fbpx

Մեծերի փոքր տարօրինակությունները [մաս 2]

Տաղանդավոր մարդիկ սովորաբար տարբերվում են և ունենում են տարօրինակություններ: Մեր այս հոդվածով ձեզ ենք ներկայացնում ամենահայտնի և տաղանդավոր մարդկանց ամենազարմանալի տարօրինակությունները:

Սալվադոր Դալի

Սալվադոր Դալին այն արվեստագետներից է, որոնց տարօրինակ սովորությունները թիվ և հաշիվ չունեն, բայց ամենահետաքրքիրներից մեկը նկարչի՝ ընթրիքից հետոյի քունն է: Այդ ժամին Դալին ձեռքում ծանր բանալի պահած էր պառկում քնելու, իսկ կողքին՝ երկաթե տարա: Քնելուն պես բանալին ընկնում էր տարայի մեջ, և Դալին արթնանում էր անտանելի ձայնից: Դալին ասում էր.

«Չկա ավելի հաճելի բան, քան այդ թարմացնող ձայնի տակ արթնանալը»:

Լյուդվիգ վան Բեթհովեն

Լյուդվիգ վան Բեթհովենը շատ հազվադեպ է սափրվել:
Ըստ նրա՝ դա կարող էր կանգնեցնել ստեղծագործ միտքը: Իսկ երաժշտություն գրելուց առաջ երգահանը գլխին սառը ջուր էր լցնում, ինչը կնպաստեր ուղեղի արդյունավետ աշխատանքին:

Չարլզ Դիքենս

Իր ժամանակների ամենահայտնի գրողներից մեկը՝ Չարլզ Դիքենսը, դիահերձարաններ այցելելու սովորություն է ունեցել:
Նա գրել է.

«Դիահերձարաններից մի անիրական ուժ եմ ստանում»:

Դիքենսը նաև իր գրած ամեն 50-րդ տողից հետո մի կում եռացրած ջուր է խմել:

Ալբերտ Էյնշտեյն

Անվանի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը երբեք գուլպաներ չի կրել:

«Միևնույն է դրանք շատ շուտ ծակվում են»:

Թրումեն Կապոտե

Թրյումեն Կապոտեն գրեթե միշտ պառկած դիրքում է գրել՝ միայն մատիտով:
Նա երբեք էլ չի սիրել տպագրական մեքենաները:

1 2

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Հայտնի գրողների սիրո խոստովանությունները

Մեկ օր Սալվադոր Դալիի հետ. մեծ սյուրռեալիստի բացառիկ լուսանկարները

Պուշկինն ասում է…

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Մարդիկ պատմում են հայտնի մարդկանց հետ իրենց անհավանական հանդիպումները

«Անտաղանդները». Ֆրեյդ, Չերչիլ, Էյնշտեյն, Դիսնեյ, Ռոուլինգ

Սալվադոր Դալիի «Ալիսը հրաշքների աշխարհում» բացառիկ շարքը

Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները

Մեծերի արտասովոր պատմությունները

Անմահ դասականը. Werner Goldberg

5 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է

Սալվադոր Դալիին «կյանքի կկոչեն» նոր ցուցադրության ժամանակ