«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան - VNews

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան

126793034 1717984101697456 8665202316676283373 n - «Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան
ԵՊԲՀ ռեկտոր Արեմն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Գրիգորյանը պատերազմի առաջին իսկ օրվանից, կամավոր մեկնել է ռազմաճակատ։
Թողնելով ուսումն ու ընտրելով զենքը՝ Անդրանիկը բռնեց անմահության ճանապարհը…
Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում, 1996թ. դեկտեմբերի 16-ին։
Ծնողները պատմում են, որ նա միշտ էլ աչքի է ընկել համառությամբ, ապրել է իր սկզբունքներով, չի ընկրկել դժվարություններից, եթե որոշել՝ ուրեմն գործել է: Բանակը շատ է սիրել, միշտ ցանկացել է կրկին ծառայել: Անդրանիկը սիրել է նաև գրքեր նվիրել. նրա համոզմամբ՝ ամենալավ նվերը գիրքն է: Ապագա բժիշկն ասմունքում էր, ներկայացումներ բեմադրում՝ խաղալով գլխավոր դերերում։ Դպրոցում սովորած տարիներին մասնակցել է ռազմագիտության օլիմպիադայի հանրապետական փուլին, ունեցել է հաջողություններ։ Փոքր հասակից նվիրված է եղել ռազմական գործին։
2015-2017 թթ. ծառայել է Արցախում։ Մասնագիտությամբ կապավոր է եղել։ Հայոց բանակում ծառայելու տարիներին ստացել է մի շարք պարգևներ, այդ թվում՝ «Քաջարի մարտիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշաններ։ Ուներ ավագ սերժանտի կոչում։ Մեր օրերի հերոսը մասնակցել է նաև 2016թ.-ի Ապրիլյան պատերազմին` կրկին լինելով առաջնագծի ամենաթեժ կետերում։
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը Անդրանիկին բնութագրում է որպես աշխատասեր, ընտանիքին օգնող, լավ սովորող ուսանող.
«Դեկանատ էր գալիս միշտ կենսախինդ։ Կյանքով լցված էր և պատրաստ բազում դժվարություններ հաղթահարելու»:
Կուրսընկերուհին՝ Լիլիթ Առաքելյանը նշում է, որ շատ վստահելի մարդ էր՝ նախաձեռնող, շուտ կողմնորոշվում էր տարբեր իրավիճակներում:
«Շատ ենք ափսոսում նրա կորստի համար: Շատ բարի էր, շփվող, ընկերասեր: Բնավորության համաձայն` չսպասեց, թե մյուսներն ինչ կասեն կամ ինչ կանեն, որոշեց, որ ինքը պետք է գործի ու գործեց: Միշտ զանգում էր դիրքերից ու ասում՝ չտխրեք և դասերը լավ կսովորեք»,-ցավով պատմում է Լիլիթը:
Անդրանիկի մյուս համակուրսեցին՝ Անահիտ Բաբայանը շեշտում է՝ ապրեց կարճ, բայց բովանդակալից։
«Անհնար է լիովին պատմել Անդրանիկի մասին. խոսքերը քիչ են, ճանաչել էր պետք։ Անդրանիկը նրբանկատ էր, տեսնում էր անտեսանելին: Երբ զգում էր մեկն իր օգնության կարիքն ունի, անելիքները թողնում ու ամբողջ էությամբ դառնում էր օգնություն։ Լռում էր, երբ հասկանում էր խոսքը կցավեցնի: Շատ էր սիրում երեխաներին, ծով բարություն էր։ Մարդկանց լավ էր ճանաչում։ Ցանկացած խնդիր կարողանում էր խորքից դիտարկել, տարբերվում էր իր հասուն մտքով, դատողությամբ, եռանդով, անտրտունջ աշխատելու կարողությամբ, ընկերոջ ու անծանոթի կողքին կանգնելու իր անձնվեր պատրաստակամությամբ։ Արարատցի «Ոսկի Տղան», ինչպես կոչել են նրան դիրքերում, առանց երերալու, առանց երկմտելու չխնայեց ամենաթանկը՝ կյանքը՝ ընկերների համար լինելով թե՛ զինվոր, թե՛ բժիշկ»,- պատմում է Անահիտը:
Անդրանիկը՝ հայրենիքի համար իր նվիրական պարտքը կատարել է Ջրականում (Ջաբրայիլում)։ Հնարավորություն է ունեցել մի քանի օրով հետ դառնալու, բայց մենակ չի թողնել իր զինակից ընկերներին: Ստանալով բեկորային վնասվածք զոհվել է՝ անավարտ թողնելով բազմաթիվ չիրականացած երազանքներ ու նպատակներ:

 


Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

Տիգրանակերտ…