Մեր ժամանակների լավագույն մինի-սերիալները, ըստ Vnews-ի - VNews

Մեր ժամանակների լավագույն մինի-սերիալները, ըստ Vnews-ի

20 min min 1 - Մեր ժամանակների լավագույն մինի-սերիալները, ըստ Vnews-ի

Այսօր ձեզ կներկայացնենք, լավագույն մինի-սերիալների, մեր՝ սյուբեկտիվ թոփ 10-ը: Սերիալներից յուրաքանչյուրը կարող է դառնալ ձեր երեկոների լավագույն ընկերը: Դե ինչ, չմոռանաք կիսվել մեզ հետ ձեր նախընտրած մինի-սերիալներով:

Chernobyl

chernobil 960x540 - Մեր ժամանակների լավագույն մինի-սերիալները, ըստ Vnews-ի

Սերիալը մեզ տեղափոխում է հեռավոր 1986 թ. Պրիպյատ, Ուկրաինա, և ստիպում զգալ այն ամբողջ ցավը և սարսափը, որին բախվել են տեղացիները: Քիմիկոս Վալերի Լեգասովը Նախարարների խորհրդի փոխնախագահ Բորիս Շերբինայի հետ ուղևորվում է աղետի գոտի՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ով է մեղավոր, և փորձելու մեղմել վթարի հետևանքները: Այս երկուսին հաջողվում է բացահայտել ճշմարտությունը, բայց պարզվում է, որ դրա գինը բարձր է, շատ բարձր…1988 թ. Վալերի Լեգասովն պատմում է իր հիշողությունները՝ ձայնագրելով դրանք ու  թաքցնելով, ինչից հետո  էլ  ինքնասպան լինում իր տանը:

Houdini

MV5BMTkxNTM3MDEzNV5BMl5BanBnXkFtZTgwNTI3OTE0MjE@. V1 SY1000 SX1500 AL - Մեր ժամանակների լավագույն մինի-սերիալները, ըստ Vnews-ի

Հանրահայտ իլյուզիոնիստ, մոգ, հիպնոսի վարպետ Հարրի Հուդինիի կյանքի մասին պատմող այս մինի-սերիալը դուր կգա բոլորին: Աղքատ հրեաների ընտանիքում ծնված փոքրիկը տեսնում է մի աճպարարի և հիանում նրա վարպետությամբ: Հենց այդ օրվանից էլ որոշում է աճպարար դառնալ: Աշխարհի ամենահայտնի աճպարարներից մեկի կյանքի պոտմությունն այս մինի-սերիալում:

The Act

%D5%A4%D5%AB%D5%A4%D5%AB 1 960x546 - Մեր ժամանակների լավագույն մինի-սերիալները, ըստ Vnews-ի

«The Act» մինի-սերիալւ պատմում է հոգեկան խանգարումներ ունեցող կնոջ մասին։ Սերիալի հիմքում իրական պատմություն է։ Դի-Դի Բլանչարդ իդելական մայր էր, որը միայնակ խնամում էր իր հիվանդ դստերը՝ Ջիպսիին։Անվասայլակի վրա նստած աղջկա հիվանդությունների քանակը անհաշվելի էր. նա անցել էր քաղցկեղի միջով, չէր քայլում, սնվում էր միայն սնուցման զոնդի միջոցով, տեսողության ու լսողության հետ կապված խնդիրներ ուներ ու բազմաթիվ վիրահատությունների միջով էր անցել։Դի-Դին տանում էր դստերը հիվանդանոցներով, գումարներ էր հավաքում նրա համար, դիմում էր տարբեր կազմակերպությունների՝ աջակցություն ստանալու նպատակով։ Բոլորը վստահ էին՝ Դի-Դին անում է հնարավոր ու անհնարին ամեն բան դստեր համար։ Սակայն դա բացարձակապես այդպես չէ… ի՞նչ էին թաքցնում Բլանչարդները և արդյո՞ք Ջիպսին այդքան հիվանդ էր՝ դիտեք սերիալում։

Olive Kitteridge

chto znaet oliviya scene 1 - Մեր ժամանակների լավագույն մինի-սերիալները, ըստ Vnews-ի

HBO-ի 4 մասանոց մինի սերիալ, որը պատմում է Օլիվիայի կյանքի մասին: Օլիվիան դպրոցի ուսուցչուհի է, խիստ և մի փոքր դաժան կին, ով տանջում է իր չորությամբ ամուսնուն և որդուն: Ի՞նչն է պատճառը, որ Օլիվիան չի կարողանում երջանիկ լինե, ո՞վ է մեղավոր: Բարդ ու պարզ մարդկային երջանկության և հարաբերությունների մասին պատմող հրաշալի մինի-սերիալ:

Mrs. America

1200x800 0xac120003 13845056371602164088 - Մեր ժամանակների լավագույն մինի-սերիալները, ըստ Vnews-ի

Ամերիկյան «Mrs. America» մինի-սերիալի հեղինակել է Դավի Ուոլերը։ Սերիալի պրեմիերան կայացել է «Hulu» հարթակում 2020 թվականի ապրիլի 15-ին։ Սերիալը խիստ կանացի է, այն հնարավորություն է տալիս ճանապարհորդել ֆեմինիզմի պատմության ուղիներով։ Իբրև հենք հեղինակները վերցրել են ֆեմինիզմի պատմության մի շատ կարևոր կտոր. 1970–1980 թվականներին երկրորդ ալիքի ֆեմինիստուհիները պայքարում էին, որպեսզի ԱՄՆ Սահմանադրությամբ հաստատվի օրինագիծ, որը վկայակոչում է հավասարություն բոլոր քաղաքացիների համար՝ անկախ սեռային պատկանելիությունից։ Սերիալում իրենց տեղն են գտել ֆեմինիստական պայքարի այնպիսի խոշոր կերպարներ, ինչպիսիք են Գլորիա Սթայնեմը, Բեթի Ֆրիդանը, Շիրլի Չիսհոլմը, Բելլա Աբզուգը և Ջիլ Ռաքելսհաուս… Հակառակ բևեռում պահպանողական շարժման ակտիվիստ Ֆիլիս Շլեֆլին է, ում կերպարը լավագույնս կերտում է Քեյթ Բլանշետը։ Ֆիլիսը պայքարում է կոնսերվատիզմի համար, բարձրաձայնում է տնային տնտեսուհիների ցանկությունները ու զգուշացնում բոլորին, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ օրինագիծը ավանդական ամերիկյան ընտանիքի համար։

The Night Of

սերիալ

8 մասանոց այս մինի-սերիալը պատմում է մի տղամարդու մասին, որը մարմնավաճառի հետ կրքոտ գիշերից հետո արթնանում և կնոջը սպանված գտնում կողքին: Բանտարկություն, դատավարություն, հետաքննություն և փաստաբան, որ փորձում է օգնել:

The Queen’s Gambit

0d3c5a43573124ee2d88357333512552 - Մեր ժամանակների լավագույն մինի-սերիալները, ըստ Vnews-ի

Երկար ժամանակ էր, ինչ մենք հետաքրքրված չէինք շախմատով, երբ Նեթֆլիքը որոշեց էկրանավորել Ուոլտեր Թևիսի 1983 թվականի վեպը: Մինի սերիալը պատմում է որբ Բեթ Հարմոնի անհավատալի ճանապարհորդության մասին, վերջինս հավակնում է դառնալ աշխարհի լավագույն շախմատիստուհին. այդ ճանապարհին, իհրակե, քիչ չեն տարբեր բարդությունները:  Սերիալը հիմնված չէ իրական իրադարձությունների վրա, ինչը միմիայն ընդգծում է սցենարի առավելությունները:

The Kennedys

BBC Two - The Kennedys, Episode 8

Ամերիկայի պատմության ամենահայտնի տոհմերից մեկի՝ Քենեդիների ընտանիքի մասին պատմող այս սերիալն անդրադառնում է այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել ընտանիքի անդամների կառավարման ժամանակ: Մի քանի տասնյակ տարիներ ընտանիքի անդամները կարևոր պաշտոններ են զբաղեցրել Սպիտակ տանը, սենատում և կոնգրեսում:

Patrick Melrose

Фильмы.

Սերիալը մեծահարուստ, ինքնահավան ալկոհոլիկ Պատրիկի մասին է, որը շատ տխուր մանկություն է ունեցել. հայրը նրան շատ վատ է վերաբերվել, իսկ մայրը ոչ մի կերպ չի միջամտել: Տղան մինչ օրս տառապում է թերարժեքության բարդույթով և իր ցավը խեղդում է ալկոհոլի ու թմրանյութերի մեջ: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Բրիտանիայում, Ֆրանսիայում և ԱՄն-ում:

Sharp Objects

Фильмы.

Գլխավոր հերոսուհին անհաջողակ լրագրող Կամիլան է, որն արդեն վաղուց է ինչ համակերպվել է իր անհետաքրքիր և միապաղաղ կյանքի հետ: Կամիլայի խմբագիրը, սակայն, շատ է սիրում նրան և ցանկանում է դուրս բերել  վերջինիս այդ ճահիճից:
Հերոսուհու ծննդավայրում՝ Միսսուրի նահանգում երիտասարդ աղջիկները տարօրինակ կերպով անհետանում են, իսկ ավելի ուշ նրանց մահացած են գտնում: Խմբագիրը հանձնարարում է Կամիլային վերադառնալ Միսսուրի և փորձել պարզել հանցագործությունների մանրամասները ու դրանք հիմք ընդունելով մի քանի աղմկահարույց նյութ գրել: Խմբագիրը կարծում է, որ միայն անցյալի հետ հաշիվներ մաքրելուց հետո Կամիլան կկարողանա լիարժեք կյանքով ապրել: