Ես միշտ ասում եմ, որ մարդ պետք է փորձի գլուխը վերև, իսկ միջնամատն ավելի վերև պահել:
Ես պետք է ինձ այնպես պահեմ, որ մարդիկ ինձ լուրջ ընդունեն:
Մարդիկ հիմարություններ են դուրս տալիս և կեղծավորություններ են անում, այդ իսկ պատճառով ես նախընտրում եմ մենակ մնալ:
Ոչ ոք չի ձանձրանում սիրելուց, սակայն բոլորը ձանձրանում են սպասելուց, ստեր լսելուց, ցավ ապրելուց և ձևացնելուց:
Ես դեռ ամբողջովին չեմ խելագարվել, սակայն զգում եմ, որ դա շատ շուտով տեղի կունենա:
Գեղեցկության իմ սահմանումը հետևյալն է. լինել հասարակ, էլեգանտ և զգայուն: Ես կարծում եմ, որ երբ կինը ներդաշնակ է ինքն իր հետ և հավատարիմ է իր արժեքներին, նա ակամայից փայլում է:
Մենք ապրում ենք այնպիսի մի իրականության մեջ, որտեղ հեռախոս կորցնելը կուսություն կորցնելուց ավելի դրամատիկ է:
Ես փորձում եմ ապրել այն հավատով, որ կարմա գոյություն ունի: Այդ իսկ պատճառով ես անում եմ այն, ինչը ցանկանում եմ, որ ժամանակի ընթացքում հետ վերադառնա:
Ես բերանս բացելու կամ խոսելու ոչ մի ցանկություն չունեմ, քանի որ այն ամենը, ինչ ես ասում եմ, միշտ իմ դեմ է օգտագործվում:
Ես կարծում եմ, որ սեփական մարմնումդ սեքսուալ և հարմարավետ զգալը հիասքանչ մի բան է, և ես դեմ չեմ, եթե ինձ միայն դրա համար ընդունեն և գնահատեն: Ես գիտեմ, թե ինչի եմ ունակ և արժանի, ես գիտեմ, որ ես համեմատաբար խելացի աղջիկ եմ, այո, ես խելացի եմ, և ես զգում եմ, որ սեքսուալ տեսքը կարող է ինձ ավելի հզոր մարդ դարձնել:
Միակ բանը, ինչն ինձ է պատկանում, իմ մարմինն է, քանի որ մնացած ամեն ինչը պատկանում է ուրիշներին:
Ես 18 տարեկանից ընկերություն եմ արել տղաների հետ և ես շատ «ընտանեկան» եմ, սակայն ես չեմ սիրում միայն ինքս ինձ համար կերակուր պատրաստել: Ինձ դուր է գալիս ուրիշների համար պատրաստել, բայց ես չեմ սիրում մաքրություն անել կամ ամաններ լվանալ, ինչպես նաև չեմ սիրում լվացք անել:
Քանի դեռ ինձ ասում են, թե ինչ պետք է անեմ, ես կանեմ հակառակը: Քանի դեռ մարդիկ ինձ ասում են, որ չպետք է դաջվածքներ անեմ, ես կշարունակեմ դաջել մարմինս: Ներսումս ուժգին կրակ է, որը դրդում է, որ մարմինս դաջվածքներով պատեմ: Ես թքած ունեմ, որ զբաղվում եմ ինքնակործանմամբ, քանի որ ես ըմբոստության կարիք ունեմ:
Ես հասկացել եմ, որ հայտնի լինելը նման է քավության նոխազ լինելուն: Որոշ դեպքերում կարևոր չէ, թե ինչ կայուն հիմքի վրա ես կանգնած, մարդիկ միևնույն է քեզ ներքև կտանեն:
Ինձ մեծացրել են այն համոզմունքով, որ ես Աստծո ձեռքերում եմ և անվտանգության մեջ եմ, սակայն ես ինքս ինձ հետ ինձ անվտանգ չեմ զգում:
Ինձ դուր են գալիս այն գրքերը, որոնք ինձ ապահովում են այնպիսի գիտելիքով, որով ես նախկինում ապահովված չեմ եղել: Եվ սիրում եմ այն գրքերը, որոնք թույլ են տալիս կարդալուց հետո մեծանալ և փոխվել:
Ես կարող եմ միլիոնավոր մարդկանց օրինակ բերել, որոնք ավելի արժանի են այն բոլոր կերպարներին, որոնք ես մարմնավորել եմ և այն կյանքին, որով ես ապրում եմ:
Այո, ես ունեմ բերան և այն օգտագործելուց չեմ վախենում:
Մարդիկ ինձ Անջելինա Ջոլիի հետ են համեմատում, սակայն նա շատ լուրջ և հավասարակշռված է, իսկ ես՝ ոչ:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք շատ նուրբ հոգի և էներգիա ունեն: Ես իսկապես շատ նուրբ եմ և ինձ դուրս են գալիս այն տղաները, որոնք ինձ նուրբ կվերաբերվեն: