Մեծերի արտասովոր պատմությունները - VNews

Մեծերի արտասովոր պատմությունները

մեծերի արտասովոր պատմությունները - Մեծերի արտասովոր պատմությունները

VNews-ը ներկայացնում է հայտնի մարդկանց ոչ հայտնի ու արտասովոր պատմությունները՝

1. Միքելանջելոն և իր հիգիենան

Սիքստինյան կապելլան պատկերազարդած Միքելանջելոն արվեստի ամենահայտնի ու կարևոր դեմքերից մեկն է, որի պատկերները, կարող ենք ասել, անթերի են… ի տարբերություն նկարչի: Ասում են՝ նա հիգիենայի հարցում այդքան էլ օրինակելի չի եղել: Միքելանջելոն քնում էր իր հագուստով ու կոշիկներով՝ օրերով չփոխելով դրանք: Նա խուսափում էր լողանալուց ու նույնիսկ դա վտանգավոր էր համարում իր առողջության համար: Գուցե նա ճիշտ էր, և գուցե հենց դա է օգնել Միքելանջելոյին 89 տարի ապրել:

1 XlSO8nJvvjl68M3GHz6hmQ 960x579 - Մեծերի արտասովոր պատմությունները

2. Սալվադոր Դալին և իր կինը

Սյուրռեալիզմի մասին մտածելիս անհնար է չհիշել Սալվադոր Դալիին ու նրա հայտնի բեղերը: Նրա կյանքն այնքան արտասովոր է եղել, որքան և ինքը՝ նկարիչը: Նրա հետ կապված ամենաարտասովոր պատմություններից մեկն է իր մուսայի ու մեծ սիրու հետ ամուսնությունը: Բանն այն է, որ նկարիչը կնոջը՝ Գալային, վերաբերվում էր աստվածուհու պես: Դալին մի ամրոց էր գնել Գալայի համար ու իր կնոջն այցելության էր գնում միայն գրավոր հրավերով:

Salvador Dali and gala arrive in New York on board Normandy - Մեծերի արտասովոր պատմությունները

3. Սթենլի Կուբրիկն ու իր թույլ կողմը

Հայտնի պերֆեկցիոնիստ Սթենլի Կուբրիկն այն ռեժիսորն է, որին հիշում ենք այնպիսի լեգենդար ֆիլմեր դիտելիս ինչպիսիք են «Լարովի նարինջը», «Փայլատակումը» և այլն: Նման սարսափ ֆիլմերի ետևում պիտի որ կանգնած լինի անվախ ու բարդ բնավորություն ունեցող մեկը: Սա իհարկե այդպես է, սակայն արի ու տես, որ ռեժիսորը, ինչպես և ցանկացած մարդ, թույլ կողմեր էլ ուներ: Կուբրիկը շատ էր սիրում կենդանիների ու կյանքի մի շրջանում իր տանը 16 կատու էր պահում: Որոշ ժամանակ անց նա այդ թվին ավելացրել է նաև 7 ռետրիվեր որսորդական շուն և 4 ավանակ:

tumblr mfnc7xk1iu1rmgv4fo1 r1 1280 960x509 - Մեծերի արտասովոր պատմությունները

4. Ալբեր Քամյուն և կենդանաբանական այգին

Էլեգանտ, խելացի, ծխելն արվեստ դարձնող, Սիգարետ անունով կատու ունեցող և Նոբելյան մրցանակ ստացած հեղինակ Ալբեր Կամյուն բացի գրելուց զբաղվում էր նաև փիլիսոփայությամբ, լրագրությամբ, ֆուտբոլ դիտելով ու կենդանիներին դիտելով: Նա այնքան էր կենդանիներ սիրում, որ երբ այցելեց Նյու Յորք, անմիջապես այցելեց Կենտրոնական այգու կենդանաբանական այգի: Նա այս կենդանաբանական այգի գնաց ոչ թե մեկ, ոչ թե երկու, ոչ թե երեք անգամ, այլ 20 անգամ: 

120409 r22060 g2048 960x540 - Մեծերի արտասովոր պատմությունները

5. Պաբլո Պիկասո

Նկարիչ Պաբլո Պիկասոն՝ նույն ինքը Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանցիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Կրիսպին Կրիսպինյանո դե լա Սանտիսիմա Տրինիդադ Ռուիս Պիկասոն, բացի իր նկարներից ու խենթ կյանքից, հայնտի է նաև իր խիզախությամբ: Նրան չէին անհանգստացնում քննադատների վատ կարծիքները, ոստիկաններն ու ընդհանրապես՝ ոչ ոք: Առօրյա կյանքում նույնպես այդպես էր, գուցե պատճառն այն է, որ նկարիչն իր հետ ամենուր ատրճանակ էր տանում, որպեսզի մարդիկ չհամարձակվեին անհանգստացնել իրեն՝ այդ տաքարյուն ու հանճարեղ իսպանացի լեգենդին:

picasso conquista marsella imagen 1 20180216095147 1200x800 960x699 - Մեծերի արտասովոր պատմությունները

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Վիկտոր Ցոյն ու պետերբուրգյան Կամչատկան

Ինչո՞ւ էր Սալվադոր Դալին ատում քրոջը ու ինչո՞ւ նրան ծաղրական ու էրոտիկ նկարում պատկերեց

Ռոքֆելլերը ՄԱԿ-ից վերցրել է Պիկասոյի նկարով գոբելենը

Ամենահանճարն ու արցունքոտ մուսան. Պիկասո-Դոռա Մաար

Լև Տոլստոյի տարօրինակությունները

Միքելանջելո․ մարդ, որ չէր սիրում մաքրություն

«Ժանտախտը». հատված

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Տիրամայրը ոգեշնչում է. դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո

Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Ալբեր Կամյու և Մարիա Կազարես

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Պաբլո Պիկասոն՝ Դևիդ Դուգլաս Դունկանի օբյեկտիվում