Մեջբերումներ Պեգովի գրքից. «С веком наравне» - VNews

Մեջբերումներ Պեգովի գրքից. «С веком наравне»

Քչերը գիտեն, որ Սեմյոն Պեգովը նաև ստեղծագործում է՝ հեղինակում բանաստեղծություններ,  տպագրվել է ռուսական մի շարք պարբերականներում՝ «Под часами», «Персона», «Современники» և այլն։ Պուշկինյան  «С веком наравне» փառատոնի դափնեկիր է, մասնակցել է «Լիպեցկ 2011» երիտասարդ գրողների ֆորումին…

Պեգովը հեղինակել է «Я и рыжий сепар» գիրքը, որի լավագույն մեջբերումները ներկայացնում ենք՝ ստորև։

Երբ հինգամյա տղաները ծերերին բարոյականություն են սովորեցնում, վերջիններս, կամա թե ակամա, սկսում են ամաչել։ Երբ փորձառու ահաբեկիչները շփվում են երեխաների հետ, ինչպես հավասարը՝ հավասարի, երեխան, կամա թե ակամա, սկսում է հպարտանալ ինքն իրենով։

***

– Սա առանձին պատմություն է. փորձառու ահաբեկիչները մոտենում էին փոքրիկներին ու սկսում ընկերաբար շփվել նրանց հետ՝ «Քանի՞ տարեկան ես… անունդ ի՞նչ է, Ահմե՞դ, կեցցես, Ահմեդ… դու խելացի ու ուժեղ տղա կմեծանաս… ահա, վերցրու այս հազար լիրան»։

– Երեխաներին, հենց այդպես, փո՞ղ էին բաժանում։

– Հա… իհարկե, փոքր գումարներ. ես ինքս եմ դա տեսել, դա, իրոք, այդպես է։ Հարգալից էին շփվում երեխաների հետ, իսկ մեկ շաբաթ անց, անգամ, կինոթատրոն սարքեցին՝ բաց երկնքի տակ։ Մեծ էկրան դրեցին ու ամեն երեկո կինոդիտումներ էին կազմակերպում։ Երեխաներն արդեն գիտեին ժամն ու տեղը. պատրաստվում էին ու հավաքվում հրապարակում…

***

Բայց ոչ բոլոր ծնողներն էին իրենց երեխաներին մզկիթ ուղարկում։ Ի՞նչ էր սպառնում այն ծնողներին, ովքեր ընդդիմանում էին. հայրերին ձերբակալում էին։ Պատկերացնենք՝ ես ուզում եմ կռվել «դաուլի» կողմից, իսկ հայրս արգելում է. ես դիմում եմ նրանց՝ բողոքով, հորս տանում են, երբեմն, բանն անգամ հասնում է մահապատժի…

***

Ամեն ինչ սկսվում է կրոնի դասերից, սովորեցնում են «մանհաջը»՝ գաղափարախոսությունը, այդպիսով, լվանում են փոքր երեխաների ուղեղները, այնուհետև սովորեցնում են կրակել. պարապմունքները՝ անմիջապես մզկիթներում։ Սկզբում՝ շարիաթի դասընթաց, իսկ հետո՝ ուղիղ դեպի ռազմական ճամբար. այնտեղ արդեն քեզ զինվոր են դարձնում։ Ինձ հաջողվեց փախչել…

***

Վախի մահացու բացակայությունն, անգամ ամենաանելանելի իրավիճակներում, մի անգամ չէ, որ փրկել է նրա ու իր ուղևորների կյանքը։ Անխոհեմությունը, ինչպես տեսնում եք, ուղղեկցվում է բախտով. Տրաֆիմի հետ միշտ անվտանգ էր թվում…

***

Հերթափոխի ավարտին առաջնագծի բոլոր մարտիկները նույն դեմքն էին ստանում։ Առավել մեծահասակները երիտասարդանում էին՝ տասը տարով, առավել երիտասարդները՝ ծերանում էին աչքիդ առաջ։ Մեկօրյա, ինտենսիվ փոխհրաձգությունից հետո, թվում էր՝ նրանց բոլորի քառասունամյակն է լրացել. նրանց աչքերի ու կնճիռների մեջ փայլում էր ոգեղեն հասունությունը՝ համեմված ադրենալինի խենթ կայծերով…

 


10 կարևոր մեջբերում Ջորջ Օրուելի «1984»-ից…

ПОД ШУШИ. Սեմյոն Պեգովը բանաստեղծություն է գրել Շուշիի մասին

Բազմատաղանդ Սեմյոն Պեգովը [տեսանյութ]

Սեմյոն Պեգովի մասին

Ես հայ չեմ, բայց հասկացա՝ որքան դժվար է հայ լինել. Սեմյոն Պեգով

Աբրահամ Ռուսսոյի և Սեմյոն Պեգովի զրույցը՝ Արցախի մասին [տեսանյութ]

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին]

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը. մեջբերումներ

Quiz. Հայ կինոն ասում է…

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

«Լոլիտան» ասում է…