդուց՝ մի պատժեք մեկ ուրիշին դրա համար: Մի կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու կարողությունը։

***

Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ պարզապես մի արեք։

***

Ժպտացեք միմյանց, ժպտացեք ձեր կնոջը, ձեր ամուսնուն, ձեր երեխաներին… Կարևոր չէ, թե ում եք դուք ժպտում, կարևորն այն է, որ դա օգնում է ձեզ սիրով լցվել մարդկանց հանդեպ:

***

Որքան շատ սեր, իմաստություն, բարություն կա ձեր մեջ, այնքան ավելի շատ եք դուք դրանք նկատում ձեր շուրջը։

***

Ես երբեք չեմ միանա պատերազմի դեմ ուղղված շարժմանը։ Կանչեք ինձ, եթե լինի շարժում հանուն խաղաղության։

***

Աղքատություններից ամենամեծը հոգու աղքատությունն է։

***

Մերձավորին սիրել, նշանակում է նրան բարին ցանկանալ: Սիրելն արվեստ է, և այն աշխատանք է պահանջում: Լավ բժիշկները, երաժիշտները, նկարիչները, մարզիկները ժամերով մարզվում են, որպեսզի կատարելագործեն իրենց կարողություններն ու ընդունակությունները: Սիրո դեպքում էլ նույնն է: Եթե մենք սիրելու համար ջանքեր չգործադրենք, մենք միայնակ ու դժբախտ կլինենք: