fbpx

MET GALA 2018. Հայտնի աստղերը սրբերի տեսքով

Ի՞նչ է Մեթ Գալան

Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում ամեն տարի տեղի ունեցող Մեթ Գալան նորաձևության միջոցով այս թանգարանի համար բարեգործություն անելու ամենասպասված ու հայտնի տարբերակն է:  Այն առաջին անգամ անց է կացվել 1948թ.-ին՝ խրախուսելով Նյու Յորքի էլիտային բարեգործություն կատարել: Ամեն տարի միջոցառման համար ընտրվում է մի թեմատիկա, որին համապատասխան,աստղերը գրեթե ողջ տարի փորձում են պատրաստվել այս միջոցառմանը՝ ընտրելով օրվա իրենց զգեստը, շպարի ձևը, վարսահարդարումն ու իհարկե դետալները: Նախկինում եղել են այնպիսի թեմատիկաներ, ինչպիսիք են «Չինաստան. Հայացք հայելու մեջ», «Մանուս և Մեխանիզմներ», «Փանք. նորաձևության քաոս» և այլն:

Այսօր այս միջոցառմանը ներկա են գտնվում աշխարհահռչակ աստղեր՝ դերասաններ, երաժիշտներ, արվեստագետներ, մոդելներ՝ միասին գումար հավաքելով Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի համար և հայտարարելով նոր ցուցադրության հանդիսավոր բացումը:

Մեթ Գալա 2018-ը

Մեթ Գալան սովորաբար տեղի է ունենում մայիս ամսի առաջին երկուշաբթի օրը, և այս տարի այն կմեկնարկի մայիսի 7-ին: Միջոցառման կարմիր գորգը կկարողանաք դիտել օնլայն՝ VOGUE-ի կայքում, մայիսի 7-ի գիշերը, լույս 8-ի առավոտյան 3-ին: Այս տարվա միջոցառման թեմատիկան է « Երկնային մարմիններ. Նորաձևությունն ու կաթոլիկ երևակայությունը»: Աստղերը կներկայանան եկեղեցական պատկերների հերոսների ու սրբերի տեսքով: Կազմակերպիչների խոսքով Մեթ Գալա 2018-ն ամենայուրահատուկ Մեթ Գալան է լինելու:

Նախքան այս տարվա սպասված միջոցառումը, առաջարկում ենք վերհիշել Մեթ Գալա 2017-ի լավագույն լուքերից մի քանիսը՝