Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին]

Տարի շարունակ ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ 1925 թվականին Ժնևում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսում սահմանվել է Երեխաների պաշտպանության օրը: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Մեծերը՝ երեխաների մասին

Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք։

Զ. Ֆրեյդ

Միայն մանկության երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել։

Զ. Ֆրեյդ

Սովորեցրու երեխաներիդ լռել, խոսել նրանք ինքներն էլ կսովորեն։

Բ. Ֆրանկլին

Ձեր երեխային կուռք մի դարձրեք: Երբ նա մեծանա, զոհեր կպահանջի։

Պ. Բուաստ

Երեխայի ժամն ավելի երկար է, քան ծերունու օրը։

Ա. Շոպենհաուեր

Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է, և յուրաքանչյուր հանճար՝ ինչ-որ չափով երեխա։

Ա. Շոպենհաուեր

Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա, նրանք (որ մեր հետ երբեք չի լինում) վայելում են ներկան։

Ժան դը Լաբրյուեր

Ոչինչ ավելի հազվադեպ չի լինում, քան կատարյալ անկեղծությունը ծնողների և երեխաների միջև։

Ռ. Ռոլան

Ոչինչ չի զարմացնում, երբ ամեն ինչ զարմացնում է, այդպիսին է երեխայի առանձնահատկությունը։

Անտուան դը Ռիվառոլ

Փոքր երեխաները շատ ընդհանրություններ ունեն ինտելեկտուալների հետ: Նրանց աղմուկը զայրացնող է, լռությունը՝ կասկածելի։

Գ. Լաուբ

Երեխային իրավունք չունի պատժել նա, ում երեխան չի սիրում։

Ջ. Լոք

Մանկությունը կյանքի ամենաերջանիկ տարիներն է, միայն ոչ երեխաների համար։

Մ. Մուրկոկ

Մայրերն ավելի շատ են սիրում իրենց երեխաներին, քան հայրերը, որովհետև նրանք ավելի վստահ են, որ դրանք իրենց երեխաներն են։

Արիստոտել

Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը։

Դոստոևսկի

Երեխաները սուրբ են և մաքուր: Չի կարելի դարձնել նրանց մեր տրամադրության խաղալիքը։

Ա. Չեխով

Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են։

Վ. Հյուգո

Երեխաներն ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց սեփական ձևը, և չկա ավելի անմիտ բան, քան ցանկությունը՝ փոխարինել այն մերով։

Ժ.Ժ. Ռուսո


Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը. մեջբերումներ

Quiz. Հայ կինոն ասում է…

Ինչո՞վ զբաղեցնել երեխաներին այս օրերին

Թե ինչու Իտալիայում մանկատներ չկան…

Գիտնականները պարզել են, որ…

Երեխաների և կենդանիների ընկերության մասին

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

«Լոլիտան» ասում է…

Պուշկինն ասում է…

Էլվիս Փրեսլին ասում է…

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Րաֆֆին ասում է…