fbpx

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում ամեն տարի տեղի ունեցող Մեթ Գալան նորաձևության միջոցով այս թանգարանի համար բարեգործություն անելն ամենասպասված ու հայտնի տարբերակն է:  Այն առաջին անգամ անց է կացվել 1948թ.-ին՝ խրախուսելով Նյու Յորքի էլիտային բարեգործություն կատարել: Ամեն տարի միջոցառման համար ընտրվում է մի թեմատիկա, որին համապատասխան,աստղերը գրեթե ողջ տարի փորձում են պատրաստվել այս միջոցառմանը՝ ընտրելով օրվա իրենց զգեստը, շպարի ձևը, վարսահարդարումն ու իհարկե դետալները: Նախկինում եղել են այնպիսի թեմատիկաներ, ինչպիսիք են «Չինաստան. Հայացք հայելու մեջ», «Մանուս և Մեխանիզմներ», «Փանք. նորաձևության քաոս», «Երկնային մարմիններ. Նորաձևությունն ու կաթոլիկ երևակայությունը» և այլն:

Այսօր այս միջոցառմանը ներկա են գտնվում աշխարհահռչակ աստղեր՝ դերասաններ, երաժիշտներ, արվեստագետներ, մոդելներ՝ միասին գումար հավաքելով Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի համար և հայտարարելով նոր ցուցադրության հանդիսավոր բացումը:

Մեթ Գալա 2019-ը

Մեթ Գալան սովորաբար տեղի է ունենում մայիս ամսի առաջին երկուշաբթի օրը, և այս տարի այն Հայաստանի ժամանակով տեղի է ունեցել մայիսի 6-ի գիշերը՝ լույս 7-ի առավոտյան: Միջոցառման կարմիր գորգը հասանելի է եղել օնլայն՝ VOGUE-ի կայքում: Այս տարվա միջոցառման թեմատիկան է «Չափազանցություն. Նորաձևության նշումներ»: Աստղերը նորաձևության ամենասպասված այս միջոցառմանը ներկայացել են չափազանցեցված՝ էքստրա, հագուստներով, արտասովոր դետալներով, յուրահատուկ սանրվածքներով ու շպարով: Ձեզ համար առանձնացրել ենք օրվա լավագույն լուքերը՝

1. Քեթի Փերին՝ ջահի տեսքով

2. Քիմ Քարդաշյանը՝ միանգամից օվկիանոսից

3. Էզրա Միլլեր` բազմաթիվ աչքերով

4. Ջարեդ Լետո՝ մեկ գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ 

5. Զենդայան՝ Մոխրոտիկ. Նրա զգեստը նույնիսկ լուսավորվում էր. տե՛ս հոլովակում

6. Ջեններ քույրերը՝ որպես փետուրտների սիրահար

7. Լեդի Գագան՝ կարմիր գորգին աստիճանաբար փոխելով մաշկը…կներեք՝ հագուստը

8. Լիլի Քոլինզը՝ ազնվականի տեսքով

9. Բենեդիկտ Քամբերբաչը՝ լորդի տեսքով

10. Քարդի Բին՝ «հալվող» զգեստով

1 2 3

Քիմի սիրելի հայկական ռեստորանը…

Քանյե Վեսթը պատմում է..

Այն ամենն, ինչ հրապարակեց Քիմը Հայաստանից

Քիմ Քարդաշյան. 10 փաստ, որ գուցե չգիտեք

փոքրիկ Քիմ Քանրդաշյանը [լուսանկարներ]

Քիմ Քարդաշյանի երեխաները մկրտվել են Էջմիածնում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Քեթի Փերիի՝ Գրեմիի նոմինացված հիթը գրագողություն է քրիստոնեական մի ռեփից

5 մինի-սերիալ ամռան համար

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի