Մեր ժամանակների պապա Կառլոն - VNews

Մեր ժամանակների պապա Կառլոն

 

Լիվիո դե Մարկին յուրօրինակ ոճ ունեցող վարպետ է։ Նրա պատրաստած հագուստը մրցակից է հայտնի մոդելավորողների ստեղծածին, նրա մեքենաները չեն զիջում ամենահայտնի մակնիշներին։ Ուղղակի մի մանրուք կա, որը խանգարում է Մարկիի ստեղծածը կիրառել իրականում։ Դա այն նյութն է, ինչից ծնունդ է առնում այս քանդակագործի արվեստը։ Լիվիո դե Մարկին ամեն ինչ ստեղծում է փայտից։

 

 

Լիվիոն կարող է փայտից քանդակել ինչ ուզես` գլխարկ, երեկոյան զգեստ ներքնաշոր, պայուսակ, շուն, կատու կամ գիրք։ Ընդ որում, այս ամենը  իրական չափերով են ստեղծվում։

Յուրքանչյուր իր բնօրինակի լիարժեք կրկնօրինակն է, ամեն մի ծալք, ստվեր կամ դետալ չի շեղվում իրականից։

 

Մարկիի աշխատանքներում հայտնի Մերսեդես, Ֆերարի, Ֆոլկսվագեն, Յագուար, Ֆիատ մեքենաների փայտե կրկնօրինակները կան, որոնց նույնիսկ շարժիչը ստեղծված է իրականին համարժեք։

 

 

Վենետիկով հիացած Լիվիոն, որոշել էր ճարտարապետ դառնալ, բայց գծագրերին ու նախագծերին զուգահեռ նրան գրավեց  նաև փայտի հետ աշխատանքը։

 

 

Փայտը դարձավ հոբբի Լիվիոյի համար, որին նա տրամադրում է իր ողջ ազատ ժամանակը։

 

 

Լիվիոն իր աշխատանքների համար օգտագործում է ամենատարբեր ծառերի փայտեր` կաղնու, բալենու, ընկուզենու և այլն։

 

 

Իր աշխատանքները Լիվիոն պահում է իտալական Բելլունո գյուղի փայտե տանը։ Տունը, նույնպես նրա ձեռքի աշխատանքն է։ Գեղարվեստական արժեք ունեցող այս տունը լի է փայտե կահույքով, բազմոցով, սփռոցով ու վարագույրներով։