Մեր սիրելի Մոնթեի մասին - VNews

Մեր սիրելի Մոնթեի մասին

Post image 6 - Մեր սիրելի Մոնթեի մասին

 Մոնթեն ծնվել է 1957 թվականին, Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում, ցեղասպանությունը վերապրած ընտանիքում : Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծնողների հետ ճամփորդել է աշխարհի 41 երկրում: Ճամփորդություններից շատ բան  է սովորել, բայց նրա կյանքը շրջադարձ է ապրել երկու կարևոր իրադարձությունից հետո, երբ իմացավ իր ով լինելը և այցելեց իր պապերի երկիր: Մի անգամ ուսուցչուհին նրան հարցրեց՝ ի՞նչ ազգություն ունես: Մոնթեն անմիջապես պատասխանեց, որ ամերիկացի է: Ուսուցչուհին էլ, թե՝ ամերիկացի լինելով՝ պետք է նաև ազգություն ունենաս: Մոնթեն շտապեց տուն և իր ազգային պատկանելության մասին հարցրեց ծնողներին: Հայ էր: Ավելորդ ժամանակ չկար. Մոնթեն սկսեց ծանոթանալ՝ ովքե՞ր են հայերը և որտե՞ղ են ապրել իր պապերը:

5 960x546 - Մեր սիրելի Մոնթեի մասին4 960x546 - Մեր սիրելի Մոնթեի մասին3 960x546 - Մեր սիրելի Մոնթեի մասին960x546 - Մեր սիրելի Մոնթեի մասինmonte2 960x546 - Մեր սիրելի Մոնթեի մասին