-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Դեդո-Բաբո» հայտնի հուշարձանի իսկական անվանումը «Մե՛նք ենք մեր սարերը»‐ն է։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։
Ավելի քան 40 տարի առաջ իտալական Կարարա քաղաքում կազմակերպվեց համաշխարհային ցուցահանդես։ Նշանավոր հեղինակների արվեստի ստեղծագործությունների հետ միասին ցուցահանդեսում ներկայացված էին վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի աշխատանքները։ Նրա ցուցադրած գործերից մեկին հետագայում վիճակվեց դառնալ աշխարհահռչակ։
Քանդակը «Մենք ենք, մեր լեռները» անունով է կնքել Բագրատ Ուլուբաբյանը։ Այն Ստեփանակերտի մուտքի մոտ որպես հուշարձան ունենալու գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ։
Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին՝ բողոք է բարձրացվել Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ։ Այնուամենայնիվ, այն տեղադրվեց։ Հուշակոթողը նաև վեճի առիթ է հանդիսացել Եվրատեսիլ-2009 էստրադային երգի մրցույթ-փառատոնի ժամանակ, քանի որ Հայաստանի մասնակցի հոլովակի ժամանակ պատկերված էր այն։
«Մե՛նք ենք մեր լեռները» հուշահամալիրը վերակառուցվել ու բարեկարգվել է գործարար Կարեն Ավագյումյանի կողմից։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո