Մայր Թերեզայի աղոթքը - VNews

Մայր Թերեզայի աղոթքը

թերեզա - Մայր Թերեզայի աղոթքը


Ես խնդրեցի Աստծուն, որ վերցնի իմ հպարտությունը, բայց Նա ասաց.

– Ո՛չ, հպարտությունը չեն վերցնում, դրանից հրաժարվում են:

Ես խնդրեցի Աստծուն, որ տա ինձ համբերություն, Նա մերժեց.

– Համբերությունը ձեռք են բերում փորձությունների ժամանակ: Այն չի տրվում, այն վաստակում են:

Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ պարգևի երջանկություն, բայց մերժվեցի: Աստված ասաց.

-Տալիս եմ քեզ օրհնություն: Կլինես երջանիկ, թե` ոչ, կախված է քեզանից:

Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ ցավերը, Նա ինձ մերժեց.

– Տանջանքները մարդուն ուղեկցում են դեպի Ինձ:

Ես խնդրեցի Աստծուն, որ իմ հոգին «մեծացնի», «աճեցնի», դարձյալ մերժվեցի: Աստված ասաց.

– Հոգին ինքը պիտի մեծանա և աճի:

Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ սովորեցինի սիրել այնպես, ինչպես Ինքն ինձ սիրեց: Աստված ասաց.

– Վերջապես հասկացար, թե ինչ է պետք խնդրել:

Ես խնդրեցի… Աստված ինձ համապատասխան փորձություն ուղարկեց, որ կոփվեմ:

Ես խնդրեցի իմաստություն, և Աստված ուղարկեց խնդիրներ ու բարդություներ, որոնց վրա պետք էր գլուխ կոտրել:

Ես խնդրեցի քաջություն: Նա ինձ վտանգավոր իրավիճակներում կանգնեցրեց:

Խնդրեցի սեր, Աստված ինձ մոտ ուղարկեց կարիքավորներին, խեղճերին, որբերին, անտուն լքվածներին, նրանց, ովքեր իմ օգնության կարիքն ունեին:

Ես խնդրեցի բարություն ու կարեկցանք, և Աստված ինձ տվեց հնարավորություն:

Չստացա նրանից, ինչ ես էի ուզում, բայց ստացա այն ամենը, ինչ պետք էր ինձ:

Աստված լսեց իմ աղոթքը…