Մենք հիշում ենք ուսուցիչների վիրավորանքները... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մենք հիշում ենք ուսուցիչների վիրավորանքները…

Մենք ավարտում ենք դպրոցն ու, ինչպես հաճախ ասում են ավարտական երեկոների ընթացքում, ուղևորվում նոր կյանք, ասել է թե՝ ավարտում ենք ու կյանք մտում՝ իսկական, առանց տնայինների կամ թելադրությունների, առանց հստակ գնահատականների ու հարգելի բացակաների: Մենք բոլորս ինչ-որ պահի լքում ենք դպրոցը, սակայն, արի ու տես, որ այդ 10-12 տարիները մեզ այդպես էլ չեն լքում հետագա կյանքի ընթացքում:

Մենք լքում ենք դպրոցը, իսկ դպրոցը մեզ՝ ոչ

Դպրոցական առաջին ընկերներից, առաջին սերերից ու առաջին հիասթափություններից, լավ ու վատ գնահատականներից զատ մեր հիշողության մեջ պինդ-պինդ տպվում են ուսուցիչներն ու այն, թե ինչ գնահատականներ են նրանք մեզ տալիս: Խոսքը ոչ թե թվանշանի մասին է, կամ որևէ առարկայի իմացության, այլ այն գնահատականների, որոնք նրանք տալիս են մեր անհատականությունը: «Անպատասխանատու է», «ցրված է», «մոռացկոտ է», «ախր հե՜չ աշխատասեր չէ, թեև ընդունակ երեխա է», «տեղը հանգիստ չի նստում», «դե շատ թափթփված է. տեսե՞լ եք նրա գրասեղանը». այո՛, այս ամենն ու դեռ ավելին մենք հիշում ենք: Ինչու՞ են այս արտահայտություններն այդչափ նեղացնում մեզ՝ ստորև:

Դպրոցն ունի հստակ նշանակություն ու գործառույթ, մարդկային լեզվով ասած այն մի վայր է, որտեղ մենք պիտի գիտելիք ստանանք իմաստուն ու հոգատար մանկավարժներից, մարդկանցից, որոնք ի զորու են օրինակ ծառայել ու ճանապարհ ցույց տալ, ոչ թե քարեր նետել մեր ճանապարհին: Սակայան սա իդեալական տարբերակն է, իսկ ի՞նչ է լինում հաճախ. մենք հայտնվում ենք մի տեղ, ուր մեր՝ դեռ ամբողջապես չձևավորված էգոն նվաստացնում են, սովորեցնում՝ չհավատալ ինքներս մեզ: Եվ մի բան է ծաղրանքների ու քննադատությունների արժանանալ մեզ հավասարների՝ համադասարանցիների կողմից, և լրիվ այլ է, երբ հալածանքների աղբյուրը ուսուցիչն է՝ որոշակի հեղինակություն, որի կես խոսքը կարող է կասկածի տակ դնել մեր ողջ ինքնությունն ու մեր տեսակի գոյության իրավունքը:

Առաջին «դատավճիռ»

Հոգեթերապեվտ Ալֆրեդ Ադլերը իր «Երեխաների դաստիարակություն. սեռերի փոխազդեցություն» աշխատության մեջ ներկայացնում է, թե երեխայի հոգեկան վիճակի համար որքան ծանր են հաճախակի ցածր գնահատականներն ու ծույլիկի համբավն առհասարակ: Երեխան առանց այդ էլ զգում է իր թերի լինելը հենց միայն այն պատճառով, որ օբյեկտիվորեն զիջում է մեծահասակներին: Այս բացասական զգացողությունը սրվում է, երբ ուսուցիչներից մեկը նրան բացասաբար է գնահատում, առավել ևս, եթե դա չի արվում նրբանկատորեն ու խնդիրը շտկելու բարի միտումով:

Խաբված վստահություն

Առաջին պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին է կյանքի դրվածքն ու ինչպես է պետք այդտեղ ինքնադրսևորվել մենք ձևավորվում ենք մեծահասակների միջոցով: Հաճախ մենք չենք էլ գիտակցում, թե որտեղից մեզ երևույթների մասին այս կամ այն պատկերացումները: Կյանքի ամենասկզբում ցանկացած երեխա փորձում է առողջ կապ հաստատել որևէ կարևոր մեծահասակի հետ, սկզբում այդպիսին լինում է մայրը, հետագայում՝ սոցիալիզացիայի ընթացքում երեխան սկսում է փնտրել այլ նշանավոր մեծահասակների, սովորաբար, այդպիսիք են դառնում ուսուցիչները, որոնց երեխան իսկզբանե վստահում է:

Երեխան վստահ է՝ եթե դա տեսել է ուսուցիչը, դա տեսել են բոլորը:

Փիլիսոփա և հոգեթերապեվտ Նիկոլ Պրիերն իր «Մեր երեխաները փոքրիկ փիլիսոփաներ են» աշխատության մեջ պարզաբանում է՝ երբ ուսուցչի բացասական գնահատականը չի վերաբերում վերջինիս նեղ մասնագիտական ոլորտին այն ավելի կործանրար է անդրադառնում երեխայի վրա, քանի որ երեխան դա ընկալում է ոչ թե որպես սոսկ ուսուցչի կարծիք, այլ՝ հանրության:

«Երբ խոսքը գնում է երեխայի բնավորության կամ արտաքին տեսքի մասին, երեխան համոզված է՝ եթե դա տեսել է ուսուցիչը, ապա դա նկատել են բոլորը, և նա ստիպված է մի լուռ անկյունում միայնակ պայքարել իր պատկերացմամբ այդ համընդհանուր բացասական վերաբերմունքի հետ»: 

Իրական դեպք. 36 ամյա մի կինն, որը զբաղեցնում է PR-բաժնի ղեկավարի պաշտոն մինչ օրս կարմրում է ամեն անգամ՝ մեծ լսարանի առաջ ելույթ ունենալիս: Պատմում է՝ «Երբ ես 12 տարեկան էի փոխեցի դպրոցս, առաջին օրն ուշացա լեզվի դասից: Երբ մտա դասաենյակ բոլոր աշակերտները նստած էին, ուսուցչուհին ինձ տեսնելուն պես բարձրաձայնեց՝ «լավ սկիզբ է, 10 րոպե ուշացել ես, լավ է՝ գոնե կարմրում ես»»: Այդ օրվանից հետո ամեն անգամ երբ շրջապատի հայացքները սևեռված են նրա վրա նա ամոթի սուր զգացողություն է ունենում ու կարմրում: Հիշու՞մ եք մեմ դարձած արտահայտությունը՝ «բոլոր խնդիրները գալիս են մանկությունից. վերոնշյալ պատմությունն էլ՝ դրան վառ ապացույց:

Մանակվարժի թուլություն-թերացումները

Հարցի մյուս կողմը. ինչու՞ են մանկավարժներն իրենց այդչափ անզսպվածություն թույլ տալիս, ինչու՞ են գնահատում ոչ միայն առարկայի իմացությունն այլև երեխայի անձնային հատկանիշները: Տրամաբանական պատասխաններից մեկը հուշում է՝ ուսուցչին հարկավոր է մի այնպիսի հատկություն ձևավորել, որը թույլ կտա ամրապնդել իր մասնագիտական դիրքերը, հաճախ այդպիսին հանդիսանում է իշխելու կարողությունը: Հայտնի փաստ է՝ իշխանություն ձեռք բերելու դեպքում մենք կորցնում ենք քննադատական վերաբերմունքն ինքներս մեր հանդեպ և հեշտությամբ խառնում ենք անձնայինն ու մասնագիտականը: Բանն այն է, որ ուսուցիչները նույնպես ունեն իրենց նարցիստիկ բարդույթները:

Որոշ մեծահասակներ թյուր կարծիք ունեն առ այն, որ չոր նախատանքները կոփում են երեխային:

Մեկ այլ բացատրություն. երեխային «անընդունակ ու ծույլ» պիտակներ փակցնելը հարմար դիրքորոշում է վերոնշյալ՝ նարցիստիկ բնավորություն ունեցող ուսուցիչների համար, այդ կերպ նրանք բացառում են իրենց դերն ու մեղավորությունը երեխայի անհաջողությունների մեջ: Այս պարագայում կա մի փոքրիկ գաղտնիք, որը կօգնի ընդհանուր լեզու գտնել ուսուցչի հետ և մեղմել նրա ծանր բնավորությունը: Ուսուցիչների այս տեսակը շնորհակալություն կարրիք ունի, և եթե նրան այդ շնորհակալությունը հայտնեք, շեշտեք, թե որքան եք կարևորում նրա գործն, ապա օգնություն և սատարում խնդրեք նրանից, ապա, ամենայն հավանականությամբ, նա ընդառաջ կգա և կբարելավի իր՝ երեխայի հետ շփման հմտությունները:

Հույս ներշնչել լավ գալիքի հանդեպ

Ուսուցիչները մի պինդ արդարացում ունեն՝ «կյանքում ամեն ինչ ավելի դաժան է լինելու», նրանք ասում են, որ այդ կերպ ամրապնդում են երեխայի հոգեբանությունն ու պատրաստում նրան գալիք դժվարություններին. սա սխալ մոտեցում է: Լավագույնն, ինչ կարող է տալ երեխային ցանկացած մեծահասակ, մասնավորապես՝ ուսուցիչ «ուրախության ու հույսի ներշնչումն է ապագայի հանդեպ»: Հարկավոր է հիշել, որ այսօրվա երեխաներից, և նրանց տված մեր դաստիարակությունից է կախված, թե ինչպիսիք կլինեն վաղվա մեծահասակները:

 

 

 

 


Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Լռությամբ բռնանալու մասին…

Բանականության և սրտի մասին

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում

Լաբկովսկին ասում է…

Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ

10 բան, որ սպանում է կանացի էներգիան

Մեկ ամիս կյանքը փոխելու համար