fbpx

Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով

Երեկ՝ մարտի 30-ին, «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ռեժիսոր, սցենարիստ, այժմ նաև գրող Մհեր Մկրտչյանի առաջին գրքի շնորհանդեսը: Ռուսալեզու գրքի անունն է «Поцелуй пьяной обезьяны», ինչը, հեղինակի խոսքով, միանգամայն համապասխանում է ստեղծագործությանը:

«Իմ կարծիքով գրքին հարմար վերնագիր է ընտրվել, իսկ թե ինչու՝ կհասկանաք արդեն գիրքն ընթերցելուց հետո: Ինչպես արվեստի մյուս ճյուղերում արված իմ աշխատանքները, այս մեկը ևս մարդու մասին է: Այն ժամանակակից պատմություն է երկու մարդկանց մասին, որոնք ծանոթ չեն, սակայն սերտ կապված են: Ասեմ նաև, որ եթե զգամ, որ կարդացվում է, ու ընթերցողը սիրում է ստեղծագործությունն, ապա գիրքն անպայման կվերածեմ նաև ֆիլմի: Հավելեմ՝ գիրքը ռուսալեզու է, քանի որ հայերեն ստեղծագործել դեռ ընդունակ չեմ»: 

Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, որի գլխավոր խմբագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը շնորհանդեսի ժամանակ ասաց. 

«Ցանկանում էինք այնպես հրատարակել գիրքը, որ ռուսերենին զուգահեռ հայերեն տարբերակն էլ ունենայինք: Բայց հեղինակի ցանկության համաձայն ռուսերեն հրատարակեցինք: Սա նաև փորձ է տեսնելու՝ կսիրվի՞ ու կընդունվի՞ արդյոք օտարալեզու այն գիրքը, որի հեղինակը հայ է»: 

VNews-ը ներկա է եղել «Поцелуй пьяной обезьяны» գրքի շնորհանդեսին և ներկայացնում է օրվա լավագույն կադրերը.


Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

Գրական ակումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

Փաստեր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Սոս Սարգսյան – Ֆրունզիկ Մկրտչյան [հուշեր]

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

արգելված գրքեր հայերենով [5 գիրք]

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

«Հիսուսի կատվից» մինչև «…Կատուների քաղաք». Գրիգը պատմում է վերջին գրքի մասին